Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավարն ազատվել է աշխատանքից. նշանակվել է պաշտոնակատար

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) տեղի է ունեցել ղեկավարի փոփոխություն: Նախկին տնօրեն Գագիկ Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արտաքին համագործակցության բաժնի նույնպես արդեն նախկին պետ Արա Իսպիրյանը:

Նշված բաժնի նորանշանակ ղեկավար Վարդան Պարսամյանը մեր զրույցում պարզաբանեց, որ լրացել էր Գագիկ Մելիքյանի պաշտոնավարման 4 տարին, ինչպես նաեւ 65-ամյակը: Հետեւաբար, նա երկրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն չուներ:

ՀՀ կառավարության աշխատակազմն արդեն իսկ հայտարարել է մրցույթ` ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 7-ն է, իսկ մրցույթը նախատեսված է ապրիլի 12-ին:

Արա Իսպիրյանը մեր զրույցում հաստատեց, որ պատրաստվում է մասնակցել ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին: «Փաստաթղթերս հավաքում եմ, որպեսզի երկուշաբթի ներկայացնեմ»,- ասաց նա: Ընտրությունն անցկացնելու է ԳԹԿ խորհուրդը, որի նախագահն, ի դեպ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն է:

Ենթադրվում է, որ ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում Արա Իսպիրյանը մրցակից չի ունենա, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ մինչեւ մրցույթի անցկացումը իշխանությունը պաշտոնակատար է նշանակում այն անձին, ում ցանկանում է ընտրված տեսնել: Ուստի որեւէ այլ թեկնածու ուղղակի անիմաստ է համարում առաջադրվել:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդներին ներկայացվող պահանջներից են` համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ եւ հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Նկատենք, որ փաստորեն, կառավարությունը ԳԹԿ տնօրենի պաշտոնի հավակնորդից պահանջում է ոչ թե զարգացման հայեցակարգ, այլ դա մշակելու կարողություն:

Լուսանկարում` ձախից Գագիկ Մելիքյանը եւ Արա Իսպիրյանը

 

Տպել
6473 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան