«Ըստ հարցումների՝ ԱԺ է մտնելու 3 կուսակցություն».Գավառում «Ելքը» կոչ արեց՝ չփոշիացնել քվեն

Գավառում հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում այսօր «Ելք» դաշինի առաջնորդներից Արամ Սարգսյանը արձանագրեց, որ քարոզարշավն արդեն կեսին է հասել:

«Տարբեր վերլուծություններից հետո եկել ենք այն հետեւության, որ այս ընտրությունների արդյունքում անցնելու են երեք կուսակցություններ: Տարբեր թեւերի արած հարցումներով այդ կուսակցություններն են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, որ անունը փոխել, դարձել է «Ծառուկյան» դաշինք եւ մենք՝ «Ելք» դաշինքը: Չգիտեմ դժբախտաբար, թե բարեբախտաբար, մյուս կուսակցությունները չեն հաղթահարում այդ բարիերը, որ մտնեն Ազգային ժողով: Հիմա այս երեք ուժերի մեջ, է որ պայքար է գնում ու մենք ուզում ենք, որ այդ պայքարում լինենք ոչ թե երրորդը, այլ առաջինը, որովհետեւ առաջին ու երրորդ կուսակցությունները իրար շատ նման են ու իրարից ոչնչով չեն տարբերվում»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ վկայակոչելով երկրում ստեղծված վիճակը:

Նա ընդգծեց, որ վատ կյանքի հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Շարունակելով իր խոսքը՝ Արամ Սարգսյանը կոչ արեց ապրիլի 2-ին առաջինը հենց ՀՀԿ-ի քվեաթերթիկը նետել աղբամանը:

Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ այդ ուժը չի կարող ընդդիմադիր լինել: «Ես ընդդիմադիր եմ, ինձ էլ, եղբորս էլ ունեզրկեցին: Այդ ո՞նց եղավ, որ իրենց թողնմում են հարստանալ»,- հարց բարձրացրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը եւ շարունակեց. «Մի շաբաթ առաջ ասում էին կալիցիա չեն կազմի, 2 օր առաջ Վայոց ձորում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ եթե իրենց 15 պահանջները ընդունեն՝ կոալիցիա կկազմեն: Հետեւաբար ԲՀԿ-ն ընդդիմություն չի, այդպես ասում են, որ քվե ստանան»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գավառցիներին հետեւյալ կոչով դիմեց. «Մենք ձեզ խնդրում ենք, ձեր մեկ ձայնը մի փոշիացրեք, որեւէ բանի դիմաց որեւէ մեկին մի տվեք: Քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին եւ աջակցեք Հայաստանում սպասվող փոփոխություններին, որն առաջարկում է «Ելք» դաշինքը»:

Տպել
5643 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց