Թուրքիան կկոշտացնի Հայաստանի և Արցախի նկատմամբ իր դիրքորոշումը

Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ միջազգային հանրությունը չի դադարում քննադատություններ հնչեցնել: «Եթե փաթեթն առանց փոփոխության կիրառվի, ապա դա Եվրամիության հետ բանակցություններն առկախելու պատճառ կդառնա»,- երեկ հայտարարել է Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:

«Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Կիրակի օրը անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Դա այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունն էր: Նա ինքն էր ուզում օժտված լինել երկիրը միանձնյա կառավարելու լիազորությամբ: Մինչ այդ երկար տարիներ Թուրքիայում գործում էր խորհրդարանական կառավարման համակարգը: Բայց անցած տարիներին աստիճանաբար այնպիսի փոփոխություններ կատարվեցին, որոնք իրենց մեջ նախագահական կառավարման համակարգի տարրեր էին պարունակում: Օրինակ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին հատուկ՝ Ազգային ժողովի կողմից, այլ ուղղակիորեն ժողովրդի կողմից: 2014 թվականին Էրդողանը հենց այդպես դարձավ նախագահ: 2014 թ. նա Թուրքիայում ըստ էության ուներ դե-ֆակտո ուժեղ՝ նախագահական համակարգին հատուկ լիազորություններ, բայց դրանք օրինական չէին եւ չէին բխում երկրի Սահմանադրությունից: Ահա այս փոփոխություններով ամեն ինչ օրինականացվեց:

Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում:

Բայց հետաքրքիր փաստ է, որ Էրդողանի առաջադրած փոփոխություններն անցել են շատ քիչ՝  չնչին առավելությամբ. կողմ են քվեարկել մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Սա նշանակում է, որ Թուրքիայի քաղաքացիների գրեթե կեսը դեմ են եղել իրենց նախագահի նախաձեռնությանն ու նրան է՛լ ավելի մեծ լիազորություններով օժտելու հեռանկարին: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ «չկնքված քվեաթերթիկները, որոնք հաշվարկվել են որպես «Այո»-ի քվե, կազմել են 2.5 մլն, կամ այն, որ վարչական ռեսուրսն օգտագործվել է փոփոխությունների օգտին, եղել են բաց քվեարկություններ, ապա կարելի է ասել, որ արդար քվեարկության պարագայում Էրդողանի նախագիծը կտապալվեր: Ընդ որում, Թուրքիայի 5 խոշոր քաղաքներից չորսում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվել է, անցել է միայն Բուրսայում, այն էլ, հրապարակումների համաձայն՝ «Ազգայնական շարժում» կուսակցության շնորհիվ:

Այնուամենայնիվ, այդ երկու թվերը ցույց են տալիս, որ թուրք հասարակության մեջ կա բեւեռացում: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, կանխատեսելի էր համարում այդ արդյունքներն այն առումով, որ կողմ քվեարկածների մեծ մասը չեն էլ գիտակցել, թե ինչի համար են քվեարկում: Նրանք, վստահելով Էրդողանին, պարզապես ընդունել են այն, ինչ նա առաջարկել է: Իսկ Էրդողանը, նրա ներկայացմամբ, Թուրքիայում մեծ հեղինակություն ունի: «2014 թվականին նախագահ ընտրվելուց հետո նա իր խոստումների մի մասը կատարել է: Օրինակ, գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն իջեցրել է 5 տոկոսի, փոքր ու միջին բիզնեսինը՝ 4 տոկոսի: Թեեւ դրանք սահմանափակ չափով էին տրվում՝ մոտ 40.000 դոլարի սահմաններում: Այրիներին ու չամուսնացած կանանց թոշակ է տալիս, մահացած ամուսնու թոշակն անցնում է կնոջը»,- այսպես է բացատրում թուրքագետը, թե Էրդողանի նկատմամբ ինչու կա վստահություն:

«Հանրաքվեի արդյունքները շատ հստակ ցույց են տալիս, որ հասարակության մեջ կա պառակտվածություն: Տարբեր խմբեր, այդ թվում եւ քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող շրջանակներ, ըստ էության՝ իրենց անհամաձայնությունն են ներկայացնում Էրդողանի միապետական-բռնապետական Սահմանադրությանը: Մեծ քաղաքներում հանրաքվեն պարտվել է, իսկ քաղաքային բնակչությունը հանրապետական Թուրքիայի աշխարհիկ ավանդույթների կրողներն են: Այդպիսով, կարող ենք եզրակացնել, որ եթե անգամ լայնածավալ ժողովրդական ցույցեր չարձանագրվեն, հասարակության մեջ առաջացել է բեւեռվածություն, որն էլ ավելի է խորանալու: Էլ ավելի է խորացել վախի, բռնության մթնոլորտը: Ձերբակալություններով հուզումները կանխելու փորձ կարվի»,- իր հերթին ասում է արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:

Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրությունը փոխելով՝ Էրդողանն այրեց Եվրամիությանն անդամակցելու կամուրջները: Հատկապես որ նա խոստանում է վերականգնել մահապատժի իրավունքը, ինչը սուր քննադատության է արժանացել Եվրոպայում: Իսկ Հակոբ Չաքրյանը, չհաշվելով այդ մի դետալը, կարծիք է ներկայացնում, որ իրականում արեւմուտքը ու հատկապես ԱՄՆ-ը դեմ չեն եղել սահմանադրական փոփոխությանը: Այս դեպքում նա հիշեցնում է Թուրքիայի ընդդիմության տեսակետը, թե Արեւմուտքին ձեռնտու է գործ ունենալ միայն մեկ մարդու՝ երկրի նախագահի, եւ ոչ թե խորհրդարանական համակարգի պայմաններում թե՛ նախագահի, թե՛ ԱԺ-ի, եւ թե՛ բանակի հետ: Հատկապես բանակի, որն այդ երկրի քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի:

Ռուբեն Մելքոնյանը, սակայն, գտնում է, որ եթե մենք նկատի ենք ունենում ռազմական շահերը, ապա նույն ԱՄՆ-ն շատ կարեւոր հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: «Եվ նույն կարգի հարաբերություններ կարող է ունենալ նաեւ Թուրքիայի հետ: Խնդիրն այլ է: Թուրքիան  Մերձավոր արեւելքում միակն է, որ իսլամական բնակչություն ունի եւ կարող է եվրոպական չափանիշները յուրացրած աշխարհիկ պետություն համարվել: Այս սահմանադրական փոփոխություններով փակվում է այդ էջը, Թուրքիան հեռանում է աշխարհիկ պետության սկզբունքներից եւ ընդունում ավելի կարծր կրոնական ուղղվածության»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սահմանադրական փոփոխություններն ու նախագահական ուժեղ համակարգն ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրի՝ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա, ապա մեր զրուցակիցները գտնում են, որ այս դաշտում էական փոփոխություններ չեն լինի: Բացի այն, որ գերակա համարվող ուղղություններով ագրեսիվ դրսեւորումները կարող են խորանալ: Այդ մասին արդեն վկայել է նաեւ երկրի վարչապետ Բինալի Յլդըրըմը՝ ասելով թե «Թուրքիան ավելի ուժգին հարվածներ կհասցնի արտաքին եւ ներքին թշնամիներին»:

«Կոշտանալու են գերակա համարվող Սիրիայի, Մերձավոր արեւելյան խնդիրների նկատմամբ հավակնությունները: Ավելի է սրվելու Թուրքիայի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու մոլուցքը: Կարծում եմ, կոշտանալու է քաղաքականությունը նաեւ Հայաստանի նկատմամբ ե՛ւ ազգային, ե՛ւ կրոնական հենքի վրա, ինչպես եղել է Հունաստանի դեպքում: Այդպիսով՝ ՀՀ-ն իր կողքին ունենում է անկանխատեսելի երկիր, որտեղ հասարակական պառակտվածությունը կարող է տարատեսակ զարգացումների պատճառ դառնալ ՝ տարածաշրջանը դարձնելով անկայուն: ԼՂՀ խնդրի դեպքում նույնպես Թուրքիան միջազգային հարթակներում կկոշտացնի իր կեցվածքը: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը կամ հարաբերությունների բարելավմանը, ապա այդ հարցը արդեն երկար ժամանակով դուրս է մղվել տարածաշրջանային զարգացումներից»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը:

Տպել
14386 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով