Ճնշումներով խաղաղություն չի լինի. Տարածքներ՝ չկրակելո՞ւ դիմաց

«Հ1»-ով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հարցազրույցը, որում նա ամեն կերպ հիմնավորում էր տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի կամ որ նույնն  է՝ խաղաղության (իսկ ավելի ստույգ՝ չկրակելու) դիմաց բանաձեւը, սպասելի լայն հանրային ռեզոնանս ստացավ: Հնչում են ամենատարբեր քննադատություններն ու կարծիքները:

Նախ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ցույց տվեց մի քանի բան: Սերժ Սարգսյանն արդեն իսկ «ընտրված» նախագահ է, որից պետք է մարդիկ պահանջեն լուծել ԼՂ հիմնախնդիրը: Խոսքը նույն մարդու մասին է, որին Տեր-Պետրոսյանը 2013 թ. նախագահական ընտրությունների արդյունքում չէր ճանաչում որպես ընտրված նախագահ: «Վարչակարգը կիրառել է սովորական դարձած մեթոդները՝ ընտրակաշառք, սպառնալիք, վարչական ռեսուրս, բայց նա չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա իրականություն է։ Մինչ այժմ քաղաքական ուժերից միայն Կոնգրեսն է, որ հաստատել է այս փաստը», - հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններից գրեթե անմիջապես հետո:

Դե, քաղաքականությունը, ինչպես քանիցս ասել է Տեր-Պետրոսյանը, «դաշնակիցներ փնտրելու եւ գտնելու արվեստ է»: Իսկ թե ով կլինի կոնկրետ պահին դաշնակիցդ՝ Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սերժ Սարգսյանը, այդքան էլ էական չէ:

Մյուս կողմից, Տեր-Պետրոսյանն ընդունում է, որ իրականում  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առանձին մշակած «Խաղաղության ծրագիր» չունի, իսկ իրենց առաջարկածը Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված խաղաղության համաձայնագիրն է։ Տեր-Պետրոսյանը մի կողմից ընդունում է, որ  Սերժ Սարգսյանը Կազանում 2011 թ. Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը պատրաստ է եղել ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն մյուս կողմից պնդում, որ Հայաստանը պետք է իր սկզբունքային համաձայնությունը հայտնի այդ փաստաթղթի կամ կարգավորման պլանի վերաբերյալ:

Խոսելով խնդրի օր առաջ կարգավորման անհրաժեշտության մասին՝ նշում է, որ ամեն ինչ որոշում է միջազգային ատյանը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները: Տեր-Պետրոսյանի խոսքում ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրները, որոնք իրենց մանդատով միայն միջնորդներ են, կարծես ներկայացվում են վերջին ատյանի միջազգային արբիտրաժային դատարան: ԼՂ խնդրի կարգավորումը տրված է միջազգային ատյանին, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, եւ նրանք են որոշում կայացնողը, այլ ոչ թե Ադրբեջանն ու Հայաստանը:

Միեւնույն ժամանակ ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ այժմ խնդրի կարգավորումը մտնում է վճռական փուլ, քանի որ իրավիճակ է փոխվել, ուստի Հայաստանը պետք է օր առաջ համաձայնությունը տա խաղաղության պլանին: «Ռուսաստանը դառնում է առանցքային խաղացող հետխորհրդային տարածաշրջանում: ՌԴ-ն ներքաշված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բարդ գործընթացներում: Ուստի, Մոսկվան չի հանդուրժելու, որ իր ռազմաճակատի թիկունքում իրավիճակը մնա պայթյունավտանգ»,- ասաց առաջին նախագահը: Սրանք են առաջին նախագահի հիմնական թեզերը:

Իսկ հիմա եկեք հասկանանք, հաշվի առնելով շփման գծում առկա իրավիճակը եւ ուժերի բալանսը տարածաշրջանում՝ ինչ ռազմաքաղաքական հետեւանքների կհանգեցնի «ԼՂ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների» զիջումը: Եվ արդյոք զիջված տարածքների պայմաններում Բաքուն չի՞ գնա նոր արկածախնդրության: Տեր-Պետրոսյանն ասում է, որ Ադրբեջանը կդառնա միջազգային ուժերի քննադատության թիրախ: Այո, գուցե կդառնա, իսկ եռանախագահների անգամ ամենախիստ քննադատությունը կունենա իրական եւ շոշափելի ռազմաքաղաքական արդյունքներ հայկական կողմերի համար։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, այս պահին, եթե հայկական կողմը գնա կտրուկ զիջումների, սա նախ կունենա Բաքվի համար լուրջ քարոզչական արդյունք ապրիլյան պատերազմական գործողություններից հետո: «Մյուս կողմից, Ռուսաստանն, իհարկե, կցանկանար խնդիրը տեսնել կարգավորված, իսկ տարածաշրջանը՝ կայուն, սակայն այս պահին դա գրեթե անհնար է: Ստիպել կողմերին՝ լուծել խնդիրը, դա կարող է ուղղել նրանց նոր արկածախնդրության ռազմաճակատում: Կողմերն ավելի շատ խոսում են պատերազմից, քան խաղաղությունից: Երբ կողմերին միջազգային միջնորդներն ասում են, որ պատրաստեք ձեր հասարակություններին խաղաղության, նրանք պատասխանում են՝ այո, սակայն վերադառնում են Բաքու եւ Երեւան ու պատրաստվում պատերազմի: Սա է իրողությունը», - ասաց մեր զրուցակիցը: «Ուստի, այս պահին զիջումները եւ կողմերում առկա տրամադրությունները ոչ մի կերպ չեն համընկնում եւ չեն խոսում խնդրի կարգավորման օգտին», - ասաց նա:

Նրա հետ համամիտ է նաեւ հայաստանցի ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը: «Խնդրի կարգավորման տրամաբանությունը եւ բանակցային վակուումը ստեղծել են մի իրավիճակ, որ ցանկացած զիջում ընկալվելու է որպես պարտվողականություն եւ նոր խաղաքարտեր է տալու հակառակորդին»,- նշում է Հարությունովը մեզ հետ զրույցում: Նրա կարծիքով, թե՛ շփման գծում ստեղծված վիճակը, եւ թե՛ համանախագահների տրամադրվածությունը չեն խոսում խնդրի խաղաղ կարգավորման օգտին: «Այն, ինչ հնարավոր է, արվում է: Այժմ գերխնդիր է ոչ թե հակամարտության լուծումը, այլ նոր ապրիլյան պատերազմական գործողություններ թույլ չտալը: Դրա համար ՀՀ են առաքվում նոր ռուսական սպառազինություններ՝ ռազմական բալանսի վերականգնման համար», - ընդգծեց նա:

Ռուսաստանցի փորձագետ, Կովկասի հարցերով հայտնի մասնագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով էլ պետք չէ սպասել, որ Ռուսաստանը կողմերից մեկի վրա հուժկու ճնշում կգործադրի խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար: «Ճնշումներով չի էլ ստորագրվի, ստորագրվեց էլ, այն շատ խարխուլ խաղաղություն է լինելու, քանի որ ներքին դիմադրողականությունը մեծ է լինելու դրան: Միակ տարբերակը զորքը մտցնել եւ իրավիճակը զենքի ուժով վերահսկողության տակ պահելն է, բայց դա ՌԴ-ն չի անի, քանի որ նախ մի կողմից Իլհամ Ալիեւն Ասադը չէ, որին ուզում են վերացնել ու ՌԴ-ի ազդեցությունը չեզոքացնել: Մյուս կողմից՝ Ալիեւը Սահակաշվիլի չէ, որը պատրաստ է Արեւմուտքին տրվել ու պատերազմ սկսել ՌԴ-ի դեմ», - նշեց Մարկեդոնովը:

Տպել
10601 դիտում

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական