ՀՀԿ-ի համար վտանգ ներկայացնող միակ ուժը «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Միակ ուժը, որ ՀՀԿ-ի համար վտանգ է ներկայացնում դա «Ելք» դաշինքն է: Այս մասին այսօր Վանաձորում «Ելք» դաշինքի գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ դաշինքի շտաբի ստացած ահազանգերին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն ասաց, որ ահազանգող քաղաքացիներն ասում են, որ ՀՀԿ-ի համար ցուցակագրում է կատարվում:

«Մենք փաստ չունենք, որ իրավական գործընթաց սկսենք: Ես օրենսդիր մարմնի անդամ եմ, ոչ թե քաղաքական գործիչներին պետք է ասել՝ ով է կաշառք բաժանում, բռնենք տանենք դատենք, դրա համար կա ոստիկանություն, որի համար հարկեր ենք վճարում, թող գան, ուսումնասիրեն, բացահայտեն, ներկայացնեն նախաքննության մարմիններին եւ քննություն ընթանա էդ մարդկանց պատժելու»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Վանաձորում «Ելք» դաշինքի քարոզչական պաստառները պատռելու եւ վնասելու փաստի վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա կատարել է թաղի խուժանը: «Ես ասեցի թաղային խուժան, բոլորը գիտեն` ովքեր են: Եթե կհայտնաբերվեն ու կիմանանք, որ ընդդիմադիրներ են, ապա դա մեզ համար բացահայտում կլինի: Ես կասկածում եմ գործող իշխանությանը եւ նրա կողմից գործի դրված թաղային խուժանին: Կարող է թաղային հեղինակությունն արել է սեփական նախաձեռնությամբ: Դա ՀՀԿ-ականները կոչում են արջի ծառայություն: Քաղաքացիները լավ հասկանում են` ով ում է օգտագործում»,- նշեց նա:

Էդմոն Մարուքյանը ասուլիսում խոսեց նաեւ «Ելք» դաշինքի կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցման մասին: Հարցաթերթիկի այն հարցին, թե չե՞ք փոշմանել, որ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրության ժամանակ ձայն եք տվել ՀՀԿ-ի այս կամ այն մարդու համար, հարցվողների 53 տոկոսը պնդել է, որ փոշմանել է:

Տպել
3527 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա