Ո՞վ կընտրի նախագահին. իշխող թիմն ընդդեմ նախագահի

22/03/2017 schedule15:10

Վրաստանի նախագահի եւ իշխող թիմի միջեւ վերջին ժամանակաշրջանում եւս մեկ հակասություն է առաջացել: Իշխող թիմը փորձում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որի հիմնական կետը ուղղակի ձեւով նախագահ ընտրելու կարգի վերացումն է, եւ հետեւաբար, նրան կնշանակի խորհրդարանը: Թեման սկիզբ առավ 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններից անմիջապես հետո, երբ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ապահովեց: Իշխող թիմի եւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի միջեւ տարաձայնություններ առաջացան դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններից ամիսներ անց: Այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ իր հիմնած «Վրացական երազանքի» անդամները հայտարարում էին, թե կոնֆլիկտի հիմնական պատճառը այն է, որ իրենք չեն ցանկանում, որ Մարգվելաշվիլիի նստավայրը լինի հենց նույն շենքը, որտեղ ժամանակին նախագահում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Հարկ է նշել, որ հենց Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ է Գիորգի Մարգվելաշվիլին` ոչ հարուստ քաղաքական փորձ ունեցող փիլիսոփան, առաջադրվել նախագահի թեկնածու եւ հենց Իվանիշվիլիի աջակցությամբ հաղթել ընտրությունները: Իվանիշվիլին գտնում էր, որ Մարգվելաշվիլին պետք է լքի նստավայրը, «քանի որ այն շատ մեծ է»: Իրավաբաններն ու փորձագետները հայտարարում էին, որ նստավայրի փոփոխությունը հնարավոր չէ իրավաբանական տեսանկյունից, քանի որ, ըստ Սահմանադրության, նախագահն ինքն է որոշում իր գործունեության ձեւը, ինչը ենթադրում է նաեւ գործունեության վայրը: Ինչպես պարզվեց հետագայում, նախագահի եւ իշխող թիմի, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի՝ այսպես ասած՝ հակամարտության պատճառը նախագահական նստավայրը չէր: Համենայնդեպս, նման հայտարարություն արեց նախագահ Մարգվելաշվիլին:

Բիձինա Իվանիշվիլիին դուր չեն եկել նախագահի գործողությունները, լինի դա «Վրացական երազանքի» նախաձեռնած օրինագծերի վրա վետո դնելը կամ իշխող կուսակցության հետ հայացքների տարբերությունը այս կամ այն արդիական հարցի վերաբերյալ: 2013 թվականի նախագահական ընտրություններից ամիսներ անց, Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Մարգվելաշվիլին «բնավորություն ցույց տվեց եւ «նա սկզբունքորեն այլ հայացքներ ունի», ինչի պատճառով դադարեցրել է նախագահի հետ շփումները: Հենց այս հայտարարությունից հետո, «Վրացական երազանքի» անդամները սկսեցին քննադատել նախագահին, ընդհուպ մինչեւ օտարերկրյա այցեր ղեկավարելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլիի` վարչապետ նշանակվելուց հետո կարծես հակամարտությունը սառեցվել էր, սակայն այս անգամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «Վրացական երազանքի» դիրքորոշումը, ըստ որի՝ նախագահի լիազորությունները պետք է է՛լ ավելի սահմանափակվեն, նոր տարաձայնությունների առիթ դարձավ:

Խորհրդարանի խոսնակ եւ Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարեց. «Եթե նախագահը շարունակի ոչ կոռեկտ հայտարարություններ անել, հնարավոր է՝ մտածենք հաջորդ տարվանից նախագահական անուղղակի ընտրակարգին անցնելու մասին»: Կոբախիձեի այս հայտարարությունից առաջ Մարգվելաշվիլին, ի աջակցություն «Ռուսթավի 2»-ի, հատուկ ասուլիս էր հրավիրել եւ լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել էր. «Սահմանադրական հանձնաժողովում գործ ունենք ոչ թե Սահմանադրության բովանդակության կամ խորքային վերանայման, այլ կոնկրետ քաղաքական գործչի վերաբերյալ որոշում կայացնելու հետ: «Կոնկրետ քաղաքական գործիչ» ասելով՝ Մարգվելաշվիլին նկատի ուներ հենց իրեն: Ընդդիմությունը եւ որոշ քաղաքագետներ գտնում են, որ «Վրացական երազանքը» կռվում է Մարգվելաշվիլիի դեմ: Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ նոր Սահմանադրության համաձայն, նախագահը պետք է լինի մրցավար եւ ոչ թե քաղաքական գործիչ:

«Վրացական երազանքը» գտնում է, որ նոր Սահմանադրությամբ, նախագահը իրավունք չի ունենա Խորհրդարանին ներկայացնել վարչապետի թեկնածու: Ինչպես նաեւ նախագահը մնում է երկրի գլխավոր հրամանատար, սակայն ռազմական ուժերի արտակարգ կամ պատերազմական դրության ժամանակ զինված ուժերը կենթարկվեն վարչապետի հրամանին: Ռազմական ուժերի կառուցվածքը նախագահի փոխարեն կհաստատի կառավարությունը: Այս ամենին գումարած, նաեւ Ազգային անվտանգության խորհուրդն այլեւս չի լինի նախագահին կից մարմին, այն կհանդիսանա Պաշտպանության խորհուրդ, որը կգործի միայն պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ էկոլոգիական աղետների եւ համաճարակների ժամանակ ռազմական ուժերի կիրառման մասին որոշում կկայացնի միայն կառավարությունը: Որոշ քաղաքագետների գնահատմամբ, խայտառակություն է, երբ Վրաստանի նախագահի ճակատագիրը կախված է «Վրացական երազանքի»` գործող նախագահի հայտարարությունները հավանել-չհավանելուց:

Ընդդիմադիր գործիչները իրենց հերթին գտնում են, որ իշխող թիմի նման վերաբերմունքը կապված է ոչ միայն նախագահի կողմից Սահմանադրական հանձնաժողովի վերաբերյալ արված քննադատական հայտարարությունների հետ, այլ նաեւ, որ Գիորգի Մարգվելաշվիլին զգուշորեն, բայց միեւնույն է՝ աջակցություն ցուցաբերեց ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքին, որի շուրջ տեղի են ունենում հակասական գործընթացներ, իսկ երկրի առաջին տիկին Մակա Չիչուան մասնակցել էր հեռուստաընկերության բակում տեղի ունեցած ցույցին: Չնայած այս ամենին, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Սահմանադրությունը բոլորինն է» վերտառությամբ նոր ծրագիր նախաձեռնեց: Ծրագրի շրջանակներում նախագահը այցելում է երկրի շրջաններ եւ բնակչությունից կարծիք հարցնում՝ ինչպիսի՞ Սահմանադրություն եք ցանկանում:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3905 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը