Ինչպես են երիտասարդները գնահատում Պնախարարի առաջարկած ծրագրերը. նշում են լավ ու վատ կողմեր

22/04/2017 schedule22:13

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ նախօրեին ներկայացրած երկու ծրագրերը, որոնք վերաբերում էին ժամկետային զինծառայության ոլորտում կտրուկ փոփոխություններին, երիտասարդների շրջանում արդեն իսկ բավական լայն ճանաչում են ստացել:

Երեկ փորձեցինք հետաքրքրվել, թե առաջարկվող ծրագրերն ինչպես են գնահատում ուսանող եւ բարձր դասարաններում սովորող տղաները: Դպրոցականները թեպետ որոշ չափով տեղեկացված էին, բայց խուսափում էին մամուլի համար խոսել, իսկ ուսանողները նկատում էին, որ ծրագրերն ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր ու փաստարկում դրանք:

Վերապահումները հիմնականում վերաբերում էին «Պատիվ ունեմ» ծրագրին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից դա ընդունվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք է տրվելու միայն այդ ծրագրում ընդգրկվող ուսանողներին: Այսինքն` եթե նրանք պարտավորվեն, որ ուսումնառության տարիներից երեքի ընթացքում ամեն շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի: Իսկ այնուհետեւ լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության անցնեն զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում:

Երիտասարդներն այն կարծիքին են, որ իրապես գիտությամբ զբաղվել ցանկացողների համար կրթությունը բանակով ընդմիջելը բացասական ազդեցություն կունենա: Ասում էին` դա իրենց շրջապատի օրինակով գիտեն:

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսում անվճար եւ տարկետման իրավունքով սովորող Տիգրան Վարդանյանը նախ նշեց, որ մոտավորապես այդպիսի ծրագիր արդեն իսկ փորձարկվում է, եւ ինքն ընդգրկվել է դրա մեջ, որը, սակայն, չի կապվել տարկետման իրավունքի հետ: «Բայց իմ կարծիքով սխալ է, որ ով ուզում է տարկետում ստանալ, պիտի պարտադիր մասնակցի այդ ծրագրին, որովհետեւ ով որ անվճար է ընդունվում, հաստատ լավ է սովորում, եւ բանակ գնալը իրեն կխանգարի: Ինչքան էլ տղաներն այնտեղից հասունացած են վերադառնում, սովորելուն դա հաստատ կխանգարի: Շատ ծանոթներ ունեմ, որ այդ փորձը ունեն: Ես տեսել եմ, որ շատ մարդիկ գնացել են բանակ, եկել են ու դրանից հետո սովորելու ցանկությունը նրանց մեջ ընդհանրապես կորել է»,- ասաց ուսանողը: Նշեց, որ եթե իրեն այս նոր ծրագիրն առաջարկվեր, հավանաբար կնախընտրեր չունենալ տարկետման իրավունք եւ զինծառայության մեկնել սովորական պայմաններով: 

Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Անդրե Սարյանը նույնպես նկատեց, որ ուսումնառության ընդհատումը լուրջ խնդիրներ կառաջացնի գիտությամբ զբաղվել ցանկացողների համար: «Այս ծրագրի մասին կասեմ, որ ուսանողի մասնագիտական որակները կորցնելու պատճառ է դառնալու, բայց լավ է այն առումով, որ նա գումար է ստանալու, ավելի լավ պայմաններով է ծառայելու»,- ասաց Անդրեն:

Ինչ վերաբերում է զինծառայության ոլորտում առաջարկվող «Ես եմ» կոչվող երկրորդ նոր ծրագրին, որն ավելի դրական արձագանք է գտել երիտասարդների շրջանում, հիշեցնենք, որ դարձյալ կամավորության սկզբունքով այն նախատեսում է, որ մասնակիցները ծառայելու են 3 տարի, որից գումարային 7 ամիսն անցկացնելու են ազատ արձակման մեջ: Ամսվա ընթացքում նրանք մեկ շաբաթ կանցկացնեն արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության եւ երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի-ֆերմա եւ ուսման վարձի փոխհատուցում:

Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Բակլաչյանը համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը միաժամանակ մի քանի խնդիր կարող է լուծել՝ սահմանների պաշտպանության, արհեստավարժ բանակի, զբաղվածության եւ սոցիալական: Նա, սակայն, դժվարացավ ասել, որ ինքը կցանկանար ներգրավվել այդ ծրագրում. «Ես իմ ժամանակով կգնայի, կծառայեի: Եթե աշխատանքի խնդիր ունենայի, մտածեի` կարող է սովորեմ, աշխատանք չունենամ, հաստատ կնախընտրեի սա, բայց եթե գտնում եմ, որ կարող եմ շուտ գնամ, ծառայեմ, գամ, հետո սովորեմ, իմ մասնագիտությամբ աշխատեմ, չեմ ընտրի: Ես գիտեմ, որ իմ ընտրած մասնագիտությամբ կարող եմ աշխատել, բայց այսօր գիտենք, որ շատ մարդիկ այդ աշխատանքի խնդիրը ունեն՝ իրենց նվազագույն կարիքները հոգալու համար, եւ դա նրանց համար լավ տարբերակ է»:

ԵՊՀ մաթեմատիկա-մեխանիկա ֆակուլտետի մեխանիկա բաժնի երրորդ կուրսի ուսանող Սմբատ Ամիրաղյանը նույնպես դրական գնահատեց «Ես եմ» ծրագիրը՝ ասելով. «Մանրամասներին ծանոթ եմ, լավ նախագիծ է: Տեսականորեն սահմանամերձ ապրողների հարմար է. իրենց մեծամասնությունը, մեկ է, պիտի ծառայությունից հետո ժամկետային զինծառայության անցնի, որովհետեւ սահմանամերձ համայնքներում աշխատանք չկա: Արդյունքում ե՛ւ կծառայեն երեք տարի, ե՛ւ կաշխատեն: Բայց լավ կլինի, որ այդ 5 մլն դրամն օգտագործելու ոլորտներն ավելացվեն: Գումարը տնօրինելու ազատություն տալու համար բավական մեծ է, պետք է, այսպես ասած, պետության մեջ մնա, շրջանառության մեջ դրվի»: Կնախընտրե՞ր ինքը ծառայել այդ տարբերակով: Նոյեմբերյանի բնակիչ ուսանողը դժվարացավ միանշանակ պատասխանել:

Տպել
5487 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա