Մեհրիբանը գտել է ռուսներին գերելու գաղտնիքը. Մոսկվան եւ Երեւանը «ռազբորկաների» մեջ են

Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներ`«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը:  

Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են «Գրիբոյեդով» ակումբում կարեւոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարեւոր հյուրեր են գալիս, եւ սկսում են պարզաբանումներ մտցնել հարաբերություններում: Երեկ Սոլովյովն ու Կիսելյովը բացատրել են, օրինակ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Բավական տարօրինակ մտքեր են արտահայտվել, ինչպես այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որպեսզի դրա դիմաց ստացած փողով նոր զենքեր արտադրի եւ ձրի մատակարարի Հայաստանին: Ասվել է նաեւ, որ զենքի վաճառքի միջոցով Ռուսաստանը վերահսկում է Ադրբեջանին, չէ՞ որ եթե ՌԴ-ից չգնեն այդ զենքը, ուրիշներից կգնեն:

«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասել է Կիսելյովը: Կիսելյովն իհարկե լուրջ մարդ է, նրան բոլորը հարգում են, բայց արժե՞ր Մոսկվայից հասնել Երեւան ասելու համար, որ Ադրբեջանին հիմարացնում են եւ ստիպում ֆինանսավորել ՌԴ-ից Հայաստանի զենքի մատակարարումը: 

Նրա գործընկերը`Վլադիմիր Սոլովյովը, էլ ավելի տարօրինակ միտք է հայտնել: «Ընկերություն անելու համար Ռուսաստանն ամենաթեթև գործընկերը չէ, բայց նա միշտ օգնության կգնա և միշտ կփրկի»,- ասել է նա: 

Սոլովյովը, թերեւս, նկատի ունի այն իրավիճակը, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ավելի լավ է ընկերություն անում, կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով տարածքներ վերադարձնել, բայց երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, օգնության է հասնում եւ փրկում: Իհարկե հարց է առաջանում` ում է փրկում եւ ինչից, բայց չարժե դրա մեջ խորանալ:

Սոլովյովը նաեւ վրդովմունք է հայտնել, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը մատը մատին չի տալիս եւ ամեն ինչ թողել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների լավ հարաբերությունների հույսին: «Ո՞վ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Դուք նրան գիտե՞ք...Հասկանալի է, որ ՌԴ և ՀՀ նախագահների միջև լավ հարաբերություններ կան, շատ լավ հարաբերություններ, բայց մյուսներն ո՞ւր են...Ռուսաստանը գործի կդնի իր դաշնակցային հարաբերությունները, կօգնի, բայց չի կարելի ամեն ինչ ինքնահոսի թողնել, ասել, թե արեք մի բան»,- ասուլիսում ասել է նա:

Չգիտենք, ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, բայց որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները շատ լավ հարաբերությունների մեջ են, կարեւոր տեղեկություն էր: 

Ռուսաստանցի բարեկամների համար շարունակում է չափազանց ցավոտ լինել Հայաստանում ռուսաց լեզվի խնդիրը: Այս անգամ նույնպես նրանք խոսել են դրա մասին: Դմիտրի Կիսելյովը հիշել է իր նախորդ այցի ժամանակ տաքսու վարորդի հետ դեպքը, երբ վերջինս չէր կարողացել ռուսերեն հաշիվն ասել, ինչը Կիսելյովին խիստ զայրացրել էր: «Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Կիսելյովը: 

Վլադիմիր Սոլովյովը հնարավոր նոր աղմուկը կանխելու համար հակադարձել է, որ եթե երիտասարդը չի խոսում ռուսերեն, դա իրենց մեղավորությունն է: «Ավելի լավ են խոսում, քան մենք հայերեն, ինչի համար շնորհակալություն նրանց: Նրանք պարտավոր չեն խոսել ռուսերեն: Ամեն ինչ լինում է: Մարդիկ կատարյալ չեն: Գուցե մեկ տաքսու վարորդը վատ տրամադրություն է ունեցել: Պետք չէ եղածը ընդհանրացնել ողջ հայ ժողովրդի համար»,- ասել է նա: Փաստորեն հայ ժողովրդին կատարյալ լինելու եւ ապագա ունենալու համար պետք է ռուսերեն լավ խոսել:  

Որքան էլ աբսուրդ է հնչում, բայց գուցե հենց այստե՞ղ է թաքնված ռուս-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների գաղտնիքը: Ադրբեջանցիներն այս իմաստով իսկապես մոտ են կատարելության: Վերջերս Մեհրիբան Ալիեւայի` երկրի առաջին փոխնախագահ նշանակվելու առիթով «Ռոսիա 24» հեռուստաալիքը հարցազրույց եւ շքեղ ռեպորտաժ էր պատրաստել նրա մասին: 

Ռեպորտաժում ասվում է, որ ադրբեջանցի դպրոցականների 60 տոկոսը ռուսական կրթություն է ստանում, իսկ հարցին, թե տանն իրենք ինչ լեզվով են խոսում, տիկին Մեհրիբանը պատասխանում է. «Ադրբեջաներեն, երբեմն`ռուսերեն: Երկու լեզուներն էլ մեր տանը կիրառվում են: Երբ իմ որդին դպրոց գնաց, ադրբեջաներեն լավ չէր խոսում, հիմա նա կատարյալ տիրապետում է ե՛ւ ռուսերենին, ե՛ւ ադրբեջաներենին: Ռուսաց լեզվի թեման շատ արդիական է: Ադրբեջանում ամբողջ ծավալով պահպանվել է ռուսալեզու կրթությունը, փողոցում էլ դուք ռուսերեն խոսք կլսեք, ոչ պակաս, քան ադրբեջաներեն: Ես գտնում եմ, որ դա մեր հարստությունն է: Ցավոք շատ հետխորհրդային երկրներում բոլորովին այլ իրավիճակ է, եւ զարմանալի է, թե այդ երկրների ղեկավարները ինչպես չեն հասկանում, որքան բացասական է այդ տենդենցն առաջին հերթին իրենց ժողովուրդների համար»:

Էդվարդ Նալբանդյանը հաճախ է նշում, որ Երեւանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը նույն լեզվով են խոսում, այնինչ Ադրբեջանը մեկուսացած վիճակում է: Նալբանդյանը թերեւս չի նկատել, բայց արդեն երկար ժամանակ Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ է նույն լեզվով խոսում:

Տպել
13461 դիտում

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն, քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար