Անկախ ավագանու ընտրության արդյունքներից՝ «ԵԼՔ»-ը, ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանին» մանդատներ կստանան

Նոր ընտրական օրենսգրքի համաձայն Երեւանի քաղաքային իշխանությունը ձեւավորվում է առնվազն 3 քաղաքական ուժից: Հաշվի առնելով, որ մայիսի 14-ին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ սպասվում է, որ նրանցից յուրաքանչյուրը ավագանու 65 մանդատներից իր բաժինն է ունենալու:

Բացառություն կարող է լինել միայն մանդատների բաշխման կարգով պայմանավորված: ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են»:

Եթե ենթադրենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում «կողմ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը լինելու է առնվազն 400 հազար, ապա Երեւանի ավագանու մանդատ ստանալու համար քաղաքական ուժերից յուրաքանչյուրին անհրաժեշտ է լինելու առնվազն 6000 ձայն:

6000 * 65 : 400.000 = 0.9

Սրանից քիչ ստանալու դեպքում մանդատ ստանալու հավանականությունը նվազում է:

Քվեաթերթիկների բաշխման կարգում մեկ հետաքրքիր դրույթ եւս կա, որը մասնագետների կողմից ժամանակին որակվել է որպես «ՀՀԿ-ի համար կարված դրույթ»:

Խոսքը Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետին է վերաբերում: Այդ կետում ասվում է. «5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ»:

ՀՀԿ-ն, փաստորեն, ձգտելու է ստանալ 40 տոկոսից ավելի քվեներ, որպեսզի բոնուսային կարգով ավագանիում մեծամասնություն ստանալու հնարավորություն ունենա: Բոնուսը չի աշխատի, եթե ընտրություններին մասնակից ուժերից որեւէ մեկը 40 տոկոսից ավելին չստանա: Առնվազն 400 հազար մասնակցության դեպքում մեծամասնություն ստանալու է այն ուժը, որ ստանալու է 210 հազարից ավելի ձայն:

40 տոկոս ստանալու դեպքում քաղաքական ուժը ստանում է 26 մանդատ, իսկ երբ գումարվում են բոնուսները՝ մանդատների թիվը դառնում է 33: Մյուս 32 մանդատները բաշխվում են մյուս 2 ուժերի միջեւ:

Տպել
5792 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը