Երևան
18 °C
«Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող մանդատների կռիվը, կարծես թե, հանգեցնում է դաշինքի պառակտմանը: Ներկուսակցական «պայթյունը» կանխատեսելի էր, թե ոչ, կամ ինչ գործընթացներ են իրականում տեղի ունեցել, armtimes.com-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
««Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցածը պառակտման հետ կապ չունի, դա ներկուսակցական խնդիր է: Ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետությունում ընտրությունների ինստիտուտը մահացավ, որովհետեւ, երբ օրենսդիր մարմինը ձեւավորվում է միայն ընտրական մեխանիզմի միջոցով, որի ժամանակ միջինացված կարգով, մոտավորապես մարդկանց 80 տոկոսը կաշառքով է քվեարկում՝ դա նշանակում է, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում»,- ասում է Արմեն Բադալյանն ու շարունակում, որ տեղի է ունեցել հետեւյալը` «Ծառուկյան» դաշինքի բազմաթիվ թեկնածուներ ապրիլի 2-ին համապատասխան ֆինանսական ներդրումներ են կատարել, գնելով մանդատը, այժմ նրանցից փորձ է արվում վերցնել գնած ապրանքը: Որոշման հետ բնականաբար, այդ մարդիկ չեն համաձայնվում, որովհետեւ գումար են տվել, որպեսզի 5 տարի ժամանակով այն օգտագործեն իրենց անձնական գործունեությունը իրականացնելու համար»:
«Բավականին մեծ ներդրումների արդյունքում գնված ապրանքը հետ վերցնելու փորձ է արվում: Սա քաղաքական գործընթաց չէ՝ զուտ բիզնես խնդիր է»,- գտնում է Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանում նոր խմբակցություն հավաքելու մասին հարցին, որում ենթադրվում է, որ կլինեն ոչ միայն ՀՀԿ-ից, այլեւ ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, Արմեն Բադալյանը հետեւյալն ասաց. «Գործող նախագահը ոչ թե պատրաստվում է, այլեւ արդեն իրականացրել է դա: «Ծառուկյան» դաշինքից ընտրատարածքային ցուցակով անցած որոշ թեկնածուներ իրենց էությամբ գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի ընտրատարածքային ցուցակով անցած պատգամավորներից, նրանք որակապես նույն մակարդակի գործիչներ են: Այնպես որ գործող նախագահը ոչ թե ծրագրում է ինչ-որ գործունեություն իրականացնել, այլ նա արդեն իր ծրագիրն իրականացրել է:
Գաղտնիք չէ, որ 2018 թվականի ապրիլի խնդիրը կա եւ նա քայլ առ քայլ իր դիրքերն է ամրապնդում քաղաքական համակարգում: Ամբողջ ԱԺ-ն իր վերահսկողության տակ է, ավագանու ընտրություններում եւս կհաղթի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը, իսկ վարչապետը այս գործընթացներից մի կողմ է քաշվել, կամ նրան մի կողմն են քաշել: Սա արդեն էական չէ, համենայնդեպս, 2018 թվականի ապրիլին, երբ լրանալու են նախագահի լիազորությունները ու նա քանիցս ակնարկել է, որ ուզում է շարունակել մնալ Հայաստանը ղեկավարող գործիչ, չի բացառվում, որ դառնա ՀՀ վարչապետ, իսկ նման դեպքում նա պետք է ունենա վերահսկելի ԱԺ, Երեւանի քաղաքապետարան, մաքսային ղեկավարներ եւ ուժային կառույցներ: Նախագահն այդ բոլոր գործոնները պլանավորում է, ծրագրում ու կառուցում»:
Եվա Հակոբյան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ