Ներդումները ասելով ու կանչելով չեն գալիս. բա պայմաննե՞րը

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը շարունակում է ըստ էության միայնակ տանել ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությունը: Ընդ որում, նա անում է այդ գործը ոչ միայն մարզեր կատարած այցերի, այլ նաեւ կառավարության շենքում աշխատելիս:

Նրա վարած քարոզչության «կարմիր թելը», ինչպես արդեն բազմիցս արձանագրվել է, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ներգրավումն է, տնտեսական պոտենցիալի օգտագործումը եւ այլն: Երեկ նրա աշխատանքային ժամերի մի զգալի մասը նվիրված է եղել հենց այդ թեմաներին: Մասնավորապես երեկ նրա ներկայությամբ  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը ստորագրել են Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Ըստ հուշագրի՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն, որը  աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում:

Դրանից հետո կառավարության նիստն էր: Անդրադառնալով Սեւանի խնդիրներին, վարչապետը ասել է. «Սեւանա լիճը եւ հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական եւ սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաեւ լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում... Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է։ Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում... Շատ խիստ պետք է կարգավորենք վարձակալության տրված տարածքների հետ կապված հարցը, քանի որ դրանք յուրաքանչյուր մարդ իր քմահաճույքով կամ ճաշակով ցանկապատում է: Նորմալ պայմաններ է պետք ստեղծել ներդրումների համար»:

Նիստի ժամանակ նա անդրադարձել է նաեւ Լոռու մարզին:  «Իրականում այնտեղ կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն: Մարզում տղամարդիկ քիչ թե շատ զբաղված են, սակայն առկա է կանանց զբաղվածության խնդիր»,-ասել է վարչապետը: Դե հասկանալի է, 3000 աշխատատեղ ստեղծելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Մեծ ներդրումներ: 

Խոսքը մեր մեջ, աշխատատեղ ստեղծելու, զարգանալու ներուժ, ներդրումների դաշտ կա ոչ միայն Սեւանի ավազանում կամ Լոռիում: Այդ հնարավորությունը կա ամենուր` Սյունիքում, Շիրակում, Տավուշում...: Բայց դրանք միայն տեսական հնարավորություններ են: Սակայն ներդրումների մասին շատ խոսելով, դրանց նշանակությունը կարեւորելով՝ ներդրումները չեն գալիս: Դրա համար անհրաժեշտ են պայմաններ: Այսինքն ներդրումները հետեւանք են այն պայմանների, որոնք ստեղծում է իշխանությունը:

Այ հենց այստեղ է, որ, մեղմ ասած, մեծ խնդիրներ են ծագում: Պարզ ասած` այդ պայմանները չեն ստեղծվում: Դա շատ ավելի դժվար է, քան անընդհատ ներդրումների մասին խոսելը: Դրա համար պետք է ապահովել հավասար մրցակցային դաշտ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, էականորեն նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, իշխանության նկատմամբ իրական վստահությունը մեծացնել... Մի խոսքով դրա համար պետք է «դզել» պետությունը:  «Դզել» հիմքից: Սկսած նրանից, որ ընտրությունները չեն կեղծվելու բառի ամենաբովանդակալից իմաստով: Այսինքն ընտրակաշառքներ չեն բաժանվելու, ադմինիստրատիվ ռեսուրսը չի կիրառվելու, կրիմինալը չի խառնվելու ընտրություններին, դատարանները արդար են դատելու, պաշտոնյաներն ու նրանց սիրելի օլիգարխները պետք է հիմնավորեն իրենց ստացած յուրաքանչյուր լումայի օրինականությունը....: Գուցե գույները խտացված են, բայց գոնե այսպիսի իրավիճակ ունենալու ուղղությամբ պետք է շոշափելի, շատ տեսանելի քայլեր արվեն: Եթե այդ քայլերը արվեն, ներդրումների հետեւից գնալու կարիք ընդհանրապես չի լինի: Ներդրումները իրենք իրենցով կհոսեն: Պետության գործը արդեն կդառնա ավելի արագացնել այդ հոսքերը, ուղղորդել դեպի գերակա ոլորտներ, ապահովել ենթակառուցվածքները, նպաստել գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը ... :

Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը գնալ այդ ուղղությամբ: Միանշանակ ոչ` պատրաստ չէ: Ներդրումների ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ այս պայմանները նոր հորինած հեծանիվ չէ: Սա դարերով ապացուցված թեորեմ է, որը կիրառելի է բոլոր` բացարձակապես բոլոր երկրների համար: ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն ունի տարիներ շարունակ: Լիակատար իշխանություն: Նրան ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի խանգարել այդ պայմանները ապահովելու համար: Խանգարել է միայն մի շատ կարեւոր հանգամանք:

 Ներդրումների ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը անհամատեղելի է ՀՀԿ-ի գոյության հետ: Ինչպես եք պատկերացնում, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքներ չբաժանի, ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործի, ՀՀԿ-ական պաշտոնյաները ինչպե՞ս կարող են բիզնեսով չզբաղվել, ինչպե՞ս կարող են օլիգարխները հովանավորչություն չունենան ու շարունակեն ֆինանսավորել իշխանությանը, ինչպե՞ս: Ու երբ նայում ենք, թե ինչ է կատարվում «զարգացման ներուժի», «լուրջ տնտեսական ներուժի», «անհամեմատ ավելի բարձր պոտենցիալի» վերաբերյալ հայտարարությունների ֆոնին նախընտրական այս իրարանցմանը, հասկանում ենք, որ երկիրը «դզելու» հեռանկարները մեղմ ասած, աղոտ են` մթագնած: Այն, ինչ անում է հիմա ՀՀԿ-ն, ունի միայն մի նպատակ` պահպանել իշխանությունը: Իսկ ՀՀԿ-ի իշխանությունը եւ ներդրումների համար անհրաժեշտ պայմանները, ինչպես արդեն նշեցինք, իրար հակադիր են: Սա էլ է թեորեմ` վաղուց ու բազմիցս արդեն ապացուցված:

Տպել
3794 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները