Որքան Խանլարովան պատերազմի կորչեր անի, ադրբեջանցի մայրերն ավելի շատ որդիներ են կորցնելու

27/02/2017 schedule20:34

Երբ պատերազմի կոչերով հանդես են գալիս մշակութային գործիչները, դա խիստ վտանգավոր եւ անտրամաբանական է հնչում: Առնվազն տարօրինակ է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դիրքերից է հանդես գալիս: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Քրստինե Պեպելյանը:

«Այդ կնոջ կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն ինձ համար աբսուրդ են: Նա, որպես իր երկրում ճանաչված եւ գուցե՝ սիրված գործիչ, պետք է հանդես գա տրամաբանորեն հակառակ՝ խաղաղասիրության դիրքերից: Սարսափելի է, որ ժողովրդի կողմից հարգված եւ ճանաչում վայելող մարդը պատերազմի կոչեր է անում: Ես չեմ կարծում, որ նորմալ գիտակցության տեր, ադեկվատ մարդը կարող է իրեն նման կերպ պահել: Ենթադրում եմ՝ այդ երգչուհին այնքան էլ տեղեկացված չէ, որ հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է: Լավ կլիներ՝ տեղեկատվությանն ավելի շատ եւ ավելի լավ տիրապետեր: Այդ ժամանակ, հուսամ, իր հայտարարությունների մեջ մի քիչ ավելի պատասխանատու եւ զգույշ կլիներ»,- նշեց երգչուհին:

Քրիստինե Պեպլյանը լուրջ կասկած հայտնեց, որ ադրբեջանական իշխանությունները հաշվի կառնեն Զեյնաբ Խանլարովայի ռազմաշունչ ելույթը եւ նրա կոչով պատերազմ կսկսեն, սակայն մի բան հաստատ է՝ մշակույթի գործիչը պատրազմի կոչեր չպետք է անի: «Որովհետեւ որքան նրանք այդպիսի կոչեր անեն, ադրբեջանցի մայրերը որդիներ են կորցնելու»,- նկատեց երգչուհին:

Քրիստինե Պեպելյանը շեշտեց, որ ինքը, ի տարբերություն ադրբեջանցի երգչուհու, հանդես է գալիս խաղաղասիրության դիրքերից եւ խաղաղության կոչեր անում: «Ես խաղաղության կոչ եմ անում, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Լավ կլինի՝ նրանք էլ հանդես գան խաղաղության դիրքերից, բայց եթե մեր նկատմամբ որեւէ քայլ անեն, թող իմանան, որ անպատասխան չենք թողնելու»,- ամփոփեց Քրիստինե Պեպելյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան օրեր առաջ Հայաստանի հետ պատերազմ սկսելու կոչ էր արել: «Մեր հողերն օկուպացված են, եւ մենք մարդկային կորուստներ ենք կրում: Եկեք հետ գրավենք մեր հողերը: Ու՞մ ենք մենք սպասում: Այսպես թե այնպես ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, եւ մենք միայն խոսում ենք: Մեր երեխաներից դեռ որքա՞նը պետք է մեռնի: Ինչքա՞ն մայր պետք է արցունք թափի»,‐ ասել է նա:

Տպել
11887 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել