Դպրոցը պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներից, ՀՀԿ-ին վռնդել ընտրարշավից. Ն. Փաշինյան

«Ելք» դաշինքը համոզված է, որ դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների կողմից ՀՀԿ-ի համար ցուցակ կազմելու գործողությունները ապօրինի են եւ կան բոլոր հիմքերը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումը չեղյալ ճանաչելու: Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց մասնագետները «ՀՀԿ-ին ընտրարշավից վռնդելու մասին» դիմում են պատրաստում եւ վաղը կամ ամենաուշը մյուս օրը այն կներկայացնեն ԿԸՀ:

«Մենք պետք է պայքարենք, որ ՀՀԿ-ն իր ընտրակեղծարարներով, իր քաղաքական մանկուրտներով դուրս շպրտվի խորհրդարանական ընտրություններից, որպեսզի հայ ժողովուրդը ընտրություն անելու հնարավորություն ունենա»,- հավելեց Փաշինյանը:

Ու մինչ դիմումը կներկայացվի ԿԸՀ՝ Փաշինյանն անդրադարձավ տնօրենների վարքին. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր սուղ եւ աղքատիկ բյուջեից տարեկան համարյա 200 միլիարդ դրամ է հատկացնում, որ կազմակերպի իր երեխաների, իր զավակների կրթությունը հանրակրթական դպրոցներում: Բայց ահա պարզվում է, որ այդ գումարները տնօրինող հարյուրավոր (առնվազն 114) դպրոցի տնօրեն եւ մանկապարտեզի վարիչ, փոխարենը երեխաների կրթական հարցերով զբաղվելու, փոխարենը նրանց որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ դաստիարակելու, զբաղված են Հանրապետական կուսակցության անդամների՝ սամվելալեքսանյանների, առաքելմովսիսյանների, միհրանպողոսյանների, ռոբերտսարգսյանների համար ցուցակներ հավաքագրելով: Նրանք, չարաշահելով իրենց դիրքը, դպրոցները վեր են ածել հանրապետական բջիջների եւ դեգրադացնում են մեր զավակներին՝ նրանց դարձնելով սերժսարգսյանական եւ արմենաշոտյանական մանկուրտներ:

Մենք էսօր ասում ենք, որ մեր կրթական համակարգը, այն ինչ իրար հետ ստեղծել են Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը եւ մյուսները, արմատից դեգրադացված է եւ այդ կրթական համակարգի հանրապետական կատարածուներին պետք է արմատախիլ անել, որովհետեւ նրանք մեր երեխաներին արդեն դպրոցում սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ՝ նրանց մտցնելով բոնբաներկաների, մատանիների, մաստիկաների եւ մանր փող հավաքելու հարաբերությունների մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ներկայացուցիչների արդարացումներին, թե դպրոցի տնօրենների կողմից ցուցակներ հավաքելը օրինական է, օրենքին չի հակասում՝ ԱԺ պատգամավորը նկատեց. «Եթե զուտ էդ հարթության մեջ գցենք՝ երեւանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործողությունը նույնպես օրինական է, ի՞նչ եք ասում դուք դրան:

Բայց մենք հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից եւ բավական է նրանք ընտրությունից ընտրություն, տարեց տարի փչացնեն մեր երեխաներին՝ նրանց դարձնելով սամվելալեքսանյանների, առաքելմովսիսյանների, սերժսարգսյանների եւ արմենաշոտյանների անդեմ կատարածուներ»:

Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված արարատցիներին տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց հաղթանակի դեպքում դպրոցի տնօրենները այլեւս իրավունք չեն ունենա լինել կուսակցական, որովհետեւ այն դեգրադացիան, որ կա հանրության մեջ, «էն հուսահատությունը, էն անկարությունը, անողնաշարությունը, որ նրանք ցույց են տալիս բազում ընտրություններում, այդ ամենը արմատավորվում է այն դպրոցներում, որոնք զբաղված են այսպիսի գործունեությամբ»:

«Եվ մենք ասում ենք, որ այո, քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել այս դպրոցներից»,- ընդգծեց պատգամավորը: Ամփոփելով այս թեման՝ Փաշինյանը դպրոցներում աշխատող բազմաթիվ ազնիվ ուսուցիչներին ու մանկավարժներին կոչ արեց տարանջատվել աղտեղությունից, աղբից:

«Արդեն քանի օր է՝ հանրությունը ստացել է տեղեկատվությունը, թե ինչով են զբաղվում դպրոցներում: Այդ ազնիվ մանկավարժները պետք է ցույցեր անեին, գործադուլներ անեին, հրաժարվեին աշխատել քաղաքական պոռնկությամբ զբաղվող տնօրենների հետ, եւ նույնիսկ հրաժարվեին նրանց բարեւել: Էսօր էլ նրանք շանս ունեն, շանս ունեն նաեւ այն քաղաքացիները, որոնք ընդգրկվել են այդ ցուցակներում: Սիրելի քաղաքացիներ, մերժեք այն կուսակցություններին, որոնց համար ձեզ ցուցակագրել են, որովհետեւ դուք ՀՀ հպարտ քաղաքացի եք եւ հնարավորություն ունեք ապրիլի 2-ին ապացուցել ձեր հպարտությունը»,- կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ շաբաթ օրը Արցախի ՊԲ զորամասերից մեկում Սերժ Սարգսյանի ելույթին եւ հատկապես «Իսկանդերի» կիրառման մասին հատվածին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տպել
14201 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին