Կալանավորված պաշտոնյայի տղան ինչո՞ւ էր շնորհակալություն հայտնում Տ. Մարգարյանին. տեսանյութ

Նախօրեին Աջափնյակ վարչական շրջանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հետաքրքիր միջադեպ էր գրանցվել (1-ին տեսանյութ-0:19-0:29 վայրկյաններ). մի տղամարդ, մոտենալով Մարգարյանին, ներկայացրել էր 8-10-ամյա երեխայի եւ նախ դիմելով քաղաքապետին, ապա այդ երեխային՝ ասել.

«Մայիսի տղեն ա... Ի՞նչ պիտի ասես»: «Շնորհակալություն, պապայի համար»,- արտաբերել էր երեխան: Շոյելով տղայի գլուխը՝ Տարոն Մարգարյանը խիստ վրդովված ու բարկացած տոնով երեխային իրեն ներկայացնող տղամարդուն ասել էր. «Էս ինչքանո՞վ էր ճիշտ»:

Աջափնյակի բնակիչներից տեղեկություն ստացանք, որ երեխային ներկայացնող տղամարդը ներկա է եղել մայիսի 23-ին «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում գրանցված միջադեպին: Ավելին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների՝ նշված երեխան միջադեպը հրահրող Գուրգեն Ավետիսյանի եղբոր՝ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի նախկին պետ Արամայիս Ավետիսյանի որդին է: Արամայիս Ավետիսյանը, ինչպես հայտնի է՝ կալանավորված է եւ մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա ազատ է արձակվել: Մեր հարցմանն ի պատասխան ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Արամայիս Ավետիսյանը կալանավորված է:

Տարոն Մարգարյանից փորձեցինք ճշտել, թե Արամայիս Ավետիսյանի որդին ինչի համար էր շնորհակալություն հայտնում իրեն, եւ թե ինչո՞ւ ինքը բարկացավ դրանից: Armtimes.com-ի հարցուպատասխանը՝ ստորեւ.

- Աջափնյակում Արամայիս Ավետիսյանի երեխան ձեզ մոտեցավ, շնորհակալություն հայտնեց, ինչի՞ համար էր հայտնում:

- Անկեղծ ասած, ինձի շատ երեխաներ են մոտիկանում, հենց հիմա էլ, տես, երեխաները մոտիկացել են:

- Աջափնյակում ձեզ ներկայացրին, ասացին Արամայիսի տղան է:

- Քանի որ ես երեխաներին շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են շատ սիրում: Անկեղծ ասած, ես հիմա այս երեխաներին էլ չգիտեմ՝ ում երեխաներն են:

Մինչ լրագրողը փորձեց հավելել, որ ինքը ակնհայտորեն ճանաչել է փոքրիկին եւ նույնիսկ սաստել նրան ներկայացնողին՝ Մարգարյանը նստեց իր մեքենան եւ արագ հեռացավ:

Հիշեցնենք. ապրիլի 23-ին Գուրգեն Ավետիսյան անունով մի քաղաքացի Աջափնյակում փորձել էր խոչընդոտել «Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը՝ հայտարարելով, թե խանգարում են իրեն եւ մեքենայով չի կարող անցնել: «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հորդորել էր ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս էր եկել մեքենայից եւ սկսել գոռգոռալ՝ պնդելով, թե իր «քուչա» չեն կարող մտնել: 

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել տեղի ունեցածի մասին: armtimes.com-ի տեղեկություններով՝ «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:

Տպել
7208 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում