ԵԱՀԿ-ն տեղի է տվել Ադրբեջանի ճնշումներին և կասեցրել է Ղարաբաղում ականազերծման ծրագիրը

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա»,- այսպիսի պատասխան են մեզ տվել ԵԱՀԿ գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան, թե ԵԱՀԿ-ն քայլեր ձեռնարկո՞ւմ է կամ ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ հաջորդ տարի Երեւանյան գրասենյակի աշխատանքների շարունակությունն ապահովելու համար խնդիրներ չառաջանան:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքի շարունակականությունը վտանգված է, քանի որ Ադրբեջանն այդ կառույցում վետո է դրել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման վրա, ինչը պարզապես մարդասիրական ականազերծման ծրագիր էր: Դեռեւս հունվարի 12-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից մեզ մեկնաբանություն էին տվել, թե «ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով»: Ի վերջո ինչ համաձայնություն է ձեռք բերվել, արդյոք ԵԱՀԿ-ին հաջողվե՞ց համաձայնություն ձեռք բերել, որ խոչընդոտ ներկայացնող Ադրբեջանը հրաժարվի իր այդ քայլից:

«Գուկովոյի եւ Դոնեցկի ռուսական անցակետերում ԵԱՀԿ Դիտորդական առաքելության, Բիշքեքում ԵԱՀԿ կենտրոնի եւ Ուզբեկստանում Ծրագրի համակարգողի մանդատների երկարաձգման ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 27-ի որոշումներին հաջորդած հայտարարության մեջ, ԵԱՀԿ ավստրիական նախագահությունն ընդգծել է բաց մնացած, մասնավորապես՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատների շուրջ կոնսենսուսի հասնելու կարեւորությունը՝ դաշտային առաքելությունների միջոցով ԵԱՀԿ արդյունավետ գործունեությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է ակտիվ ներգրավված մնալ՝ վաղ համաձայնության հասնելու նպատակով: Մինչեւ մասնակից պետությունների կողմից մանդատների երկարաձգումը, դաշտային առաքելությունները կմնան բաց, եւ կշարունակեն ադմինիստրատիվ եւ մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները»,- պատասխանել էին ԵԱՀԿ-ից:

Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն տեղի է տվել Ադրբեջանի ճնշումներին եւ Երեւանի գրասենյակի աշխատանքները մեկ տարով երկարաձգելու համար առայժմ կասեցրել է դաշտային առաքելությունը: Այսինքն՝ խնդիրը մասամբ է լուծվել, եւ դա չի նշանակում, որ հաջորդ տարի, երբ կրկին գրասենյակի աշխատանքների շարունակականությունը երկարաձգելու ժամանակը գա, Ադրբեջանը նորից խոչընդոտներ չի առաջացնի: Այնպես որ միջազգային այդ հսկա կառույցի գործունեության շարունակականությունը մեր երկրում կախված է Ադրբերջանի քմահաճույքից:

Մեր տեղեկություններով, ՀՀ արտաքին գերատեսչության պատասխանատուներն այդ կառույցին հորդորել են տուրք չտալ Ադրբեջանի քմահաճույքներին եւ լուծել այդ հարցը, հակառակ պարագայում իրենք կարող են նմանատիպ խնդիրներ հարուցել ԵԱՀԿ-ի համար: Օրերս էլ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը մտահոգություն է հայտնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված այդ իրավիճակի կապակցությամբ եւ սպառնացել, որ գրասենյակի փակումը վատ կանդրադառնա Ադրբեջանի վրա:

«Մենք խիստ մտահոգված ենք Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրադրությամբ: Այս գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ-ի բոլոր դաշտային առաքելությունները եւ կառույցները, ԵԱՀԿ-ի անդամ երկրների հանդեպ ստանձնված պարտավորությունների իրականացման ուղղությամբ կատարվող կազմակերպչական աշխատանքի կարեւոր բաղադրիչն են», - ասված է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2015թ.-ին փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, եւ հիմա խոչընդոտելով Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգմանը՝ պնդում է, թե գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին: Նշենք նաեւ, որ տարածաշրջանում ԵԱՀԿ-ն գրասենյակ ունի միայն Երեւանում: ԵԱՀԿ-ն գրասենյակ չունի նաեւ Ռուսաստանում:

Տպել
3269 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)