Ես քեֆ չեմ արել, ասողները գլուխները պատին են տալիս. Վարդեւան Գրիգորյան

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված եւ Ազգային ժողով անցած Վարդեւան Գրիգորյանը, որն ապրիլի 2-ի խորհրարանական ընտրություններում հավաքել է 14 հազար 312 քվե, armtimes.com-ի հետ զրույցում նշել է, որ սպասում էր ավելի շատ ձայների:

- Պարոն Գրիգորյան, գո՞հ եք ձեր հավաքած քվեներից:

- Ճիշտն ասած, ավելի շատ քվեների էի սպասում, բայց հազար անգամ շնորհակալություն ժողովրդից, որ նման ձայների քանակով վստահության քվե տվեցին ինձ՝ Ազգային ժողով գնալու համար:

- Իսկ ինչու՞ չստացաք այդ շատ քվեները:

- Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ հավաքել ենք 10 հազար քվե, իսկ սրան ավելանում էին մարզի գյուղական համայնքները եւ երկու քաղաքները, ըստ այդմ էլ՝ շատ քվեների էի սպասում: Գյուղական համայնքներից շատ ձայներ էինք սպասում, բայց եղավ 3 հազար 600 ձայն: Մնացածը Գյումրիից էր:

- Պարոն Գրիգորյան, ԱԺ գնալու ե՞ք, թե՞ կհրաժարվեք Ձեր մանդատից:

- Մինչեւ հիմա չկա խնդիր, որ հրաժարվեմ իմ մանդատից եւ չգնամ Ազգային ժողով: Սիրով կաշխատեմ Ազգային ժողովում, որտեղ մի քանի անգամ արդեն եղել եմ:

- Իսկ ի՞նչ խնդիր կարող է լինել, որ չգնաք:

- Նորից եմ կրկնում՝ որեւէ հարց չի քննարկվել եւ չկա որեւէ խնդիր, որ հրաժարվեմ մանդատից:

- Պարոն Գրիգորյան, Գյումրիում խոսում են, որ ռեստորաններից մեկում նշել եք ԱԺ անցնելու փաստը: Ճի՞շտ է:

- Ես ընդհանրապես չեմ տոնել եւ տոնելու առիթ էլ չեմ փնտրել: Այդ տեղեկություններ տարածողները գլուխները պատին են տվել:

Նշենք, որ ապրիլի 8-ին ֆեյսբուքում հրապարակվել են լուսակնարկեր, որոնցից մեկում ներկա է նաեւ Վարդեւան Գրիգորյանը: Լուսանկարը վերնագրված է՝ «հաղթական թիմ», իսկ նկարի հետ, որպես գտնվելու վայր նշված է Գյումրու «Վալե» ռեստորանը:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
2847 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան