«Չէի ասի, որ զարմացա, բայց մի քիչ ավելիի հույս ունեի». աշխարհահռչակ դիտորդներն ամփոփում են

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, հայտնի ռեժիսոր Էրիկ Նազարյանը քիչ առաջ հանդես եկան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով ընտրական գործընթացից իրենց տպավորությունները:

Նշելով, որ այսօր հասցրել են լինել Գորիսում, Սիսիանում, Երեւանի Մալաթիա համայնքի տեղամասերում՝ Արսինե Խանջյանն ասաց, որ իր այցելած բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել:

«Խախտումներ բոլոր տարածքներում էլ արձանագրել ենք: Բոլոր տեղամասերում հատկապես կուտակումներ կային: Անտեղյակություն կար, շփոթմունք: Քվեարկողները չգիտեին, թե ինչպես պետք է օգտագործեին քվեաթերթիկները եւ ծրարները: Մի զինվոր կար տեղամասերից մեկում, չգիտեր ինչ անել, սխալվեց, ստիպված էր երկրորդ անգամ քվեարկել, բայց չքվեարկեց եւ դուրս եկավ տեղամասից: Շփոթումը տեղի տվեց բաց քվեարկությանը: Կար նաեւ ուղղորդում, տարեցների ոչ թե ուղեկցում, այլ ուղղորդում», - հայտարարեց նա:

Խոսելով հանձնաժողովների անդամների ու ղեկավարների վարքի մասին՝ դերասանուհին ընդգծեց, որ նրանց կողմից կողմնակալ վերաբերմունք կար: «Հրաժարվում էին դիտորդների արձանագրած խախտումները գրանցել: Նաեւ շատ հետաքրքրական է, որ դիտորդներն ընդհանրապես հուսահատ էին, որովհետեւ իրենց լիազորություններն իրականացնելու ազատություն չունեին՝ գոնե նվազագույնը գրանցումների համար: Երբ որ ես մոտենում եւ ասում էի՝ պետք է գրանցել այսինչ խախտումը, նոր մոտենում էին ու գրանցում», - վստահեցրեց դիտորդը:

Շարունակելով թվել իր արձանագրած խախտումները՝ Խանջյանն ասաց, որ տեղամասերից մեկում նկատել է ՀՅԴ թեկնածուին, որն այդ տարածքում անելիք չի ունեցել: «Ամենամտահոգիչ մասն այն էր, որ ուղորդումներ կային. նույնիսկ լրագրողների բեյջեր ունեցողները դուրս ու ներս էին անում, ինչ-որ մարդկանց բերում»,- նկատեց նա:

Դերասանուհին ի պատասխան լրագրողներից մեկի հարցի անդրադարձավ նաեւ իր սպասելիքներին. 

«Սպասում էի, որ ավելի հանդարտ ընտրությունների կմասնակցեմ, որովհետեւ ամեն մարդ ասում էր, ընտրությունների մասնակցության իմ առաջարկը իզուր է, որովհետեւ ամեն ինչ արվում է մինչեւ այդ օրը: Դրա համար մենք գիտեինք, որ մինչ ընտրության օրը արդեն բավականին խախտումներ կային: Ես ասում էի ոչինչ, ուզում եմ ընտրությունների մաքրությունը տեսնել: Բայց պետք է ասեմ, որ մաքուր չէր ամեն բան: Մենք իսկապես լուրջ գործ ունենք երկրում, եթե ուզում ենք դեմոկրատականին մոտեցնել մեր ժողովրդին եւ մեր երկրի ապագան: Եթե իսկապես ուզում ենք այս երկիրը հեղափոխություն ունենա, մարդկային, քաղաքական հեղափոխություն, մեծ գործ ունեն անելու ընդդիմադիր կուսակցությունները...Կարիք կա քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների գիտակցություն ստեղծելու: Հարցերից մեկը ոչ թե խախտումներն են, այլ այն, որ իրենք այդ պարտավորությունը չեն զգում: Չեն գիտակցում, որ կարող են իրենց ձայնով փոփոխություն բերել երկրում: Չէի ասի, որ զարմացա, բայց մի քիչ ավելի հույսով էի, որ ավելի զորավոր քաղաքացիական գիտակցության առջեւ եմ»,- եզրափակեց Խանջյանը:

Էրիկ Նազարյանը եւս անդրադարձավ ընտրողների մեջ առկա շփոթմունքին, այն անվանեց քաոս: Խոսելով Տավուշի մարզի տեղամասեր իր այցի մասին՝ նա ընդգծեց, որ ժողովրդի դեմքից երեւում էր, թե ինչքան չարքաշ, տանջված ազգ ենք, եւ ինչքան ուրիշներն են տանջել, հիմա մեքն ենք տանջվում:

Ատոմ Էգոյանը խոսեց ընտրական պրոցեսից եւ ընդգծեց, որ այն չափազանց բարդ էր կառուցված, ամեն ինչ արված էր քվեարկության արդյունքը կանխատեսելի դարձնելու համար:

Նա տարօրինակ համարեց այն, որ օրվա առաջին մասում գրեթե երիտասարդ մարդիկ չեն քվեարկել: «Պետք է ձեւ գտնել երիտասարդներին ներգրավել այս գործընթացում, որովհետեւ ամենավատ բռնակալությունը այն է, երբ մարդ ինքն է իր վրա բռնանում, որովհետեւ դա ստեղծում է այն վիճակը, երբ ազգն այլեւս չի ուզում արտահայտել իր կարծիքը»,- հավելեց Էգոյանը:

Տպել
30795 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց