Ռուսաստանը պաշտպանվում է ԵՏՄ-ից. սեւ-մութ ամպերը մեր գործարարների գլխին

Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող շատ ընկերությունների գլխին սեւ ամպեր են կուտակվում:  ՌԴ ֆինանսների նախարարությունը ՌԴ Պետական դումայի օրակարգ է մտցրել օրինագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանի տարածքում արգելվելու է ԵՏՄ անդամ երկրներից ներկրված «առանձին ապրանքների» շրջանառությունը:

Խոսքը վերաբերում է Արեւմուտքի մի շարք երկրների դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներով արգելված ապրանքներին եւ այն ապրանքներին, որոնց ներմուծման նկատմամբ  ԵՏՄ այլ երկրները կիրառում են ավելի ցածր մաքսատուրքեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

Այսօր էլ պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ներկրումը Ռուսաստան ԵՏՄ մյուս երկրներից արգելված է: Իհարկե, շատերին հաջողվում է վերափաթեթավորել լեհական խնձորները, գերմանական պանիրը, ֆիննական ձուկը, թուրքական լոլիկները եւ այլն ու ասենք Բելառուսի կամ Հայաստանի արտադրանքի տեղ վերաարտահանել Ռուսաստան: Բայց այստեղ լուրջ իրավական խնդիր է ծագում: Ըստ ԵՏՄ «գաղափարախոսության»՝ ԵՏՄ անդամ երկրների միջեւ տնտեսական կամ մաքսային իմաստով սահմաններ չկան: Ուստի, ասենք Բելառուսի ու Ռուսաստանի սահմանին ոչ ոք չպետք է կանգնեցնի բեռնատարը ու ստուգի, թե այդ ինչ ապրանք է տեղափոխվում: Բայց գործնականում այդպիսի ստուգումներ լինում են, եւ դա առաջացնում է ԵՏՄ այլ երկրների դժգոհությունը:

Ռուսաստանի համար ավելի դժվար է ԵՏՄ անդամ երկրների հետ սահմանին հայտնաբերել ու արգելել այն ապրանքների մուտքը, որոնք պատժամիջոցների տակ չեն, սակայն ներմուծման ավելի արտոնյալ մաքսային ռեժիմ ունեն ԵՏՄ մյուս երկրներում: Օրինակ, երբ Հայաստանը անդամակցում էր ԵՏՄ-ին, ստացավ շուրջ 750 անուն ապրանքների ներմուծման արտոնյալ ռեժիմ:  Մի քանի օրինակ: Բրինձը կամ եգիպտացորենը Հայաստան էին ներկրվում առանց մաքսատուրքի, իսկ ԵՏՄ-ի համար նույն ապրանքները հարկվում են մաքսատուրքով 5-ից մինչեւ 13 տոկոս՝ կախված տեսակից:   Կամ ներկրվող միսը մեզ մոտ ենթակա էր մաքսազերծման 10 տոկոս մաքսատուրքով, իսկ ԵՏՄ-ում՝ 15-50 տոկոս, կախված տեսակից: Կամ էլ,, ասենք ,թռչնի միսը մեզ մոտ 10 տոկոս մաքսատուրք էր ենթադրում, ԵՏՄ-ում 25-80 տոկոս...: ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն ձեռք բերեցին, որ լայն սպառման 750 անուն ապրանքներ Հայաստան ներկրելիս կպահպանվեն նախկին դրույքաչափերը, իսկ ԵՏՄ-ի մաքսային դրույքաչափերը կսկսեն գործել 3- 5 տարի հետո:    

Ղազախստանի դեպքում վիճակը գրեթե նույնն է: Անցած տարի այդ երկիրը որոշում ընդունեց, որ Ղազախստան ներկրվող ապրանքների վրա կկիրառվեն ոչ թե ԵՏՄ -ի սահմանած մաքսային դրույքաչափերը, այլ այն դրույքաչափերը, որոնք Ղազախստանը ընդունել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելիս: Դրանք էականորեն ավելի ցածր են, քան ԵՏՄ-ով սահմանվածը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում հատկապես Ղազախստանի պարագան, որը ընկած է Չինաստանի ու Ռուսաստանի արանքում: Ղազախները ցածր մաքսատուրքերով ներկրում են չինական ապրանքները, արտահանում դրանք Ռուսաստան եւ նրանց արտահանածը ավելի մրցունակ է լինում, քանի որ ռուս ներկրողները նույն չինական ապրանքները ներմուծելիս շատ ավելի մեծ մաքսատուրք են վճարում:  

Հիմա այն մասին, թե ինչ է ենթադրում վերը նշված օրինագիծը, որը ներկայացվել է Պետդումա: Դրանով նախատեսվում է կանխել ապրանքների ոչ թե մուտքը ՌԴ, այլ դրանց շրջանառությունը: Ապրանքը մանրածախ առեւտրի փուլում հայտնաբերվելու պարագայում դրա վաճառքը արգելվելու է: Այս դեպքում վնաս է կրելու ոչ թե այդ ապրանքը ներմուծող ղազախական, հայկական կամ բելառուսական ընկերությունը, այլ ռուսական այն ընկերությունը, որը մեծածախ գնորդն է եւ գնելուց հետո բաշխել է այն առեւտրական ցանցերին: Թվում է, թե մենք դրանից շահում ենք, բայց իրավիճակը ճիշտ հակառակն է: Եվ ահա թե ինչու: Ռուսական ընկերությունը, որը մեզնից կամ ղազախներից ձեռք է բերել տվյալ ապրանքի խմբաքանակը, առաջնորդվել է իրեն ներկայացված ծագման փաստաթղթերով: Ավելի մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն ռուսական այդ ընկերությունը չունի: Իսկ ահա տխրահռչակ «Ռոսսելխոզնադզոր» կամ «Ռոսպոտրեբնադզոր» պետական կազմակերպությունները, որոնք էլ հենց զբաղվելու են այդպիսի ապրանքներ հայտնաբերելով, ունեն ավելի մեծ հնարավորություններ: Բացի հնարավորություններից, նրանք ի զորու են ուղղակի կասկածների հիման վրա արգելել կամ երկար ժամանակով կասեցնել տվյալ ապրանքի մանրածախ վաճառքը: Այն, որ «Ռոսսելխոզնադզորը», «Ռոսպոտրեբնադզորը» ըստ քաղաքական անհրաժեշտության՝ տարբեր «ոչ բարեկամական» երկրներից ներմուծվող ապրանքների վերաբերյալ պարբերաբար «ճիշտ պահին» կասկածներ են ունենում ու արգելում տվյալ ապրանքի վաճառքը, հայտնի է բոլորին: Ու ինչ է ստացվելու դրա արդյունքում: Ռուսական մեծածախ գնորդ-ընկերությունները, որոնք մինչեւ այդ օրինագծի ընդունումը առեւտուր են անում ԵՏՄ այլ երկրների արտադրողների հետ, սկսելու են զգուշանալ: Շատ զգուշանալ: Բա որ հանկարծ իրենք Հայաստանից, Բելառուսից կամ Ղազախստանից ապրանքը գնեն, փողը տան, բաշխեն Ռուսաստանի խանութներով ու հանկարծ «Ռոսսելխոզնադզորը» կասկած հայտնի, որ այդ ապրանքը ոչ թե արտադրվել է Հայաստանում կամ Բելառուսում, այլ իրականում ցածր մաքսատուրքով ներմուծվել է Ինդոնեզիայից կամ Պերուից, փաթեթավորվել է, ու արտահանվել Ռուսաստան: Ընդամենը կասկածի: Ռուսական ընկերությունը մեծ վնասներ կկրի: Ուստի նման հեռանկարից խուսափելու համար ռուսական ընկերությունները կգերադասեն գործ բռնել ռուսական արտադրողների հետ: Իհարկե, դժվար թե գործը երբեւէ հասնի ասենք մեր կոնյակին: Բայց շատ ու շատ այլ ապրանքների դեպքում նման ռիսկերը չափազանց մեծ են:

Ամեն դեպքում, սա մեկ անգամ եւս ցույց է տալիս ԵՏՄ-ի «գաղափարախոսության» կեղծ ու անկենսունակ լինելը, եւ այդ կառույցը չի կարող երկարատեւ ժամանակում ապահովել Հայաստանի տնտեսության որակական զարգացում:

Տպել
6586 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց