Տրամաբանության հարվածները. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

25/03/2017 schedule13:30

ՕՐՕ դաշինքի հայտարարությունը. «ՀՀ ԱԱԾ կողմից Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանության կողմից երկրում վախի մթնոլորտ ձեւավորելու եւ ընտրությունների վերջնական արդյունքների վրա հակաօրինական ազդեցություն թողնելու նպատակ ունի»։

Նաիրա Զոհրաբյան. «Իշխանությունն իր բոլոր լծակներն օգտագործում է հատկապես «Ծառուկյան դաշինքի» վրա ճնշումներ գործադրելու համար, քանի որ մեզ է տեսնում որպես ընտրություններում իր հիմնական մրցակից»։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն. «Ընտրություններում 8 կուսակցություն պայքարում է ՀԿԿ-ի դեմ, որովհետեւ մենք ենք իրենց հիմնական մրցակիցը»։

Արթուր Բաղդասարյան. «Իշխանությունների ճնշումներն ուղղված են ՀՎԿ-ի դեմ»։

Սեյրան Օհանյան. «Մենք հավասար ենք, սիրելի ժողովուրդ, մենք մի շարքում կանգնած ենք»։

Միքայել Մելքումյան. «Փոփոխությունների ալիքը չպիտի լինի հատվածական, երկչոտ եւ քիչ, էնքան ուժեղ պիտի լինի, որ գա, ջրհեղեղի նման խփի ու քշի տանի»։

Սերժ Սարգսյանը կեղծում էր. մենք ունենք հայրենիք եւ վերջին շաբաթների ընթացքում այն վճռականորեն վերածել ենք Կրկեսի։

Նենգատիվը

Հ1-ով հեռարձակվող «Օրակարգից դուրս» հաղորդման վարող Ագնեսա Խամոյանը որպես լրագրող բավական լավն է Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույց վարելու համար, բայց նրա լրագրողական որակները բոլորովին բավարար չէին Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցեր տալու համար։ Հարցազրույցը, որի արձագանքները չեն լռում արդեն մեկ շաբաթ, ավելի շատ մենախոսություն էր հիշեցնում, որտեղ առաջին նախագահը ներկայացնում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր պատկերացումները։ Ասել, որ հաղորդման ընթացքում որեւէ նորություն հնչեց, որը կարող էր լուրջ վերլուծությունների առիթ տալ, ճիշտ չէ։ Այն, ինչ Տեր-Պետրոսյանն ասաց, նա ժամանակ առ ժամանակ ասում է 1997-ից սկսած։

Խնդիրն այն էր, որ այդ ամենը վերստին ասվում էր անմիջապես ընտրություններից առաջ, եւ տպավորություն էր, որ դա ասվում էր ոչ թե լսարանին, այլ անմիջականորեն Սերժ Սարգսյանին լսելի լինելու համար։ Արձագանքները, որ հաջորդեցին, կամ խիստ հիացական էին, կամ սուր քննադատական։ Քննադատողները պատրաստ չեն զիջել արյունով ձեռք բերված հողը, հիացածները պնդում են, որ խաղաղությունը անհրաժեշտ է մեր երկրին զարգանալու համար։ Նույն ժամին «Կենտրոն» ալիքով հարցերի էր պատասխանում նաեւ ՀԱԿ մեկ այլ ներկայացուցիչ Արման Մուսինյանը, որը տարօրինակ զուգադիպությամբ հայկական կողմին առաջարկում էր նույն բանը, ինչ Տեր-Պետրոսյանը՝ գնալ ու միակողմանի ստորագրել Մադրիդյան համաձայնագիրը։

Ո՛չ թե ցանկություն հայտնել, դա քիչ է,, այլ ուղղակի վերցնել Մեդվեդեւի ձեռքից ու ստորագրել։ Արմանը եթե չիմանա էլ, Տեր-Պետրոսյանը պիտի լավ իմանա, որ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված չէ ձեռքից վերցնելն ու ստորագրելը։ Ակնհայտ է, որ առաջին նախագահը մտահոգ է եւ հարցի լուծման իր պատկերացումն ունի, օրինակ, որ միջազգային հանրության տեսանկյունից 7 շրջաններն օկուպացված հողեր են, որ Ադրբեջանն էլ շատ բան է զիջում՝ համաձայնելով Արցախի ինքնորոշմանը, եթե նայենք իր տեսանկյունից, պարզապես ես, որպես պատերազմը հաղթած կողմ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի նայեմ Ադրբեջանի տեսանկյունից։

Տարօրինակն այն է, որ հարցազրույցից հետո ՀԱԿ թեկնածուները արդեն սկսել են պնդել, որ ժողովուրդը պիտի ընտրի խաղաղության ծրագրով ընտրությունների մասնակցող ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին, իսկ դա, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ։ Խնդիրն այն չէ, որ մի ուժը խաղաղություն է ուզում, մյուսները՝ պատերազմ։ Հարցն այն է, որ ուժերից մեկը հավատում է, որ պայմանագիրը միակողմանի ստորագրելով ու շրջանները վերադարձնելով մենք կարող ենք հասնել խաղաղության, մյուս կողմը վստահ է, որ դա ճանապարհ չէ, այլ ընդհակառակը՝ կարող է հանգեցնել նոր պատերազմի, եւ պետք է հարցի լուծման այլ ուղիներ փնտրել։

Ընտրություններին մասնակցող ուժերից որեւէ մեկը պատերազմ չի ուզում, Հայաստանում ապրող որեւէ մեկը պատերազմ չի ուզում, հարցն այն է, որ դրա համար ոմանք պատրաստ են պայմանավորվել, ընդ որում՝ «ազնիվ խոսքի» մակարդակով (քանի որ առաջարկվող փաստաթղթի մեջ տարածքների վերադարձման հարցը շատ կոնկրետ է, իսկ կարգավիճակի հարցը օդի մեջ է՝ առանց կոնկրետ ժամկետների ու պայմանների), կողմի հետ, որը փոխզիջումների ցանկություն չի հայտնում արդեն տարիներ շարունակ, մյուսները զգուշանում են, քանի որ չեն վստահում ո՛չ Ալիեւին, ո՛չ գովական միջազգային երաշխիքներին՝ անցյալի դառն փորձից ելնելով։ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը այնուամենայնիվ տխուր նստվածք է թողնում, որը ցրելու համար կարելի է նայել այլ հաղորդումներ ու խոսքը բոլորովին «Արմքոմեդիի» մասին չէ։ «Ուրվագծի»՝ շաբաթվա սկզբին ցուցադրված թողարկումը՝ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ ի՞նչ պակաս է։

Շան գլուխը

ՀՀԿ-ից ռեյտինգային թեկնածու առաջադրված Արման Սաղաթելյանը բառի հետեւից գրպանը չի մտնում։ Նա կարող է համոզել ու ապացուցել, պտտել հարցը, պատասխանել այլ հարցի, մանիպուլյացիաների գնալ, բայց սխալվելը մարդկային երեւույթ է։ Խիստ մարդկային։ Եվ «Երկրի հարց»-ի ընթացքում Արմանը բացահայտեց, թե որն է ՀՀԿ-ի հույսը ընտրություններում։ Պատասխանելով հարցին, թե չե՞ն անհանգստացնում իշխանություններին այն սոցհարցումները, որոնց արդյունքներով ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ «Ելքին» առաջին 3 տեղերն են տալիս, չնչին տարբերություններով, մինչդեռ ԲՀԿ-ն ու «Ելքը»  հայտարարել են, որ իշխող ուժի հետ կոալիցիայի չեն գնալու, Արմանը, որ մինչ այդ նոր ընտրակարգը գովելուց չէր կշտանում, որ պնդում էր, թե պառլամենտական ընտրակարգը զգալի առաջընթաց է քաղաքական մշակույթի ձեւավորման հարցում, իսկ ռեյտինգայինը պարզապես մարդու իրավունքները հարգելու հարց է լուծում (քաղաքացին ինքը պիտի որոշի, թե իր ընտրատարածքից ում է ուզում տեսնել թեկնածու), հետաքրքիր պնդում արեց։

Իրենց կուսակցությունը հակված չէ վստահել  սոցհարցումներին, որոնք իրենց մեթոդաբանական առանձնահատկություններից ելնելով՝ չեն ներառել ռեյտինգային թեկնածուների ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։ Իշխանությունը մտադիր է լուրջ ձայներ հավաքել՝ ապավինելով ռեյտինգային թեկնածուների միջոցներին, իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին քարոզարշավի ընթացքում կարծես այնքան էլ չի հաջողվում բացատրել ընտրողին, որ գլխավոր ընտրությունը, որ նրանք կատարում են, քվեաթերթիկի մի կողմում նշված կուսակցության անունն է, ոչ թե թեկնածուները, որ կան դրա դարձերեսին, եւ եթե այդպես շարունակվի եւս մի շաբաթ, ՀՀԿ-ն իր հաշվարկներում ճիշտ դուրս կգա։

Մաքրության պահանջ

Հայաստանում, որտեղ բնակչության մի հատվածը հնդկական սերիալ է նայում, մյուս հատվածը՝ քաղաքական քարոզ, մի մասն էլ՝ երկուսը միասին, որտեղ քաղաքականությունից բացի ամեն բան թվում է երկրորդական, որտեղ անգամ եվրատեսիլյան երգի ընտրությունն աննկատ անցավ, մինչդեռ նախորդ տարիներին լուրջ քննադատությունների տեղիք էր տալիս, իսկ այս անգամ քննադատելու հսկայական նյութ կար, Հ1-ը ռեպորտաժ ցուցադրեց, որտեղ Հենրիկ Մխիթարյանը այցելել էր Արյունաբանական կենտրոնի փոքրիկ հիվանդներին, նրանց դրական լիցքեր, ստորագրություն ու գնդակներ բաժանելու։ Ռեպորտաժում անկողնուն նստած փոքրիկ տղան զարմանում է. «Ինչի՞ ինքը չի գալիս ամեն օր ինձ տենա։ Ես մեծ գնդակ ունեմ, արի խաղանք ամեն օր»,- դիմում է Հենրիկին։

«Ամեն օր չեմ կարող է, բայց մյուս անգամ, որ գամ, կխաղանք, հա՞»,- ժպտում է ֆուտբոլիստը։ Այս ռեպորտաժը մի տեսակ ասես մաքուր օդի կում լինի համատարած ստով ու կեղծիքով թունավորված օդում։ Այս երեխաների աչքերին նայելով հասկանում ես, թե մեր երկրում ինչքան զուր էներգիա է ծախսվում անկարեւոր բաների վրա, ինչքան ջանք ու քրտինք են ծախսում  սեփական փորից այն կողմ չտեսնող կիսագրագետները եւս 5 տարի ոչինչ չանելու ինդուլգենցիա ստանալու համար եւ ինչքան իզուր խոսքեր են ասվում, չկատարվելիք խոստումներ են տալիս մարդիկ, որոնցից ոչինչ կախված չէ, որովհետեւ լուրջ մտածելու պարագայում հասկանում ես, որ մարդուց իրականում ոչինչ կախված չէ։ Համենայն դեպս՝ արժեքավոր ոչինչ։

Ռուզան Ազիզյան

Տպել
4150 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ