Երևան
29 °C
Շիրակի մարզից առաջադրված եւ չընտրված պատգամավորները մեղմ ասած խորը ընկճախտի մեջ են կամ ինչպես վարչապետ Կարապետյանը կասեր՝ «դիլխոր են»:
Վերջիններս անցել են ընդհատակ, նրանց հետ կապ հաստատելը գրեթե անհնար է: Պարտված պատգամավորները, եթե պատասխանում էլ են հեռախոսազանգերին, ապա շատ տխուր եւ ընկճված ձայնով նշում են, որ խոսելու ցանկություն չունեն:
Armtimes.com-ը փորձեց խորհրդարանական ընտրության արդյունքների թեմայի շուրջ զրուցել ՀՀԿ-ական, ՀՀԿ-ի թիվ 11 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Սուքիաս Ավետիսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց: «Ես ցանկություն չունեմ այդ թեմայով խոսելու»,- տխուր ձայնով ասաց Ավետիսյանն, ով ՀՀԿ-ի համար ձեռք էր բերել մոտ 1140 քվե:
Գյումրիում ակտիվ խոսվում է, որ Հանրապետականի վերնախավը նրանից նման արդյունք չէր սպասում: Ամենայն հավանականությամբ, Սուքիաս Ավետիսյանը առանց պաշտոն է մնալու:
«Ես զբաղված եմ»,- այսպիսի հակիրճ պատասխան տվեց, եւ միանգամից ընդհատեց հեռախոսազանգը ՀՅԴ-ական փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, երբ առաջարկեցինք խոսել իր ձեռք բերած 800 քվեի մասին: Ի դեպ, նա ՀՅԴ-ի վերնախավին խոստացել էր 8 հազար ձայն:
Պարտվածներից բավականին ուրախ էր նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Մուշեղ Պետոյանը:
«Ես հիմա միջոցառման եմ, հետո զանգեք՝ ուշոտ»,- ասաց Պետոյանը:
Պարտությունը սենսացիոն են համարում «Հայակական վերածնունդ» կուսակցության թեկնածուները: Արթիկի ոստիկանության նախկին պետի եղբայր Հունան Պետրոսյանն, ով ՀՎԿ-ից ամենաշատ քվեներն էր ստացել Շիրակում, ընտրության արդյունքները այսպես մեկնաբանեց. «Չէինք սպասում, որ խորհրդարան չէինք անցնելու: Սա սենսիացիոն պարտություն է մեզ համար, բայց մարզում լավ էր, ես շատ ձայներ եմ ստացել»,- ասաց Հունան Պետրոսյանը:
Armtimes.com-ը փորձեց թեմայի վերաբերյալ լսել նաեւ Մարտուն Գրիգորյանի եւ Հովհաննես Մարգարյանի կարծիքները, սակայն նրանք ընդհանրապես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Հանրապետական կուսակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի էլիտան Շիրակում պարտված իր թեկնածուների, մասնավորապես, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետագա գործունեության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: Այն պարզ կդառնա առաջիկա շաբաթ օրը:
Նարեկ Կիրակոսյան
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ