Ցանկություն չկա. ազատ կապուղիներ չկա՞ն

28/03/2017 schedule17:29

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 27-ի համարում

Մեկ շաբաթից կլրանա «Ա1+»-ի եթերազրկման երկու տարին: ՀՌԱՀ նախագահ Ամալյանի ասելով՝ ազատ կապուղիներ այլեւս չկան: Իսկ «Ա1+»-ի եթեր վերադառնալու միակ տարբերակն այն է, որ որեւէ հեռաուստաընկերություն հրաժարվի իր կապուղուց, եւ այն դրվի մրցույթի: Այսինքն, ըստ Ամալյանի, խնդիրն այլեւս տեխնիկական է: Այս խնդրի մանրամասները թվում են շատ բարդ եւ առաջին հայացքից՝ կարծես գիտատեխնիկական ամսագրի թեմա: Ցանկության դեպքում անգամ ավանակի սայլի պատրաստումը կարելի է այնքան բարդ բացատրել, որ աշխարհում ոչ ոք չհամարձակվի դրանից պատրաստել: Իրականում խնդիրը բավական պարզ է ու մատչելի: Հեռուստաալիքների դեցիմետրային տիրույթն սկսվում է 21-րդ կապուղով եւ ավարտվում 69-րդով:

Նախկինում տիրույթի վերին սահմանը 60-րդ կապուղին էր: Դա է պատճառը, որ խորհրդային արտադրության անգամ դեցիմետրային տիրույթը որսացող հեռուստացույցներով հնարավոր չէր լինում դիտել մի քանի ալիքներ, որոնք հեշտությամբ որսում էին արտասահմանյան արտադրության հեռուստացույցները: Եւ խորհրդային հեռուստացույցների երջանիկ տերերը ստիպված էին լինում ինչ-որ սարքեր ավելացնել իրենց հեռուստացույցների հնարավորությունները մեծացնելու համար, որպեսզի դրանք էլ որսան 60-69-րդ կապուղիներով հեռարձակվող ազդանշանը: Ներկայումս, սակայն, ՀՀ տարածքում հեռուստահեռարձակման նպատակով օգտագործվում են դեցիմետրային տիրույթի 21-63-րդ կապուղիները: Հարց է ծագում, թե ինչու չեն զբաղեցվում 63-69-րդ կապուղիները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հեռուստահաղորդակցության հանրապետական կենտրոնից մեր այդ հարցին պատասխանեցին, որ դեցիմետրային տիրույթի այդ հատվածն իրենք չեն վերահսկում, եւ դա գտնվում է ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության տրամադրության եւ վերահսկողության տակ: Այստեղ կա մի շատ ուշագրավ հանգամանք: Խնդիրն այն է, որ ուժայիններին դեցիմետրային տիրույթի այս հատվածի նկատմամբ վերահսկողությունը ժառանգություն է հասել նախկինից՝ դեռ այն ժամանակներից, երբ Հայաստանում առաջնորդվում էին խորհրդային չափանիշներով:

Ընդամենը մի քանի տարի առաջ ուժայինները որոշեցին, որ իրենց վերահսկողության տակ գտնվող կապուղիներից մեկը՝ 63-րդը, կարող են զիջել: Եւ զիջեցին: Այդ կապուղով այժմ հեռարձակվում է «Սինեմաքսը» («Արմնյուզը»): Իսկ ի՞նչ սկզբունքով են ուժայինները զիջում կապուղիները: ՀՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ կապուղի զիջելու գործընթացը որեւէ օրենքով կանոնակարգված չէ: Դրա համար անգամ կառավարության որոշում պետք չէ: Ուժայիններն ընդամենը համաձայնության են գալիս ու զիջում: Հասկանալի է, որ ուժայինները երբեք կապուղի չեն զիջի, եթե իմանան, որ դրանցից որեւէ մեկը կարող է զբաղեցնել, ասենք, «Ա1+»-ը: Բայց եթե խոսքը, ասենք, «Սինեմաքսի» մասին է, որեւէ խնդիր չկա:

Ուժայիններն իրենց տրամադրության տակ եղած դեցիմետրային կապուղիները կզիջեն միայն այն պարագայում, եթե վստահ լինեն, որ դրանից հետո այդ կապուղին բաժին չի հասնի իրենց վերահսկողությունից դուրս որեւէ հեռուստաընկերության: Իսկ որ այդ կապուղիներն ուժայիններին պետք չեն, կարելի է չկասկածել: Չնայած դա հավաստող որեւէ փաստաթուղթ գտնել հնարավոր չէ՝ այդ տիրույթը վերահսկելու իրավունք չունի ոչ ոք, բացի իրենցից՝ ուժայիններից: Բայց դատելով նրանից, որ հեռուստառադիոալիքներով նույնիսկ ամենածանրաբեռնված զարգացած երկրներում ուժայինները յոլա են գնում առանց դեցիմետրային տիրույթի վերը նշված հատվածի, կարելի է պնդել, որ մերոնց եւս այդ հատվածը պետք չէ: Պարզապես տեղ են զբաղեցնում:

Բայց խնդիրն այսքանով չի ավարտվում: Մասնավորապես Երեւանում դեցիմետրային տիրույթի 21-63-րդ կապուղիները բաշխված են 16 հեռուստաընկերությունների միջեւ: Ընդ որում, կապուղիները բաշխվում են, պատկերավոր ասած, երկուսը կամ երեքը՝ մեկ: Այսինքն, օրինակ, 21-րդ կապուղին տրամադրված է «Հայրենիքին», 23-րդը՝ «HTB»-ին, իսկ 22-ն ազատ է: Դա արվում է ազդանշանի բարձր որակն ապահովելու համար: Բայց այս սանդղակում կան հատվածներ, որտեղ դատարկություն է տիրում: Օրինակ՝ ազատ են 41-45-րդ, 51-56-րդ կապուղիների միջեւ ընկած հատվածները: Մեր «ինչու՞» հարցին ՀՀԿ-ից ընդամենը պատասխանեցին, որ ազատ կապուղիների ողջ ցանկն իրենք արդեն տրամադրել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Իսկ այդ ցանկում մեր մատնանշած կապուղիները չկան: Մի խոսքով, ազատ կապուղիներ չլինելու մասին պնդումները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում: Այդպիսիք կան, եւ դրանցով հեռուստահաղորդումներ կազմակերպելու համար ընդամենը ցանկություն է պետք:

Հայկ Գեւորգյան

Տպել
1017 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց