ԿԸՀ-ն 1,5 ժամ ընդմիջում հայտարարեց. ՀՀԿ-ի հարցով նիստը կշարունակվի 22:30-ին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի դիմումի քննարկումը: Նշենք, որ դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու նպատակով: Նրանք որպես հիմք հանձնաժողովին են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց ձայնագրությունները, որտեղ դպրոցների եւ մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենները վարչական ռեսուրսի կիրառմամբ ստիպել են իրենց ենթականերին եւ սաների ծնողներին քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ ցուցակագրել են այդ անձանց:

ԱԺ պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը հանդես է գալիս որպես դաշինքի ներկայացուցիչ: «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ինքը այլ կուսակցություն թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմում ներկայացնել հանձնաժողով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կարճ իրավական բանավեճից հետո ասաց, որ ինքը փոխում է դիմումի պահանջը: 

Ըստ Զեյնալյանի, իր այլընտրանքային պահանջն է՝ պահպանելով առաջին պահանջը եւ ավելացնել նաեւ այն, որ հանձնաժողովը դիմի դատարան, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի պատգամավորության այն թեկնածուների գրանցումը, որոնց օգտին աշխատել էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները՝ ընտրողների ցուցակները հավաքագրելով:

Նիկոլայ Բաղդասարյանը քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նույնաբովանդակ դիմումի վերաբերյալ ԿԸՀ-ի որոշմանը, որով մերժվել էր այդ դաշինքի դիմումի պահանջը: Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի ձայնագրության սղագրություն, որտեղ ակնհայտ էր քարոզչության փաստը եւ հայտարարեց՝ ձեր որոշման հակառակն է տեղի ունեցել: Սյունիքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի ձայնագրության մասին Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ ապացույցը կուսումնասիրեն եւ դիրքորոշում կհայտնեն: Նիկոլայ Բաղդասարյանը տրամադրեց ձայնագրությունը սկավառակի տեսքով, որից հետո այն միացրեց նիստի ժամանակ: Մոտ 20 րոպե ծավալով ձայնագրությունը հանձնաժողվի անդամները լսեցին, ապա Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ձայնագրության փաստերը ճիշտ չի ներկայացվել: 

«Եթե 5 հոգի հրավիրեք, հարցաքննությամբ ես կապացուցեմ, որ ձեր որոշման փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Արտակ Զեյնալյանն էլ պահանջեց ԿԸՀ-ից ներկայացնել տնօրենների ներկայացրած բացատրությունները: ԿԸՀ նախագահը հայտարարեց 1,5 ժամ ընդմիջում, որպեսզի «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ծանոթանան բացատրություններին: Այժմ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Զեյնալյանը ծանոթանում են ԿԸՀ-ի տրամադրած նյութերին:

Տպել
19495 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում