Գրական հորիզոններ. մենք միս ենք, անոնք՝ բանջարեղեն

10/03/2017 schedule12:51

Այնպես է ստացվում, որ Հայաստանի մասին երկրի նախագահի ստացած ինֆորմացիայի հիմնական աղբյուրը սեփական ելույթներն են: Դրանցում Հայաստանը ներկայացված է երջանիկ մարդկանց կղզյակ:

Նրա ելույթների Հայաստանում եւս, ինչպես մեր բոլոր սոցիալական տեսահոլովակներում, թիկնեղ տղաներն ու բարակիրան աղջիկները դաշտերից երգելով ու պարելով ձմերուկ ու խաղող են հավաքում՝ տարվա բոլոր եղանակներին: Կադրում բոլորը ճախրում ու ցատկոտում են: Ենթադրում ենք՝ ուրախությունից: 

Քաղաքական գործչի ելույթները շփման կարեւոր գործիք են: Ելույթն իր նպատակին ծառայում է հատկապես երբ բանավոր է ու անկեղծ: Սերժ Սարգսյանի ելույթներից շատերի ավարտին ամենահաճախ ծագող հարցը հետեւյալն է` ո՞վ է նրա համար գրում այդ տեքստերը: Տարիքային ո՞ր խմբում է, կրթական ի՞նչ ցենզ ունի, Հայաստանո՞ւմ է բնակվում, թե՞ ոչ: Եվ, վերջապես, ի՞նչ տեսողություն ունի:

Լակոնիկ, գործնական, իրատեսական խոսք, որի թիկունքին կատարված աշխատանքն է...Այսպիսին պիտի լիներ 2008-ից մինչ օրս Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու խոսքը՝ առանց սենտիմենտալ զեղումների, անվերջ ապառնի ժամանակով տրվող խոստումների: Բայց այսպիսի՞ նախադասություն հնչեցնել 2017-ի մարտի 6-ի ելույթում, որի պատճառահետեւանքային կապը որեւէ կերպ գտնել հնարավոր չէ. «Մեր ընդդիմախոսների եւ մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետեւ հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետեւ հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին»:

Այդպես էր նաեւ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ. «Մենք մեր սերն ու ջերմությունն ենք տանում Հայաստանի բոլոր համայնքներ: Ալբերտի (ՀՀԿ-ի թեկնածուի քարոզարշավի երգի հեղինակը- Լ.Ա.) երգի ջերմ ելեւէջները ու այս հոլովակի կանաչ տերեւների ուղերձն ենք վերցրել հետներս՝ գարնան ու զարթոնքի ուղերձը: Մենք այս ընտրապայքարով սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը» https://armenpress.am/arm/news/705702/: Կանաչ տերեւների ուղերձը գուցե շատերիս հասկանալի չէ, սակայն պաշտոնական վիճակագրության ուղերձը անուրախ է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է 355 հազար մարդ, ինչպես գործընկերս՝ Թաթուլ Հակոբյանն է նկատում, ամեն օր Հայաստանից հեռանում է 100 մարդ:

Արժանահիշատակ են նաեւ Անկախության 20-ամյակի առիթով արտասանած Ս. Սարգսյանի այս խոսքը. «Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ եւ անձեռակերտ նվաճում: Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն է ստեղծում ու ընդունում այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները»:

Տեսնելով, որ այս միտքը բարձրաձայնելուց հետո առարկություններ չհնչեցին, ներկաները չսկսեցին տարակուսած միմյանց նայել, Ս. Սարգսյանը շարունակեց. «Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր ժառանգների աչքերում օրինապաշտության եւ իրավունքի կրակը կարդալով` տասնամյակների խորքից կժպտա Թումանյանի հառաչող ծերունին...: Եվ, ինչպես Դյուման էր ասում, քանի դեռ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, գալիք հազարամյակների վստահ սպասումով մենք բարձրաձայնում ենք. կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ անկախ երկրի ազատ քաղաքացին»:

Թե ինչ է նշանակում, երբ երկրի նախագահը ցիտում է Ալեքսանդր Դյումային, բարդ է մեկնաբանելը: Դա թողնում է նույն տպավորությունը, ինչ, եթե Սարդարապատի հուշահամալիրի մոտ ունեցած իր ելույթում նախագահն ասեր. «Ինչպես Չարլզ Դիկկենսն է ասում «Դեյվիդ Կոպերֆիլդում», կամ «Ինչպես իրավացիորեն նշել է Ժորժ Սանդն իր «Կոնսուելո» վեպում»: Սարսափելի վատ չէ, բայց եւ այնպես...

Հրացանակիրների սուսերների անդադար չխկչխկոցի մեջ լսել Դյումայի վերոնշյալ միտքը, դուրս գրել եւ դնել երկրի նախագահի առաջ` ընթերցելու, լուրջ չէ: Թեեւ Հայաստանի պատմության եւ Դյումայի հայտնի եռագրության միջեւ նմանություններն այնքան էլ քիչ չեն: Տեսանք երեք նախագահներին՝ «Երեք հրացանակիրներին»: Տեսանք անկախության «Քսան տարի անցը»: Այժմ ականատեսն ենք «Տասը տարի անց»-ի:

Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ներկայացրեց իր սիրելի հեղինակին: Եվ նրա անունն էր` Ժյուլ Վեռն: Առաջին նախագահի գրական ճաշակը ձգվում է դեպի ոսկեդար:

Սակայն Հայաստանի անկախության 25-ամյա պատմությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ երեք նախագահների ունեցած գրական ճաշակը ուղղակի ազդել է երկրի կառավարման տրամաբանության վրա: Այն կառավարվել եւ կառավարվում է Ժյուլ Վեռնի եւ Դյումայի ստեղծած ֆանտաստիկ եւ արկածային գրականության ժանրով, 17-րդ դարի կաթողիկոս Եղիազար Այնթապցու` կաթողիկոս ձեռնադրվելու տրամաբանությամբ...

Հաշվի առնելով մեր ղեկավարների սերը արկածային ու ֆանտաստիկ գրականության հանդեպ՝ առաջարկում եմ ձեռքն առնել Թոմաս Մորի «Ուտոպիան»: Սա գուցե այնքան էլ թեթեւ չի ընթերցվում, որքան Դյումայի կամ Ժյուռ Վեռնի գործերը, սակայն անհամեմատ հետաքրքիր է նախագահականում գրվող ելույթի տեքստերից: Թեեւ նույնպես ֆանտաստիկ ժանրից է:

Լիլիթ Ավագյան

Տպել
3795 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց