Թխվածքաբլիթ՝ միտինգ չանելու դիմաց իսկ ընդդիմությունը հեղափոխության կոչ է անում

25/02/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 27-ի համարում

Երեկ, ավանդաբար դաշնակցական կողմնորոշում ունեցող Գառնի գյուղում, «Արդարություն» դաշինքի ղեկավարների հետ հանդիպմանը եկել էր մոտ 1000 մարդ: Նրանցից ոմանք ոտքով էին եկել 22 կիլոմետր հեռու գտնվող Աբովյան քաղաքից, քանզի ուղիղ մեկ շաբաթ տեղի իշխանությունները «բացատրական» աշխատանք էին տարել երթուղայինների բոլոր վարորդների հետ, որոնց հիմնական մասն այդ օրը աշխատել էր տնից դուրս չգալ: Ի դեպ, երբ հանրահավաքի հավաքված մարդիկ տեսան լրագրողներին, անմիջապես շրջապատեցին ու սկսեցին պատմել, թե ինչպես, ահա արդեն քանի օր է, ոստիկանները մտնում են տուն առ տուն, իրենց ամուսիններին հրավիրում են բաժին ու «ագիտպրոպագանդա» անում Դեմիրճյանի թերությունների եւ Քոչարյանի առավելությունների մասին:

Սույն «ագիտպրոպը», ինչպես պատմեց գառնեցի Վարսիկը, ուղեկցվում է «պեչենի բաժանելով»: «Համոզում են ու ձեռքի հետ էլ պեչենի են հյուրասիրում, որ ուտես: Յանի, որ իրենց տված պեչենին կերա՝ Քոչարյանն աչքիս հրեշտակ է երեւալու»,- պատմում էր գառնեցի կինը: Իհարկե, տեղի իրավապահները միանշանակ հերքեցին, որ  իրենք որեւէ «պրոֆիլակտիկա» են անցկացրել գյուղացիների շրջանում: «Սուտ է»,- կարճ եւ կոնկրետ պատասխանեց Կոտայքի մարզի ոստիկանության պետի տեղակալ Գրիգորյանը: Իսկ նրա ենթականերից մեկն էլ ավելացրեց, որ իրենք եկել են հանրահավաքի, որպեսզի ժողովրդի կողմից ԱԺ պատգամավորների նկատմամբ ոտնձգություններ կատարվելու դեպքում պաշտպանեն պատգամավորներին:

Երիտասարդ մի աղջիկ էլ բռնել էր Գառնիի միջնակարգ դպրոցի դուռն ու թույլ չէր տալիս, որ դասերն ավարտած դպրոցականները դուրս գան շենքից: Մեր հարցին, թե դո՞ւռն ինչի ես պահել, ընկերուհին պատասխանեց. «Որ ոտքի տակ չընկնեն»:  Ինչեւէ, չնայած ոստիկանների մտավախությանը, գառնեցիներից ոչ մեկը «Արդարություն» դաշինքի պատգամավորների նկատմամբ ոտնձգություն անելու ցանկություն այդպես էլ, ողջ հանրահավաքի ընթացքում, չցուցաբերեց: Փոխարենը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցին այնպիսի հայհոյանքներ, որ կարելի է ներառել հայկական «սլենգի» բառարանում:

Միտինգավորներին հատկապես զայրացրել էր Քոչարյանի վերջին սպորտային նվաճումը՝ տուռնիկի վրա. «Ադրբեջանցիները հայ սպային մորթած իրենց լակոտին ազգի հերոս են հռչակում, իսկ Քոչարյանը տուռնիկի վրա թռվռում է»,- գոռում էր գառնեցի Սիլվա Միքայելյանն ու պահանջում այդ տուռնիկից կախել Քոչարյանի բոլոր կամակատարներին: Ուղիղ մեկ ժամ, մինչեւ «Արդարություն» դաշինքի լիդերների ժամանումը, ժողովուրդը, անասելի ատելությամբ, մեկ-մեկ գրողի ծոցն ուղարկեց ու թաղեց բոլոր իշխանավորներին՝ հատուկ «ուշադրության» արժանացնելով վերջիններիս անցավորների գերեզմաններին ու բալեքին:

Այդուհանդերձ, ի տարբերություն 2003-ի փետրվարյան հանրահավաքների, ժողովուրդն այս անգամ առանձնապես բարեկամական չէր տրամադրված նաեւ ընդդիմության նկատմամբ: «Դու ես մեղավոր: Մարտի 8-ին մենք Սահրադյանին տեղում կսպանեինք, դու չթողեցիր: Թող տանեին բերդ, այս կյանքը բերդից էլ վատ է»,- Ստեփան Դեմիրճյանին դիմելով՝ ասաց 2003-ի մարտի 8-ին տեղի ունեցած կանանց միտինգի մասնակիցներից մեկը: Սրան ի պատասխան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ի սեր Աստծո, ոչ ոքի պետք չէ սպանել. բոլորի հարցերն էլ լուծելու ենք»:  Ընդհանրապես, ընդդիմության վերսկսած այս հանրահավաքների մթնոլորտը էապես տարբերվում էր 2003-ի նախընտրական հանրահավաքների մթնոլորտից:

Եթե 2003-ի փետրվարին ընդդիմության լիդերները ժողովրդին համբերության կոչեր էին անում եւ հայտարարում, թե իրենք ծայրահեղ քայլերի չեն գնա, ապա երեկ, Գառնիում, «Արդարություն» դաշինքի ղեկավարները ժողովրդին կոչ էին անում պատրաստ լինել հեղափոխության: «Մենք առայժմ մեկ փորձ եւս կանենք առանց հրացանի, առանց արյունահեղության, միայն բիլակներով եւ ֆիզիկական ուժ գործադրելով, քշել այս իշխանություններին: Այդ միակ փորձը վստահության հանրաքվեն է: Բայց որ դրան էլ դեմ գնացին, ի՞նչ արած, կարելի է այդ կարմիր հեղուկի (արյան- խմբ.) բեռի տակ մտնել»,- հայտարարեց Արշակ Սադոյանը:

Իսկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, դիմելով գառնեցիներին, ասաց. «Քիչ մնաց. մենք կասենք օրն ու ժամը, ձեզ հետ միասին կշրջապատենք նախագահական նստավայրն ու չենք հեռանա այնքան ժամանակ՝ մինչեւ ղարաբաղյան կլանի պարագլուխը չտապալվի: Ձեզ հետ միասին, ժողովրդի ակտիվ աջակցությամբ մենք ջարդելու ենք ղարաբաղյան կլանի պարագլուխների ողնաշարը»: «Էս մի անգամ հանկարծ ժողովրդին «չքաշեք» ու ճամփի կեսից ետ չդառնաք: Թե չէ այս անգամ ձեզ էլ ենք նրանց հետ քշելու երկրից»,- Դալլաքյանի ելույթին ի պատասխան ասաց գառնեցի մի տղամարդ:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էլ հայտարարեց. «Տեղը, օրն ու ժամը, ժողովուրդ, մենք կասենք: Մենք  բազմաթիվ ընկերներ ունենք ե՛ւ բանակում, ե՛ւ ոստիկանության կազմում, ու նրանք մեզ տեղյակ  են պահել, որ իրենք չեն կատարելու ժողովրդի վրա կրակելու հրամանը: Այնպես որ, Քոչարյանը միանշանակ հեռանալու է»: Ինչեւէ, Գառնիում, ժողովրդի հետ հանդիպումից, ակնհայտ երեւում էր այն կատաղի ատելությունը, որ կա իշխանությունների նկատմամբ: Այդուհանդերձ, չնայած ժողովուրդը ծափահարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, բայց այլեւս չէր ընդունում որպես փրկիչների: Ի դեպ, գառնեցիները դգժոհ էին նաեւ լրագրողներից:

«Գալիս, միկրոֆոնը դեմ եք տալիս, բայց տելեվիզորը միացնում ու մի բան ենք տեսնում, թե ինչպես է Քոչարյանը լիժա քշում»,- բողոքում էին տեղացիները: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ժողովուրդն իր հույսն այլեւս դրել է միայն իր վրա: «Մեր ուզածն էլ հենց դա է: Այն պահին, երբ ժողովուրդը հույսը կդնի միայն իր ուժերի վրա եւ կհասկանա, որ ինքն է երկրի տերը, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի, ժողովրդի աջակցությամբ, երկրում վերականգնել սահմանադրական տապալված կարգը»,- մեր դիտարկմանն ի պատասխան ասացին «Արդարություն» դաշինքի լիդերները:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1669 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին