Փաստաբանները պատրաստ են ընդհուպ մինչեւ գործադուլի. խուզարկությունները անտանելի են դառնում

22/02/2017 schedule21:59

Քրեակատարողական հիմնարկներում զննության անվան տակ փաստաբանների խուզարկությունները սկսում են համատարած բնույթ կրել: Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսպիսի իրավիճակի է ականատես եղել փաստաբան Երվանդ Վարոսյանը: Վերջինս որպես ստեղծված իրավիճակի ելք չի բացառել նաեւ գործադուլի եւ բոյկոտի դիմելը:

- Պարոն Վարոսյան, ի՞նչ է տեղի ունեցել ձեզ հետ, ի՞նչ իրավիճակի եք ականատես եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

- Չգիտեմ ի դժբախտություն, թե երջանկություն ինձ՝ իմ հետ ոչինչ տեղի չի ունեցել: Այսօր ես ականատես եղա, որ բազմաթիվ փաստաբաններ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու խնդիր ունեին, փորձ էր կատարվում նրանց ենթարկել խուզարկության: ՔԿՀ աշխատակիցները մասնավորապես պարտադրում էին փաստաբաններին, որ բացեն ճամպրուկներն ու պայուսակները՝ ցույց տալու համար պարունակությունը: Շատ փաստաբաններ հրաժարվեցին, հետ գնացին, որովհետեւ պայման էր դրված, որ հակառակ պարագայում չեն կարող մուտք գործել քրեակատարողական հիմնարկ:

- Ինչո՞ւ են դեմ փաստաբանները, որպեսզի իրենց իրերի զննում իրականացվի:

- Իրականում դա ոչ թե զննություն էր, այլ խուզարկություն: Մարդիկ երկար տարիներ զննությունն ու խուզարկությունը իրարից չեն տարբերում: Օրենքով մենք ունենք այդ երաշխիքը, ոչ ոք մեզ խուզարկելու իրավունք չունի: Խուզարկությունից խուսափելով մենք ոչ միայն պաշտպանում ենք մեր իրավունքները, այլեւ մեր պաշտպանյալների իրավունքները: Որովհետեւ քրեակատարողական հիմնարկ ոչ ոք ժամանակ անցկացնելու համար չի գնում. եթե դու գնում ես, ունես փաստաթղթեր, այդ փաստաթղթերը բնականաբար պետք է վերաբերվեն քո պաշտպանյալի քրեական գործին, շատ դեպքերում դրանք նաեւ փաստաբանական գաղտնիք են պարունակում, որը եւս պաշտպանված է օրենքով: Ոչ ոք, առավելեւս պետության ներկայացուցիչը փաստաբանական գաղտնիքին չպետք է ծանոթանա, անկախ նրանից՝ դրա անունը դնում ես զննությո՞ւն, թե՞ խուզարկություն: Էդ վերջին միտքը, որ պետք է զննել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու, ինձ մոտ միայն ծիծաղ է առաջացնում:

- Այսինքն դա անհնա՞ր եք համարում:

- Հնարավոր է, եթե հայերենին չտիրապետող այլազգիների բերես եւ իրականացնեն զննում:

- Արդեն բավական ժամանակ է, որ այս մասին ահազանգում եք դուք եւ ձեր գործընկերները: Ինչո՞վ եք պայմանավորում այս երեւույթը հենց այս շրջանում:

- Այսպես ասեմ. ժամանակ առ ժամանակ սա սկսում է տեղի ունենալ եւ հիմնականում չգիտես ինչու կապված է լինում հենց քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի հետ: Սկսվում է դրանցով, հետո տարածվում մյուսների վրա, հետո մարում: Մարդիկ մեկ էլ մոռանում են, որ դա պիտի արվեր: Անցնում է 1-2 տարի, նորից հիշում են:

- Կոնկրետ այս շրջանում ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այդ մասին հիշելը:

- Դե քանի որ այս ամենը սկսվեց փաստաբան Մուշեղ Շուշանյանից՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանից, կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ ամեն ինչ կապված է հենց այդ դեպքի հետ: Շուշանյանից սկսվեց, հետո տարածվեց նաեւ մնացածի վրա:

- Ելքը ո՞րն է, ըստ ձեզ ի՞նչ պետք է անել:

- Սա շատ հեշտ լուծելի խնդիր է: Եթե ցանկություն ունենան լուծելու՝ կլուծեն րոպեների ընթացքում: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրականացվող խուզարկությունը բացատրում են նրանով, թե հնարավոր է փաստաբանները արգելված իր հետները տանեն, փոխանցեն իրենց պաշտպանյալներին: Չբացառելով նրանց այս ենթադրությունը, այնուամենայնիվ պետք է փաստել հետեւյալը, որ կալանավորված անձինք նախքան տեսակցելը եւ տեսակցությունից հետո խուզարկվում են, ինչը բացառում է նրանց որեւէ իր կամ առարկա փոխանցելը, այսինքն անիմաստ է դա դարձնում: Եվ երկրորդ. բոլոր քրեակատարողական հիմնարկները սկաներ սարքերով կահավորված են: Եթե որեւէ մեկի պայուսակը, ճամպրուկը եւ այլն կասկած հարուցի, կարող են տեղադրել սկաներ սարքում եւ եթե կասկածելի իր տեսնեն, կարող են խնդրել փաստաբանին այն ցույց տալ, փարատել  այդ կասկածները: Բացարձակապես կարիք չկա մտնել մարդկանց պայուսակները՝ հատկապես կանանց դեպքում:

- Դուք առաջարկել էիք բոյկոտի, գործադուլի միջոցով խնդրի լուծմանը հասնելու տարբերակը: Սա հավանակա՞ն է իրականացվի:

- Եթե իրավիճակը լուծում չստացավ՝ իհարկե ինչ-որ քայլեր պիտի ձեռնարկենք: Ինչ քայլեր կձեռնարկենք՝ դա կորոշվի, բայց եթե վիճակը այսպես շարունակվի, ապա այո՛, ես էլ գուցե նախաձեռնեմ որոշակի քայլեր:

- Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատարան դիմելու մտադրության մասին է հայտարարել: Դա ռեա՞լ տարբերակ է՝ փաստաբանների իրավունքները վերականգնելու հետ կապված:

- Ես ծանոթ եմ, որ մեր որոշ գործընկերներ որոշել են ՔԿՀ ծառայողների գործողությունները վիճարկել դատարանում, ողջունում եմ այդ  քայլը, կարծում եմ որ դա էլ պայքարի տարբերակներից մեկն է: Ես հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի դատարան դիմելուն կամ գործադուլին, որովհետեւ ցանկության դեպքում սա շատ հեշտ լուծելի պրոբլեմ է:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից Հայոց բանակի 25‐ամյակի առթիվ արված շնորհավորական ուղերձի հրապարակումից հետո փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ աննախադեպ խուզարկություններ են սկսվել, առգրավվել էին անգամ քարտեզներ: Այս կապակցությամբ Շուշանյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Տպել
3317 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան