Կոմունիստները խոստանում են լինել մարտչնող պատգամավոր ու չլինել կոճակ սեղմող

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբն այսօր երեկոյան Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում անցկացրեց ընդլայնված կազմով նիստ՝ ամփոփելու նախորդ 7 օրերի նախընտրական քարոզարշավի արդյունքները, կարծիքներ լսելու ու նաեւ նախապատրաստվելու ընթացիկ շաբաթվա աշխատանքներին: Որ ժողովուրդն իրենց հետ է ու աջակցում է, կոմունիստներն, ըստ կուսակցության ղեկավար եւ համամասնական ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Տաճատ Սարգսյանի, համոզվել են նրա հետ հանդիպումների ընթացքում:

Նա արձանագրեց, որ ազգաբնակչության մոտ վախի զգացում կա: Այդուհանդերձ, ըստ Սարգսյանի, կոմունիստական կուսակցության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ինչը թույլ է տալու, որ 14 տարվա ընդմիջումից հետո կուսակցությունը նորից ներկայացված լինի Ազգային ժողովում: Ու այդ դեպքում, ինչպես ասացին, ժողովուրդը կտեսնի իր շահերի պաշտպանին, իրենք կլինեն մարտնչող պատգամավորներ, ոչ թե կոճակ սեղմողներ:

«Մի ցանկությամբ ենք տոգորված, գալ, ցույց տալ այն ճանապարհը, որով կարելի է երկիրը դուրս բերել այս վիճակից: Այդ ճանապարհը արդյունաբերության զարգացումն է»,- նշեց կուսակցության համամասնական ցուցակում երկորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը: Նա նաեւ թվարկեց, թե ցուցակում ընդգրկված անձինք որ հեռուստա եւ ռադիո ալիքներով են ելույթ ունեցել, քանի րոպե:

Մինչեւ այժմ կուսակցությունն իր քարոզչությունն իրականացրել է առանց բարձրախոսով ավտոմեքենայի: Հիմա լրացնելու են այդ բացը, եւ մեքենայից հնչելու են քայլերգեր, նրանց կարգախոսները:

Նախընտրական շտաբի անդամներից ոմանք արձանագրեցին, թե իրենց շատ են հարցնում՝ թե ինչ են առաջարկում ժողովրդին ապագայում: «Խորհրդային կարգերը չպետք է մեջբերենք, ժողովուրդը մեզնից էլ լավ գիտի, այլ ապագան պետք է ցույց տանք», «Մեզ մեղադրում են, որ ապրում ենք անցյալով: Մենք պետք է ներկայացնենք՝ ինչ ենք առաջարկում ապագայում»,- ասացին կոմոնիստական կուսակցության նախընտրական շտաբի անդամներից երկուսը, մեկ ուրիշն էլ ընդգծեց, որ նախկինում չկային այսպիսի գայլային փոխհարաբերություններ, ու իրենք պետք է բերեն մարդկանց բարեկամության, «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսները:

Վանաձորի, կամ ինչպես իրենք էին ասում՝ Կիրովականի ներկայացուցիչն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ փողոցում մոտենում են մարդկանց ու առաջարկում իրենց քարոզչաթերթիկները, քաղաքացիները հաճախ պատասխանում են՝ մենք արդեն ընտրել ենք, անձնագրերը տվել ենք եւ ասել են, որ կարող ենք ետ ստանալ ապրիլի 2-ից հետո:

Հանդիպման ավարտին կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին տրամադրվեցին ՀԿԿ նախընտրական ծրագիրը: Տաք-տաք, տպարանից քիչ առաջ բերված: Այնպես որ, շտաբի անդամներն այլեւս դժգոհելու առիթ չեն ունենա, որ մարդկանց հետ նախընտրական հանդիպման են գնում, բայց ծրագիրն առաջարկել չեն կարողանում:

Հ.Գ. Ուշագրավ է, որ կոմունիստական կուսակցության շտաբի անդամներից մեկը ուրախությամբ ընդգծեց, որ իրենց միջոցառման օրը համընկել է Եղիշե Չարենցի ծննդյան օրվա հետ, խորհուրդ տվեց մեկ անգամ եւս ընթերցել նրա գործերը, «որոնց մեջ ամբողջ մեր գաղափարախոսությունն է նստած»:

Տպել
3451 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց