Դպրոցի բակում սրճարան-բար է գործում, որը զբաղեցնում է տարածքի գրեթե 1/3-րդը. Տեսանյութ

28/04/2017 schedule20:08

Երեւանի համար 71 դպրոցի բակային տարածքի մոտավորապես 1/3-ը զբաղեցված է սրճարան-բարով: Մեր այցելության պահին ցածր դասարանների երեխաները վազվզում, խաղում էին, բայց նրանց ազատությունը հանդիպում էր սրճարանի պատնեշին:

Տնօրեն Գայանե Դեմիրյանն այս երեւույթի մասին չցանկացավ մեկնաբանություններ տալ տեսախցիկի ու ձայնագրիչի առաջ: Իսկ առանց դրանց ասաց, որ կրթօջախն ինքը այդպես է ընդունել, բայց հարեւանությանբ գործող սրճարանն իրենց նեղություն չի տալիս:

Bufalo Grill Bar-ի տնօրեն Ելենա Պետրոսյանը մեր զրույցում վստահեցրեց, որ իրենք գործում են օրենքի սահմաններում, ունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սակայն նշեց, որ դրանց ծանոթանալու հնարավորություն կընձեռվի միայն իրավաբանի ներկայությամբ, որն այդ պահին տեղում չէ: Նա ասաց, որ իրենք տարածքը վարձակալում են, եւ այն ունի սեփականատեր: Վերջինիս բացահայտել նույնպես չցանկացավ առանց իրավաբանի ներկայության:  

«Իհարկե քաղաքապետարանից բոլոր թույլտվություններն ունենք, գործում ենք օրենքի սահմաններում: Դրանք մենք ենք ստացել: Երբ որ նոր ՍՊԸ է բացվում, պարտադիր կերպով նորից դիմում ենք եւ ստանում ենք թույլտվությունը: Եկել են, հետազոտել են, բոլոր հիմքերը կան մեզ այդ թույլտվությունը տրամադրելու համար: Բոլոր իրավունքները` զբաղեցրած տարածքի, սննդի եւ խմիչքի վաճառք իրականացնելու, մենք ունենք»,- նշեց Ելենա Պետրոսյանը:

Նրա խոսքով, Bufalo Grill Bar-ն ինը ամիս է, ինչ գործում է, բայց ի սկզբանե մի քանի տարի շարունակ այստեղ եղել են ռեստորաններ, պիցերիաներ: «Եվ ամեն դեպքում գտնվելով, այո, դպրոցին կից, մենք ոչ մի կերպ չենք վնասում դպրոցին, աշակերտներին, այլ հակառակը, օգուտ ենք տալիս` լինելով այստեղ, որովհետեւ մենք առաջարկում ենք առողջ սնունդ, մեզ մոտ կարող են աշակերտները սնվել, երբ ցանկական: Մենք իրենց շատ լավ ընդունում ենք եւ շատ մտերիմ ենք»,- հայտարարեց տնօրենը:

Իսկ մի՞թե անվճար են կերակրում երեխաներին: «Չէ, անվճար չէ, բայց ամեն դեպքում մեզ մոտ ակցիաներ են գործում հենց աշակերտների համար, որ շատ մատչելի լինի եւ կարողանան երեխաները երբ ցանկանան՝ գալ եւ օգտվել»,- պատասխանեց նա:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից փորձեցինք պարզել.

- Հայաստանում գործող նորմատիվներով արդյոք թույլատրելի՞ է հանրակրթական հաստատությունների հարակից տարածքները կամ մասնավորապես դպրոցի բակը զբաղեցնել այլ նշանակության շինություններով, ասենք այնտեղ հիմնել սրճարան, բար եւ այլն:

- Դպրոցի հարակից տարածքում ինչ շառավղով կարող է թույլատելի լինել որեւէ այլ կառույցի առկայություն:

Սպասում ենք գրավոր հարցման պատասխանին:

Հ.Գ. Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավն այսօր երեկոյան նախատեսված էր դպրոցի բակում: Ցերեկն արդեն բեմահարթակ էր կառուցվել, ու թերեւս դա էր ոգեշնչել երեխաներին, որոնք բակում տեւական ժամանակ գոռում էին. «Սերժիկ, հեռացիր»:   

Տպել
4699 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ