ՀՀԿ-ական պետը «բեզպրեդել է». սկանդալային իրավիճակ Գյումրու կադաստրում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գյումրի սպասարկման գրասենյակի պետ Գեղեցիկ Զախարյանը հայտնվել է սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Գեղեցիկ Զախարյանը, զբաղեցնելով կադաստրի Գյումրու սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, սկսել է բարդացնել քաղաքացիների գործարքները, պահանջում է անհասկանալի փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը չկա: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում բարձրաձայնեց գյումրեցի իրավաբան Արինա Մեծոյանը:

«Նախկինում կադաստրի աշխատակիցները պատասխանում էին մեր բոլոր հարցերին, բայց հիմա մինչեւ պետը թույլ չի տալիս, ոչ մի աշխատակից չի խոսում: Գյումրու գրասենյակ էի դիմել՝ սեփականությունը հաստատող փաստաթղթի 2-րդ ձեւ ստանալու համար: Գեղեցիկ Զախարյանը ինձ ասել էր, որ դրա համար լիազորագիր է հարկավոր, երբ վստահորդիցս լիազորագիրը վերցրեցի եւ եկա փաստաթուղթը վերցնելու, աշխատակիցը ինձ ասաց, որ լիազորագրի անհրաժեշտություն չկա: Ստացվում է, որ ես անտեղի ժամանակ եմ կորցնում, իսկ վստահորդս՝ ֆինանսական միջոցներ: Գեղեցիկ Զախարյանի կողմից սպասարկումը շատ վատ է: Ես իրեն հարց եմ տալիս, իսկ նա միջանցքով քայլում է, իմիջիայլոց խոսում է»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց իրավաբան Մեծոյանը:

Արինա Մեծոյանը նաեւ նշում է, որ Գեղեցիկ Զախարյանն ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ ինքն ամենակարող է եւ կվարվի այնպես, ինչպես կցանկանա:

«Երբ մի անգամ էլ պատի վրա բան էի կարդում, իրեն թվաց, թե թեժ գծի համարն եմ նայում, բայց ես ուրիշ բան էի կարդում, թեեւ մեր կադաստրում թեժ գծի համարը սխալ տեղ է փակցրած՝ դռան հետեւը: Նա առանց հասկանալու, թե ինչ եմ կարդում ասաց՝ թեժ գծի համարն ես նայու՞մ, եթե թեժ գծին զանգես ինչ-որ բա՞ն է փոխվելու: Նրա մոտ անպատժելիության եւ «բեզպրեդելի» զգացողություն կար: Տպավորություն էր, որ նա շատ անլուրջ է եւ ուզում էր ասել, որ ես եմ էս օֆիսի տերը: Պաշտոնյան, եթե զգոնություն չի դրսեւորում, ուրեմն ժողովրդին վերաբերվում է այնպես, ինչպես պահի տակ ստացվի: Նա չի տիրապետում մարդկանց հետ շփվելու տարրական կանոններին: Ոչ ոք իրավունք չունի ժամերով հերթ կանգնելուց հետո մուննաթով ինձ ասի՝ ի՞նչ ես ուզում, աղջիկ ջան»,- ասում է իրավաբանը եւ ավելացնում, որ զանգահարելով «թեժ գծի» հեռախոսահամարով՝ տեղեկացրել է այն մասին, որ կադաստրի Գյումրու սպասարկման գրասենյակի պետը պահանջում է անհիմն փաստաթղթեր, որոնք գործարքի հետ բացարձակ առնչություն չունեն:

Արինա Մեծոյանն ասում է, որ կադաստրի պետական կոմիտեից իր ահազանգին միանգամից են պատասխանել: Իրավաբանին հրավիրել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, քննարկել ստեղծված իրավիճակը, թեեւ տեղեկացրել են, որ Գեղեցիկ Զախարյանը հրաժարվում է իրավաբանի կողմից իրեն վերագրվածից:
«Ես երբ հանդիպեցի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ղեկավարի հետ, ասացի, որ պատրաստ եմ նաեւ առերեսվել Գեղեցիկ Զախարյանի հետ: Եթե ես ունեմ ժամանակ եւ համապատասխան գիտելիքներ այս մասին բարձրաձայնելու համար, բայց կան շատ քաղաքացիներ, ովքեր չեն պայքարում իրենց իրավունքների համար: Իմ նպատակը Գեղեցիկին աշխատանքից ազատելը չէ, այլ եթե զբաղեցնում են պետական պաշտոններ, ուրեմն պետք է ծառայեն ժողովրդին: Ես չգիտեմ, թե կոմիտեն նրան ի՞նչ նկատողություն է տվել, բայց շատ ջղայնացան եւ ասացին, որ կադաստրի ոչ մի գրասենյակում նման բան չի եղել»,- նշեց իրավաբանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ից Գեղեցիկ Զախարյանը խիստ նկատողություն է ստացել:  Իրավաբան Արինա Մեծոյանն ասում է, որ Գեղեցիկ Զախարյանը գրասենյակի կնիքը միշտ իր մոտ է պահում, ինչն էլ ավելի է բարդացնում աշխատանքը: «Տարբեր խոսակցություններ են պտտվում, թե նա ինչու է այդ կնիքը իր մոտ պահում, բայց ես չեմ ուզում դրանց մասին բարձրաձայնել, քանի որ հստակ տեղեկություններ չունեմ եւ եթե դրանց մասին խոսեմ՝ կխախտեմ անմեղության կանխավարկածը»,- ասաց իրավաբանը:

Ստեղծված իրավիճակի շուրջ armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստանալ Գեղեցիկ Զախարյանից: Կադաստրի Գյումրու սպասարկման գրասենյակ մեր այցելության ժամանակ Զախարյանը, երբ տեղեկացավ հարցազրույցի թեմայի մասին, նշեց. «Կնիքն այնտեղ է, որտեղ պետք է լինի»։ Այսպես ասելուն պես առաջարկեց դուրս գալ իր աշխատասենյակից, ապա մի քանի րոպե հետո, կրկին տեղեկացրեց, որ հարցազրույց տալու ցանկություն չունի:

Նշենք, որ նա Երեւանի նախկին քաղաքապետ, 2009-2014 թվականներին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Զախարյանի եղբոր թոռնուհին է, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է։ Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, նրան աշխատանքի տեղավորել է հորեղբայր Զախարյանը՝ որպես սովորական շարքային աշխատողի, բայց հետագայում այդ նույն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո պաշտոնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել։

Դեպքի առնչությամբ armtimes.com-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետակա կոմիտեի լրատվության բաժնից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը հետեւյալ գրավոր պատասխանն է փոխանցել, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ի պատասխան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետակա կոմիտե ուղարկված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ սույն թվականի փետրվարի 23-ին կոմիտեի էլեկտրոնային փոստին քաղաքացի Արինա Մեծոյանի կողմից ներկայացվել է դիմում-բողոք այն մասին, որ կոմիտեի աշխատակազմի «Գյումրի» սպասարկման գրասենյակի պետ Գեղեցիկ Զախարյանը իր աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ պատշաճ, ինչից տուժում է գրասենյակում քաղաքացիների սպասարկման որակը: Կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից իրականացված համակողմանի ուսումնասիրության արդյունքում, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար սույն թվականի ապրիլի 21-ին «Գյումրի» սպասարկման գրասենյակի պետ Գեղեցիկ Զախարյանին հայտարարվել է խիստ նկատողություն»,-ասված է Նազարյանի պատասխանում:

 

 

 

Տպել
8556 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել