Տիգրան Արզաքանցյանն այն ձայները չունեցավ, ինչ սպասում էր, բայց ՀՀ-ն ընդմիշտ չի լքել.խոսնակ

13/04/2017 schedule17:57

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը երկիրը չի լքել, արտերկրում գտնվում է ժամանակավորապես՝ գործի բերումով: Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց նրա մամուլի խոսնակ Մարգարիտա Դավթյանը:

Վերջինս, հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, որ խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո արտագաղթել է՝ ասաց. «Չէ, չէ, ինքը երկիրը չի լքել, ինքը գործարար է, միշտ գնացել-ելել է, այս պահին էլ գործի բերումով երկրից դուրս է եկել, բայց այնպես չի, որ լքել է: Իր հիմնական բիզնեսները դրսում են, դրա համար ժամանակ առ ժամանակ գնում է, հետ է գալիս, էս պարագայում էլ գնացել է, էլի հետ կգա»:

Մեր հարցին, թե արդյո՞ք Արզաքանցյանի հայաստանյան բոլոր բիզնեսները սնանկ են ճանաչվել՝ Մարգարիտա Դավթյանը նախ ասաց, որ կոնյակի գործարանը աշխատում է, ապա պնդեց, որ Հայաստանում ոչ մի բիզնես էլ չունի, ամբողջը դրսում է:

«Հիմա իր մոտ միայն հանքարդյունաբերության հետ կապված բիզնեսն է, եւ մոտ ապագայում Հայաստանում էլի ծրագրեր կլինեն: Նախընտրական շրջանում ինչ խոստում տվել է իր համաքաղաքացիներին (Գավառ)՝ իր խոստման տերն է լինելու, իր համար կարեւորը իր թիմի հաղթանակն է եղել, որ հաղթել են: Ուղղակի ինքը այն ձայները չունեցավ, ինչին սպասում էր»,- հավելեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից սնանկ ճանաչվեցին Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Հանքառատ», «Նիկելի սար», «Աշտարակյան գինիներ», «Գրեյթ վելի» եւ այլ ընկերություններ:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Տիգրան Արզաքանցյանն էլ հայրենի Գեղարքունիքում ստացավ ընդամենը 3912 ձայն՝ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն այս մարզում ստացավ 67 հազար 276 ձայն:

Տպել
2994 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը