Փաստաբանական պալատն անբուժելի հիվանդ է. Փաստաբանները նոր միություն կստեղծեն

Հայաստանում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, իսկ փաստաբանական պալատն անբուժելի հիվանդ է:

Այսօր  լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արամազդ Կիվիրյանի հետ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը: Փաստաբանները հայտարարեցին, որ Պալատի խորհրդի ընտրություններից հետո փաստաբանների նկատմամբ հետապնդումներն ավելի են շատացել:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ Փաստաբանների պալատի կողմից մի խումբ փաստաբանների նկատմամբ հետապնդումները հանգեցրել են նրան, որ պետական մարմինները, որոնք սովորել էին, որ գոյություն ունի ուժեղ փաստաբանական կառույց եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, սկսեցին խախտել փաստաբանների իրավունքները։ Լուսինե Սահակյանը մատնանշեց քրեակատարողական հիմնարկներում վերջերս կատարվող իրադարձությունները, երբ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ՝ համատարած խուզարկությունների պատճառով։

«Սա, միանշանակ, կապված է փաստաբանության թուլացման հետ, որովհետեւ պետական մարմինները, զգալով, որ փաստաբանությունը գնալով թուլանում է, սկսում են գործողություններ ձեռնարկել։ Եթե փաստաբանությունը շարունակի այսպես անկում ապրել, ապա փաստաբանների իրավունքների խախտումները, միանշանակ, շարունակվելու են, որն, իհարկե, հանգեցնելու է անձանց իրավունքների խախտմանը. եթե փաստաբանների իրավունքները խախտվում են, նրանց պաշտպանյալների իրավունքները կխախտվեն ու կխախտվեն»,- ասաց նա:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ փաստաբանության, փաստաբանի մասնագիտության թիվ մեկ ախոյանը դառնալու է փաստաբանների պալատը։ «Աբսուրդային է հնչում։ Պալատը ստեղծվեց նրա համար, որ գոյություն ունեցող միությունները միասնական լինեն, լինի մեկ կառույց, որը, պաշտպանելով փաստաբաններին, կպաշտպանի մեր վստահորդներին, քաղաքացիներին, սակայն եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ եթե որեւէ մեկը 6 ամիս առաջ իրեն պատմեր այն ամենի 50 տոկոսը, ինչ ինքն այսօր գիտի այն մասին, թե ինչով է զբաղված փաստաբանների պալատը, ինքը կմտածեր, որ այդ անձն ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի։

«Երբ ես ինքս հասկացա, թե ինչ է կատարվում, նույն խնդիրն ունեմ՝ փոխանցել անգամ իմ կոլեգաներին՝ գործակալական ցանցի կիրառում, ներազդում վստահորդների վրա, որպեսզի հրաժարվեն պայմանագրերից, ներխուժում ներընտանեկան հարաբերությունների մեջ ՝ ամենաանթույլատրելին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով. «Մենք այստեղ չենք եկել բողոքելու, ասելու՝ վայ, մեզ՝ խեղճերիս ճնշում են։ Մենք խեղճ չենք, մենք մեր շահերը կպաշտպանենք։ Խոսքն այն մասին է, որ այս երկրում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, եւ դրա վառ ապացույցը վերջին ընտրությունների արդյունքներն են (նկատի ունի փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները): Ամբողջությամբ ընտրվել է իշխանական ցուցակ փաստաբանների շրջանում՝ մի մասնագիտություն, որտեղ պիտի լինեն ազատ մտածող մարդիկ»։

Տիգրան Աթանեսյանը համոզմունք հայտնեց, որ կառույցն անբուժելի հիվանդ է, հնարավոր չէ այն շտկել. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադառնանք 1998թ. իրավական ռեֆորմին, երբ փաստաբանները կարող են մի քանի միություն ունենալ»։  

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այս զարգացումները տեղի ունեցան մի պարզ պատճառով՝ իրենց իրապես հետաքրքրել է պալատի կյանքը, իրենք սրտացավ են եղել պալատի համար, իրենց համար փաստաբանությունը բացառապես բիզնես չի եղել, հակառակ պարագայում յուրաքանչյուրը կզբաղվեր բացառապես իր նեղ մասնագիտական հարցերով եւ չէր խառնվի պալատի գործերին։ «Սակայն մեզ համար կարեւոր է եղել, որ պալատը ուժեղ կառույց լինի, որը կկարողանա հակազդել նաեւ պետական մարմիններին։ Բայց մենք այսօրվա դրությամբ ունենք այսպիսի իրավիճակ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ փաստաբանների պալատից փաստացի կորում են փաստաթղթեր, որի պայմաններում պալատն, ըստ էության, առաջ է քաշում անձին արտոնագրից զրկելու հարցը։

Բերելով սեփական օրինակը` Կիվիրյանը պատմեց, որ պալատի նախագահը փորձում է զրկել իրեն արտոնագրից. «Չէին մտածում, որ 10 տարի անց կարող է պահած լինեմ այդ փաստաթուղթը: Փաստաբանների պալատում մտածում են, թե տարիներ անց փաստաթղթերը ցնդում են...Ես եւ մի քանի փաստաբաններ դիմել էինք փաստաբանների պալատ, որ պալատը մեր անձնական տվյալներն անօրինական ձեւով չօգտագործի։ Պալատից ինձ պատասխան է եկել, որ գործն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ չկա այն հրամանը, համաձայն որի՝ ժամանակին եղել եք փորձնակ, որի հիմքով երկու տարվա ստաժ եք ունեցել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով. «Փաստացի ստացվում է, որ իմ անձնական գործից վերացրել են այն հրամանը, որի հիման վրա ինձ վկայական է տրվել։ Պալատի համապատասխան աշխատակիցները երեւի չէին մտածում, որ 10 տարի անց իմ կողմից կպահպանվեն բոլոր փաստաթղթերը, այդ թվում համապատասխան վկայականը,  որն անհրաժեշտության դեպքում կներկայացվի»։ Փաստաբանն ասաց, որ տհաճ իրավիճակ է ստեղծվել, ստեղծված կառույցը պետք է հակադրվեր բոլոր պետական մարմիններն, տեր կանգներ բոլոր փաստաբանների իրավունքներին, ինչն ինքն այսօր չի տեսնում։ Նա եւս նշեց, որ հավանաբար եկել է նոր կառույց ստեղծելու պահը։

Լուսինե Սահակյանն էլ հավելեց, որ այս տարիների ընթացքում փորձել են պայքարել, որ արդեն իսկ ձեռքբերումներ ունեցող կառույցն ավելի շատ ձեռքբերումներ ունենա, առավել հզորանա։ «Մենք մեր առաջ այլ միություն ստեղծելու նպատակ չէինք դրել, որովհետեւ այս միությունը, համենայն դեպս, զարգանում էր այն ուղով, որը բավարարում էր փաստաբաններին։ Մենք ամեն կերպ փորձեցինք պահել այս միությունը, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա՝ նշելով, որ այլ փաստաբանական կառույց ունենալուն այլընտրանք չունեն։

Մեր հարցին, թե երբ են մտադիր ստեղծել նոր միությունը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ դեռ իրավական խնդիրներ կան, Սահմանադրական դատարան եւ խորհրդարան դիմելու անհրաժեշտություն, իրենք քայլերը կանեն եւ կտեղեկացնեն հանրությանը:

Հիշեցնենք, որ վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են հիմնականում պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գործունեությանը: Կոշտ քննադատության առիթ էին դարձել հատկապես մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար:

Տպել
4455 դիտում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է