ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ընտրողներին 100 դոլարի կաշառք է առաջարկում. Լ. Զուրաբյան

4+4+4 ֆորմատով բանակցություններն ընտրությունների վերահսկման առումով լուրջ արդյունքներ տվեցին: Դրանցից ամենակարեւորը ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը հասնելն էր: Սա լուծում է մի կարեւոր հարց՝ 5-6 հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Արդեն իսկ հայտնի է, որ 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկներ կլինեն: Այդ տեսախցիկների ծածկույթն ընդգրկում է ընտրողների 93 տոկոսի բնակավայրերը: Սա համարյա անհնար է դարձնում տեղամասերում ընտրակեղծարարությունը: Բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը, բացառվելու են մանիպուլյացիաները: Բայց տեսախցիկների առկայությունը բերել է մեկ այլ խնդրի: Քանի որ տեղամասերում  ձայներ կեղծել հնարավոր չի լինելու, իշխանությունն ապավինել է բարձր չափերի ընտրակաշառքներին: Սա ընդունված երեւույթ է, կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Ընտրակաշառքը դարձել է բաց քննարկման թեմա: Օրինակ, մենք տեղյակ ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մինչեւ 100 դոլարի կաշառք է առաջարկում»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, ընտրակաշառքների գործընթացներում վերջին տարիներին հասարակության նորանոր շերտեր են ներգրավել՝ժողովրդի մոտ 50-60 տոկոսը, որը պատրաստ է  քվեարկել ընտրակաշառքի դիմաց: «Սա շատ ծանր բան է: Մենք մարդկանց պետք է բացատրենք, որ դա եղծում է, ապականում: Հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարելի ապականել սեփական երկիրն ու պետությունը: Սա նման է սեփական ընտանիքն ապականելուն»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը::

Անդրադառնալով ընտրություններից առաջ դաշինքներ կազմելու ավանդույթին՝ բանախոսը նկատեց, որ հատկապես հայաստանյան աղճատված քաղաքականության պայմաններում դրանք մարդկանց մեջ հույս են արթնացնում: «Մենք սկեպիտիկորեն էինք վերաբերում այս գաղափարին, եւ որոշ ժամանակ անց իսկապես պարզվեց, որ միասնական, մեծ կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ: Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ինչ-որ դաշինքներ ձեւավորելու արհեստական փորձեր չարժե անել: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի հետ համագործակցությանը, որը եղել է 2007 թվականից, երբեք չի դադարել: Այդ է պատճառը, որ մենք գնացինք քաղաքական այդ ուժի հետ դաշինքին»,- շեշտեց Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս չբացառեց, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում կարող է չհայտնվել, սակայն դա նրա համար մեծ վիշտ չի լինի: Զուրաբյանը միաժամանակ չբացառեց, որ իրենք շռնդալից հաջողություններ կունենան:

Հարցին՝ իր կարծիքով «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընդդիմադիր է, թե՝ ոչ,  բանախոսը պատասխանեց, որ դա համար անհետաքրքիր հարց է եւ չի ցանկանում պատասխանել: Մյուս հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Սամվել Բաբայանի այն դիտարկմանը, որ բացի «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից՝ բոլոր մյուս ուժերն իշխանության հետ ԱԺ-ում տեղերի քանակի շուրջ պայմանավորվածություններն են ձեռք բերել: Զուրաբյանը նկատեց՝ պնդման մեջ որեւէ տրամաբանություն չկա: «Ամեն ինչ այսօր ուղղվում է մեր դեմ: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումներին, ապա լավ չէ՞, որ պատերազմի օրերին այդպիսի հանդիպումներ եղել են»,- հարց հնչեցրեց ՀԱԿ գործիչը:  

Ամփոփելով՝ Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավին անկասկած կմասնակցի, սակայն քարոզարշավի հետ կապված այլ մանրամասները դեռեւս մշակված չեն:

Տպել
4974 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից