Մեկին Արիության մեդալ են տալիս, մեկին՝ .... ապրիլյան պատերազմում զոհվածի հայր. տեսանյութ

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Տիգրան Պողոսյանի 25-ամյակն է: Նա ծննդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր: Լեյտենանտ Պողոսյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը՝ Մարտակերտի շրջանում: Նա ապրիլյան պատերազմի վերջին զոհված սպան էր: Տիգրանի հայրը՝ Մխիթար Պողոսյանը, armtimes.com-ի հետ զրույցում պատմում է, որ սպա որդին զոհվել է հանուն իր զինվորի:

«Գիշերը, ձեն է առել՝ դուրս է վազել: Տիգրանս գնացել է, որ տեսնի` թուրքը երկրորդ գիծ հո չի մտել: Էդ ժամանակ գրադ են գցել, ինքն էլ փաթաթվել է կողքի զինվորի վրա, որ չվնասվի, բայց ինքն է վիրավորվել: Տղերքը պատմում էին, որ այնպես են կրակել, որ լույսից գիշերը ցերեկ է դարձել»,- ասում է Տիգրանի հայրը:

Ընկերասեր, համեստ, բարի, երբեմն էլ կամակոր. հարազատներն այսպես են բնութագրում հետմահու ավագ լեյտենանտի կոչմանն արժանացած Տիգրան Պողոսյանին: Զինվորականի մասնագիտությունն ինքնակամ է ընտրել: Ծնողներն ասում են, որ Արցախը եւ, հատկապես Մարտակերտ քաղաքը շատ է սիրել: Տիգրանի ծնունդը վերջին անգամ նշել են հենց այս քաղաքում՝ նրան անակնկալ մատուցելով:

«Մերն է գնացել ծննդին: Տիգրանս առավոտ կանուխ տեսել, շշմել է, լավ ուրախացել է, որ հարազատներին տեսել է: Գիշերով են գնացել, ծնունդը նշել են, տղուս ուրախացրել, հետ են եկել»,- armtimes.com-ի հետ զրույցում հիշում է հայրը:

Հայրն իր խոսքում նշում է, որ, ըստ որդու ծառայակից ընկերների՝ Տիգրանը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում 80-100 հակառակորդի զինվորի է սպանել: Տիգրանի հերոսությունը ծնողներին ուրախացրել է, սակայն հայրը՝ Մխիթար Պողոսյանը, armtimes.com-ին փոխանցեց, որ որդուն պետական մակարդակով համապատասխան ուշադրության չեն արժանացրել:

«Մարդիկ կան, որ փախել են, բայց իրենց մեդալ են տվել: Իմ տղան, որ կանգնել ու կռվել է՝ երկու հատ ժեշտի կտոր են տվել: Ես վրդովված եմ պետության դրած ջոկողությունից: Մեկին հերոս են տալիս, մյուսին հեչ բան չեն տալիս: Ես ուզում եմ, որ իմ երեխուն ամեն ձեւի գնահատեն: Մեդալները ոնց որ նախապես բաժանած լինեին: Հարազատի, բարեկամի պադերժկա լինի էդ մեդալ տալը: Մեկին Արիության մեդալ են տալիս, մյուսին՝ Մարտական խաչ, էն մեկին էլ չմոյացնում են: Ինչի՞ ըդպես կենեն, թող բոլորին տան կամ չտան»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Մխիթար Պողոսյանը, ով իր երկու որդիներին հորդորել է ապրել եւ աշխատել Հայաստանում:

Մանրամասները՝տեսանյութում:

Հավելենք, որ Տիգրան Պողոսյանը հետմահու արժանացել է Արիության մեդալի:

Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւը» գրքի 10-րդ հատորում, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին՝ էջեր կան հատկացված նաեւ ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանին:

Նրա մասին ենթագլուխը հետեւյալ տողերով է սկսվում.

«Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Տիգրանն իրականացրեց իր նվիրական երազանքներից մեկը: Նա շատ էր սիրում իր անունը եւ կրկնում էր, որ նա Տիգրան Մեծն է:

- Կարող ես մեր հողերը հետ բերե՞լ,- հարցրել է մայրը:

- Գոնե եղածը կպաշտպանեմ,- պատասխանել է Տիգրանը»:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
12182 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց