Պոլիկլինիկայի վարիչին չազատեցին պաշտոնից. իշխանությունն արջի ծառայություն չի ուզում

ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ընտրություններից առաջ արջի ծառայություններ մատուցվելուն` ակնհայտորեն նկատի ունենալով Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ կապվող աղմկահարույց միջադեպը:

«Մինչեւ հանձնարարականները հնչեցնելը նախ եւ առաջ մի հայտարարություն. մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու` անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում»,- հայտարարել է վարչապետն ու նշել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցին:

Իսկ նախօրեին հայտնի էր դարձել, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր մոտ է հրավիրել Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Սերինե Հայրապետյանին եւ ասել, որ աշխատանքից ազատված է, քանի որ զբաղվել է հակաքարոզչությամբ: Պարզաբանումներ մարզպետը չէր տրամադրել, միայն վստահեցրել էր, որ կոլեկտիվից դիմում-բողոք է ստացել: Բայց պոլիկլինիկայի վարիչը մարզպետարանից դարձյալ աշխատավայր էր գնացել` իմանալով, որ իրեն պաշտոնից ազատելու իրավասությունը Արտաշատի բժշկական կենտրոնինն է, ոչ թե մարզպետինը:

Երեկ Սերինե Հայրապետյանից տեղեկացանք, որ նա աշխատանքից չի ազատվել:

«Ոչ մի հրաման չկա, ես նորմալ աշխատում եմ: Իմ տնօրենն ասաց` ես հիմքեր չունեմ ազատելու»,- նշեց Հայրապետյանը: Հետաքրքրվեցինք, թե պոլիկլինիկայի աշխատակիցներին ի՞նչ էին պատասխանել մարզպետարանում: Հիշեցնենք, որ նրանք գնացել էին այնտեղ` բողոք արտահայտելու իրենց վերագրվող դիմումի կապակցությամբ, թե իբր կոլեկտիվն է գրել, որ Սերինե Հայրապետյանը հակաքարոզչությամբ է զբաղված: 

«Մարզպետը նորմալ ընդունելություն էր կազմակերպել, աշխատողները ներկայացրել էին իրենց պահանջները, հետո սպասում էին պատասխանին, բայց փաստորեն այսօր տնօրենն ասաց` դուք ազատված չեք աշխատանքից: Կոլեկտիվն, իհարկե, հետամուտ էր, որ հասկանար` ով է այդ դիմումի հեղինակը, բայց նման մարդ չկա, ուրեմն այդ դիմում-բողոքն էլ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, թե մարզպետը նրանից պահանջել է աշխատել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին, բայց մերժում է ստացել ու հայտարարել, թե Հայրապետյանն ազատված է աշխատանքից: Պոլիկլինիկայի վարիչը հերքեց դա. «Այդպիսի խոսակցություն չի գնացել, ինձ ոչ ոք ոչինչ չի առաջարկել, ոչ էլ պահանջել է: Ինձ ընդամենը ասել են` հակաքարոզչության համար դուք ազատված եք աշխատանքից: Ո՞ւմ դեմ, ի՞նչ քարոզ, ես չեմ իմացել: Մինչեւ այսօր էլ ինձ համար դա հարց է»:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը մեր զրույցում վստահեցրեց, որ մարզպետը ո՛չ իրենից պահանջել է աշխատանքից ազատել Սերինե Հայրապետյանին, ո՛չ էլ ավելի ուշ հակառակի մասին է ասել:

«Պոլիկլինիկայի վարիչը իմ աշխատողն է, նրա հրամանը ես պիտի տամ: Նման հրաման չի գրվել: Ուղղակի մարզպետին ապակողմնորոշել են, ասել են, որ աշխատատեղում, աշխատաժամին նախընտրական քարոզչություն է արվում: Ես ընդամենը կոլեկտիվի հետ հանդիպել եմ, խոսել եմ, ճշտել եմ, որ նման բան չկա, մենք մարզպետի հետ ենք հանդիպել, ինքը կոլեկտիվի անդամներին լսել է, համոզվել է, որ նման բան չկա: Ընդամենը դա դիտողություն է եղել: Ավելի շատ` ինձ, որովհետեւ, ի վերջո, ես եմ տնօրենը: Ինձ չեն ասել, որ ինչ-որ մեկին գործից ազատեմ: Այդպիսի բան չի եղել ընդհանրապես: Եթե ինձ ասած լինեին` ազատեք, պետք է հիմք լինի, չէ՞, դրա համար: Այդ խոսակցությունը եթե երեկ է եղել, երեկ ազատած կլինեի: Բայց Սերինե Հայրապետյանն աշխատանքից չի ազատվել: Այսօր էլ նորմալ եկել է աշխատանքի: Դա եղել է մինչեւ վարչապետի խոսքերը»,- ասաց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենը` հավաստիացնելով, որ անկախ վարչապետի զգուշացումներից էլ` պոլիկլինիկայի ղեկավարը չէր ազատվելու պաշտոնից:

Փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից: Նա շատ սիրալիր հրաժարվեց պարզաբանում տրամադրելուց: Ասաց, որ հեռախոսով մեկնաբանություն տալ չի կարող: 

Հ. Գ. Նկատենք, որ այս կամ այն համապետական ընտրություններին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում«արջի ծառայությունների» թեման արդիական է դառնում: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են հավաստիացնել, թե իրենք միայն ու միայն ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կողմնակից են, իսկ բոլոր նրանք, ովքեր իշխանությանն օգնելու համար զարտուղի ճանապարհներ են ընտրում, մատուցում են արջի ծառայություններ: Բայց այդօրինակ հայտարարություններն ընտրությունների արդյունքները կամ դրանց ընթացքը առայժմ չեն դարձնում ոչ վիճելի:

Տպել
6443 դիտում

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

«Հոկտեմբերի 27» արածներ, ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ