Պայմանագիրը կնքել ենք ոչ մեր կամքով. մեզ ստիպել են. նախկին նաիրիտցի

08/02/2017 schedule20:23

«Նաիրիտ» գործարանի նախկին 16 աշխատակից այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում առարկություն են հայտնել գործարանի սնանկացումից բխող պարտատերերի ցուցակից իրենց հանելու դեմ: Վերջիններս դատավոր Արմեն Չիչոյանին փորձել են բացատրել, որ «Նաիրիտ» գործարանի նկատմամբ իրենց իրավունքների զիջման պայմանագիրը, որով զիջել են սեփական աշխատավարձերի տոկոսները եւ ստացել միայն մայր գումարները, ինքնակամ չեն ստորագրել, այլ՝ ճնշումների եւ վախի մթնոլորտի ներքո: Նրանք դատավորին հայտնել են, որ այլ պարագայում իրենց սպառնացել են չվճարել աշխատավարձերը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գործարանի նախկին աշխատակցուհիներից Կարինե Շահվերդյանը:

Վերջինիս խոսքով՝ պայմանագիրը ստորագրել ստիպել են ոչ ավել, ոչ պակաս, քան 2500 հոգու: Մարդիկ, զոհ գնալով ճնշումներին ու խաբեությանը, այլ ելք չեն ունեցել:

«Սնանկացման գործում «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն «Նաիրիտ» գործարանից այժմ պահանջում է նաեւ մեր աշխատավարձերի տույժ-տուգանքների տոկոսները, մինչդեռ մեզ վճարվել է միայն մայր գումարը: Ստացվում է՝ «Նաիրիտ 2»-ն ուզում է յուրացնել մեր աշխատավարձերի տույժերը»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ նախքան նշված պայմանագրի ստորագրումը՝ իրենք դատարանով հաստատված ե՛ւ մայր գումարի, ե՛ւ տոկոսների ստացման վճիռներ են ունեցել, սակայն դրանք այդպես էլ չեն իրագործվել: Փոխարենն իրենց պարտադրել են ստորագրել «Նաիրիտ 2»-ին պահանջի իրավունքի զիջման պայմանագրերը, որի ստորագրման հիմքով էլ իրենց հանել են պարտատերերի ցուցակից:

Գործարանի մեկ այլ նախկին աշխատակից՝ Արագեղեցիկ Կարեյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Նաիրիտ»-ի՝ աշխատողներին ունեցած 22 ամսվա պարտքը կազմել է մոտավորապես 33 միլիոն դոլար, սակայն այսօր «Նաիրիտ 2»-ը դատարան 130 միլիոն դոլարի հայտ է ներկայացրել: «Սա կասկածի տեղիք է տալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նաիրիտ» գործարանի գույքը վաճառքի կհանվի: Գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանի մեզ հետ զրույցում չէր հերքել այս տեղեկությունը՝ հստակ ժամկետներ, սակայն չմատնանշելով:

 «Եթե սնանկության գործընթաց է գնում, իհարկե, հետագա շահագործման համար ոչ պիտանի որոշակի գույք պետք է վաճառքի հանվի: Դրանք նախկինում դուրս գրված սարքավորումներ են: Բոլոր ստորաբաժանումներում ստեղծվում են գործարանի աշխատակիցներից կազմված մասնագիտական հանձնաժողովներ, որոնք էլ կազմում են օտարման ենթակա գույքի անվանացանկը»,- ասել էր նա:

Տպել
3696 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին