Նոր Նորքում մարզադպրոցի աշխատակիցները հարձակվել են «Ելք»-ի անդամների վրա (տեսանյութ 18+)

15/03/2017 schedule15:50

Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջեւ: Այն պահին, երբ դաշինքի ներկայացուցիչները դպրոցին հարակից տարածքում քարոզչություն են իրականացնելիս եղել՝ դուրս են եկել ինչ-որ կանայք (ենթադրաբար դպրոցի աշխատակիցներ) եւ հայհոյանքներ տալով «հարձակվել» «Ելքի» ներկայացուցիչների վրա: Ընթացքում խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, վնասվել է ոմանց տեխնիկան՝ այդ թվում armtimes.com-ի տեսախցիկը:

«Ելք» դաշինքին մաս կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի շտաբի պետ Մխիթար Հայրապետյանը մեզ հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցի հարակից տարածքում քարոզչություն էինք իրականացնում: Սպորտդպրոցից ինչ-որ մարդիկ դուրս եկան, ասացին, որ հեռանանք այդ տարածքից: Այդ ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դպրոցի ներսում ԱԺ պատգամավորի թեկնածուներից մեկի նախընտրական պաստառն է փակցրած: Հարցրեց, թե արդյոք դպրոցում քարոզչություն են անում եւ համոզվելու համար փորձեց դպրոց մտնել: Սակայն թույլ չտվեցին, որ Փաշինյանը ներս մտնի: Վերջինս մանդատը ցույց տվեց՝ պահանջելով, որ դուռը բացեն: Էլի թույլ չտվեցին: Այդ նույն ժամանակ դպրոցի տեխնիկական աշխատակիցները փորձեցին արագ թաքցնել քարոզչական պաստառը: Մենք ներս մտանք, այդ կանայք ակնհայտ պրովոկացիա էին անում, հայհոյանքներ տալիս, թույլ չէին տալիս տեսնել՝ ինչ պաստառներ են: Դպրոցի աշխատակիցները հարձակվեցին մեզ վրա, բախում տեղի ունեցավ, ոստիկանություն ենք զանգահարել, ամբողջը տեսաձայնագրվել է»:

Մեր հարցին, թե արդյո՞ք վնասվածքներ ստացածներ կան՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանի վերարկուն են պատռել, լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, բայց տեխնիկական վնասի առումով տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ մարզադպրոցում փակցված է եղել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 43-րդ համարը ներկայացնող, ԲՀԿ-ական Արթուր Մամոյանի նախընտրական պաստառը: Մամոյանը նշված մարզադպրոցի տնօրենն է:

Տեղի ունեցածի վերաբերյալ ֆեյսբուքում քիչ առաջ գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.

«Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

  1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում (որոշ լրատվամիջոցներ սկզբում գրել էին, թե Աբովյանում է եղել-խմբ.), այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:
  2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:
  3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել:

Մնացածը տեսանյութում արձանագրված է: 

Տպել
33418 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում