Կարեն Կարապետյանը հավանում է Ռայներտին, բայց գործում է նրան հակառակ

ՀՀ կառավարությունը փնտրտուքի մեջ է` չի կողմնորոշվում, թե տնտեսության կառուցվածքի ինչպիսի մոդել է պետք ընտրել: Դրա վառ ապացույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հայտնված մի գրառումն է:

Վարչապետը իր էջում տեղադրել է նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ռայներտի «Ինչպես հարուստ երկրները դարձան հարուստ եւ ինչու են աղքատ երկրները մնում աղքատ» աշխատության գովազդը եւ գրել է. «Այն մասին, թե ինչպիսի մոտեցում եւ ներգրավվածություն պետք է ունենա պետությունը տնտեսության եւ հատկապես բիզնեսի տարբեր ճյուղերի զարգացման գործում։ Խորհուրդ եմ տալիս կարդալ»: Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանին դուր է եկել այս աշխատությունը, եւ նրան սրտամոտ են նորվեգացի տնտեսագետի առաջ քաշած պնդումները:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հատկապես վերջին տարիներին եւ այդ թվում` վերջին ամիսներին, ՀՀ կառավարությունը գործում է Ռայներտի տեսությանը հակառակ: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնենք մի երկու պնդում նորվեգացի տնտեսագետի աշխատությունից: Ռայներտը քննադատում է գլոբալիզացիան եւ առաջ է քաշում այն թեզը, որ թույլ զարգացած երկրների կառավարությունները չպետք է կուրորեն հետեւեն զարգացած երկրների օրինակին: Զարգացած երկրները թելադրում են տնտեսական քաղաքականության այնպիսի մոդել, որտեղ կառավարության միջամտությունը տնտեսությանը հասցված է նվազագույնի, պետությունը չի զբաղվում հովանավորչությամբ եւ այլն: Ըստ Ռայներտի՝ թույլ զարգացած երկրների կառավարությունները պետք է ավելի միջամտեն տնտեսությանը, եւ զարգացած երկրների մոդելները թույլ զարգացած երկրների դեպքում կենսունակ չեն: Դե, կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այս թեզերի հետ:

Սակայն իր իսկ աշխատության մեջ տնտեսագետը համեմատում է պետական հովանավորչության երկու մոդել եւ ցույց է տալիս, որ այդ հովանավորչությունն էլ պետք է ճիշտ լինի: Նա համեմատում է հովանավորչության լատինաամերիկյան մոդելը հարավկորեական հովանավորչության հետ, եւ հենց դրանից էլ պարզ է դառնում, որ Կարեն Կարապետյանի ուշադրությունը գրաված այս աշխատությունը անուղղակիորեն նվիրված է Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության քննարդատությանը:

Ռայներտը ցույց է տալիս, որ լատինաամերիկյան երկրները գնացին ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը, իսկ հարավկորեացիները` արտահանման խթանման ագրեսիվ քաղաքականության: Ժամանակը ցույց տվեց, որ կորեացիները շատ ճիշտ քաղաքականություն որդեգրեցին: Իսկ մենք գնում ենք լատինաամերիկյան ճանապարհով: «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,- այս տարվա հունվարի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարեց Կարեն Կարապետյանը:      

Ըստ Ռայներտի, Հարավային Կորեան գնաց արդյունաբերության որոշ ոլորտներում ներքին արտադրողների ժամանակավոր պաշտպանության, իսկ լատինաամերիկյան երկրները ներդրեցին  եղած արդյունաբերությունը արտաքին մրցակցությունից պաշտպանելու երկարատեւ մեխանիզմներ: Ավելի քան երկու տարի առաջ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որի ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է հենց եղած տնտեսությունը արտաքին մրցակիցներից երկարատեւ, կարելի է ասել՝ նույնիսկ հարատեւ պաշտպանության վրա: Իսկ դա լատինաամերիկյան մոդելն է: Իսկ Կարեն Կարապետյանը եւ նաեւ նրան նախորդած վարչապետները` Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Սարգսյանը դիֆերամբներ են ձոնել ԵՏՄ-ի հնարավորությունների մասին, այսինքն՝ ԵՏՄ-ին անդամակցելու շրջանում պաշտոնավարած ՀՀ վարչապետները, այդ թվում նաեւ Կարեն Կարապետյանը լատինաամերիկյան մոդելի հովանավորչության ջատագովներն են: Իսկ դա նշանակում է, որ Ռայներտի աշխատությունը կարդալու խորհուրդ տվող Կարեն Կարապետյանը, ի հեճուկս Ռայներտի, Հայաստանը տանում է լատինաամերիկյան չհաջողված մոդելի ճանապարհով:       

Նորվեգացի տնտեսագետը, համեմատելով հարավկորեական եւ լատինաամերիկյան մոդելները, պնդում է, որ եկամուտների անհավասար բաշխումը բերում է ներքին շուկայի փոքրացման, ինչը հատուկ է հենց լատինաամերիկյան մոդելին, եւ դա բացասական երեւույթ է: Սա կարելի է նվիրել ներկայիս այն պաշտոնյաներին, որոնք պնդում են, թե մոնոպոլիաները վատ բան չեն, եթե չեն չարաշահվում: Հենց թեկուզ այն, որ մեր մոնոպոլիստները, ունենալով տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի եկամուտ, իրենց աշխատողներին վարձատրում են ամսական 70-80 հազար դրամով, եւ դա կառավարության համար նորմալ իրավիճակ է, նշանակում է, որ կառավարությունը լատինաամերիկյան տապալված մոդելի կողմնակից է:

Կարեն Կարապետյանի ուշադրությունը գրաված նորվեգացի տնտեսագետի մյուս կարեւոր պնդումներից մեկն էլ այն է, որ ներքին մրցակցության պաշտպանությունը հանգեցնում է դրական արդյունքների, ինչպես եղավ Հարավային Կորեայում, իսկ մրցակցության սահմանափակումները, ինչը տեղի ունեցավ Լատինական Ամերիկայում այդ մոդելի անհաջողության գրավականներից էր: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը զարմանում-հարցնում-հանդիմանում էր, թե ի՞նչ եք ուզում` փոքր երկրում քանի հոգի պետք է շաքար ներկրի: Իսկ դրանից հետո մեր պաշտոնյաները տարիներ շարունակ չեն կարողանում բացատրել, թե ինչու են Հայաստանում էականորեն թանկ լայն սպառման այն ապրանքները, որոնց շուկաները մոնոպոլիզացված են, եւ ըստ էության չկա մրցակցության: Գործող կառավարությունն էլ մատը մատին չի խփում այդ մոնոպոլիաներն ու օրիգոպոլիաները ապամոնտաժելու համար: Սա նույնպես լատինաամերիկյան մոդելի հստակ դրսեւորում է: Մի խոսքով, Կարեն Կարապետյանը Ռայներտի այս աշխատությունը առաջին հերթին պետք է առաջարկի հենց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Թող կարդան: 

Տպել
6835 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին