Պատրաստ ենք լինել այն ուժը, որի միջոցով ժողովուրդը իշխանափոխություն կանի. Հովիկ Աղազարյան

Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանն է: Վերջինս թիվ 1-ն է քվեաթերթիկում:

- Պարոն Աղազարյան երկու օրից պաշտոնապես մեկնարկում է ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ինչպե՞ս եք պլանավորում այն անցկացնել:

- Մեր թիմով որոշել ենք հետեւյալ տակտիկայով առաջնորդվել. ունենք ստացիոնար երկու շտաբ, բացի դրանից նաեւ օգտագործելու ենք շարժական շտաբ հասկացությունը: Վարձակալել ենք «Ֆորդ» մակնիշի մեքենա, որի վրա փակցված են լինելու մեր գովազդային պաստառները: Այդ մեքենայով շրջելու ենք բակերով, թաղերով ու հնարավորինս ներկայանանք ժողովրդին: Սրան գումարած, իհարկե, սովորական, դասական տարբերակը. մեր թիմի ներկայացուցիչները պետք է ներկայանան ընտրողներին, ներկայացնեն «Ելք» դաշինքի ծրագրի հիմնական կետերը (տնտետուն սկզբունքով) եւ բոլորին հաջորդ օրը հրավիրեն բակ՝ ինձ հետ հանդիպման: Ես կուզեի ինքս բոլորի հետ տներում հանդիպել, բայց դա ֆիզիկապես հնարավոր չի: Դրա համար թիմով շենք-շենք կմտնենք եւ բոլորին կհրավիրենք բակ, բակում զրուցելու եւ ներկայացնելու մեր ծրագիրը:

- Վերջին տարիներին ընտրությունները մշտապես ուղեկցվում են ընտրակաշառքի թեմայի քննարկմամբ. ինչպե՞ս եք վերաբերում այդ երեւույթին եւ ինչպե՞ս եք պատրաստվում նման երեույթների դեմ պայքարել:

- Այո, ընտրակաշառքի թեման մեր հասարակության ամենացավոտ հարցերից մեկն է, բայց դա, ցավոք սրտի, մեր հասարակությունում ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալական վիճակի անբաժանելի մասն է: Ես, օրինակ, ընտրակաշառք վերցնողներին բաժանում եմ երեք խմբի. առաջին խմբում մեր այն հայրենակիցներն են, որոնք իշխող կուսակցության, նաեւ ինչ-որ իմաստով մեր մեղքով հայտնվել են այնպիսի սոցիալական վիճակում, որ 10 հազար կամ 15 հազար դրամը իրենց ընտանիքում որոշիչ ազդեցություն ունի: Այդ մարդիկ վերցնում են գումարը եւ մեծ մասամբ նպատակային քվեարկություն իրականացնում: Ես մեղադրելու ոչինչ չունեմ: Երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնք նյութական դժվարություններ չունեն, ուղղակի մեր հասարակության մասն են կազմում, գտնում են, որ այդ փողերը, որ բաժանվում են մեծահարուստների, օլիգարխների կողմից՝ իրենց են պատկանում, իրենցից թալանվածի մի չնչին մասն են, վերցնում են եւ քվեարկում ըստ իրենց հայեցողության: Եվ երրորդ խմբում այն մարդիկ են, որոնք գումարը վերցնում են ստիպված, որովհետեւ եթե չվերցնեն, ապա գումար առաջարկողը կիմանա, որ տվյալ մարդը չի ընտրում իր թեկնածուին: Դրա համար էդ մարդիկ գումարը վերցնում են եւ կատարում իրենց ընտրությունը: Եթե ամփոփենք՝ կարող ենք ասել հետեւյալը, որ ընտրակաշառքը 100 տոկոսանոց արդյունք չի ապահովում. դրա օգտակար գործողության գործակիցը մոտ 50 տոկոս է: Պետք է ասեմ, որ ես որպես քաղաքացի, որպես մարդ, որ հավակնում է արժանանալ ժողովրդի վստահությանը՝ իմ մեղքի բաժինն եմ տեսնում, որ մեր հայրենակիցները գտնվում են այդպիսի սոցիալական վիճակում եւ ստիպված կատարում են այդպիսի ընտրություն: Բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում:

- Թիվ 1 ընտրատարածքում, որտեղ դուք առաջադրվել եք, ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ն առաջադրել է Երեւանի քաղաքապետի աներորդուն, նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նրանք քաղաքացիներին հրավիրում են իրենց շտաբեր՝ փորձելով ուղղորդել: Հասկանալի է, որ նույնիսկ իշխանական թեկնածուների միջեւ է պայքար ընթանալու այս ընտրությունների ընթացքում՝ առավելագույն ձայներ ստանալու համար: Այս դեպքում ընդդիմությունն ինչպե՞ս է կարողանալու հասարակությանն իր կողմը գրավել:

- Նոր Ընտրական օրենսգիրքն ապահովում է այնպիսի իրավիճակ, որտեղ ժողովուրդը առավելապես կարող է ծանոթանալ իր ապագա պատգամավորների հետ, առավելապես հասկանալ այն կուսակցությունների,  քաղաքական ուժերի դիրքորոշումն ու դերը, որոնք հավակնում են մաս կազմել մեր պետական շինարարությանը: Դրա համար այդ պայքարը հենց իշխող կուսակցության մեջ կամ նույն ԲՀԿ-ի մեջ բավականին սուր բնույթ է կրում, որովհետեւ տեղերը սահմանափակ են եւ ամեն մարդ ուզում է իր դիրքը պահպանել: Ինչ վերաբերում է մեր ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Միհրան Պողոսյանին, Ռոբերտ Սարգսյանին կամ Նոր Նորքի թաղապետի եղբորը՝ Ղուկաս Ուլիխանյանին. ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չպետք է մասնակցեր ընտրություններին, այստեղ արդեն քաղաքական բարոյականության խնդիր է, որովհետեւ այսքան տարիներ լինելով իշխանության ղեկին, նրանք երկիրը անընդհատ տարել են ետ: Այս իմաստով շատ հետաքրքիր է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների պահվածքը թաղերում, տներում, գարեջրի սեղանի շուրջ. իրենք  նույնիսկ հայհոյում են Հանրապետական կուսակցության որոշ անդամների, ամենավատ խոսքերը ասում ՀՀԿ-ի մասին, խաբում ժողովրդին: Միհրան Պողոսյանը այդքան վտանգավոր թեկնածու չի, որովհետեւ շատ խնդիրներ ունի լուծելու, որ ժողովրդի աչքին ռեաբիլիտացիա լինի իր արածների համար: Ղուկաս Ուլիխանյանին շատ լավ չեմ ճանաչում, չեմ կարող ասել: Այստեղ հետաքրքիր օրինակ է Ռոբերտ Սարգսյան անձնավորությունը: Ավանում, իր շրջապատում ես որեւէ վատ խոսք չեմ լսել նրա հասցեին: Եվ վտանգավորը հենց այս մարդիկ են, որոնք իրենց շրջապատում լավ ներկայանում են, բարի համբավ ունեն, բայց արդյունքում այդ լավ տղային ընտրելով ընտրում ենք Հանրապետական կուսակցությանը:

- Շարունակելով ընտրողների ուղղորդումների թեման՝ կարո՞ղ եք ասել, թե արդյոք ձեր կողմից որեւէ քայլ նախատեսվում է նման երեւույթները կանխելու համար:

- Այո, նախատեսվում են, բայց ոչ այսպես կոչված որպես հակազդեցություն նման երեւույթների, որովհետեւ դրա դեմն առնել անհնար է, որովհետեւ եթե քաղաքացին տրամադրված է նման քայլերի՝ մենք չենք կարող հակազդել: Մեր հակազդեցության մեխը կայանում է նրանում, որ արդյունքում մեր կուլ գնալը մեր հարեւանի տղային, 10 հազար դրամին, հետագայում շատ ծանր է նստում մեզ վրա եւ պետք է նման քայլերի չգնանք: Անցած նախագահական ընտրությունների ժամանակ էլ նման լայնածավալ կերպով եղել է ուղղորդում եւ փող բաժանել, բայց ժողովուրդը փաստացի ընտրեց Րաֆֆիին. այսինքն ոչ թե Րաֆֆիին ընտրեց, այլ Սերժ Սարգսյանին չընտրեց: Այսինքն, ժողովուրդն իր խոսքն ասում է, մենք ուղղակի պետք է կարողանանք տեղամասերում պահել նրանց ձայները: Մեր խնդիրն է՝ ժողովրդին հասցնել այն տեսակետը, որ ինքն իր ձայնի տերն է, մենք էլ կաշխատենք վերահսկել, որ իր քվեն տեղ հասնի:

- Որպես «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու կարո՞ղ եք ասել՝ ինչու ընտրողը պետք է ընտրի ձեզ եւ «Ելք» դաշինքը:

- Շուրջ 10 տարի ես քաղաքականությունից հեռու էի: Տարիներ անց այդ ոլորտ վերադառնալիս ինձ համար Նիկոլ Փաշինյանը եղավ ուղեցույց, մարդ, որի շուրջ կարելի էր համախմբվել եւ հասնել այն նպատակներին, որ ես հետապնդում եմ: Եվ այսօր Փաշինյանը որպես քաղաքական գործիչ իր դիրքով, խոսքով, արածներով ապացուցել է, որ ինքը հետեւողական պայքարում է այն գաղափարների համար, որ դրված են իր առաջ: Նույն Նիկոլ Փաշինյանն այսօր շատ ընտրողների համար ուղեցույց է, որ եթե ինքն այդպիսինն է՝ նրա շուրջ էլ համախմբված կլինեն մարդիկ, որոնք նվիրված կլինեն իրենց գաղափարներին: Լավ մարդը կա, բայց մեխանիզմներ պետք է լինեն, որոնք էական դեր կկատարեն մեր առջեւ դրած խնդիրների լուծման համար: Ես, օրինակ, մտածում եմ, որ իշխանության գալու պարագայում պետք է հակակոռուպցիոն հանձնաժողովը տալ ընդդիմադիր ուժերին, հակամենաշնորհային հանձնաժողովը տալ ընդդիմադիրներին, Վերահսկիչ պալատը՝ ընդդիմադիր ուժերին, որպեսզի նրանք, լինելով մեզ ընդդիմադիր քաղաքական ուժ, հայտնաբերեն մեր միջի օլիգարխներին, կաշառակերներին, եթե դրանք լինեն, ներկայացնեն հասարակությանը եւ մենք էլ շնորհակալ կլինենք այդ ուժերին, որ նրանք հայտնաբերեն նրանց, ովքեր ի չարս են օգտագործում իրենց դիրքը: Այսօր եթե նայեք կուսակցությունների ծրագրերը՝ ոչ ոք չի ասում, թե մենք գալիս ենք ընտրության, որ թալանենք, կեղեքենք: Ասում են՝ գալիս ենք փրկենք եւ այլն եւ այլն: Բայց ժողովուրդն արդեն ճանաչում է բոլոր ուժերին, նրանց առաջին դեմքերին, եւ ըստ այդմ պետք է ընտրի:

- Պարոն Աղազարյան, կարո՞ղ եք կանխատեսել, թե ապրիլի 3-ին ինչ կարգավիճակում է լինելու «Ելք» դաշինքը: Ինչպիսի՞ն են ձեր շանսերը:

- Արդեն կարելի է ասել, որ մենք ժողովրդի մոտ ճանաչելի ենք դառնում, ժողովուրդը մեզ ընկալում է: Քարոզարշավի ընթացքում հնարավորություն կունենանք էլ ավելի լավ ներկայանալ ժողովրդին, արժանանալ ժողովրդի վստահությանը եւ ընտրություններում այնպիսի տոկոս հավաքել, որ շատերի համար դա լինի անկանխատեսելի: Մենք պետք է պատրաստ լինենք ներկայանալ ժողովրդին, նրան ցույց տալ, որ կարող է մեր միջոցով անել իշխանափոխություն: Դա պետք է հասցնենք ժողովրդին: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ժողովրդի պահանջը ի կատար ածենք:

Տպել
5696 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց