ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է Հովհաննես Հարությունյանի բժշկական բոլոր փաստաթղթերը

07/02/2017 schedule17:56

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի գործով գանգատը, փետրվարի 3-ին Հայաստանի կառավարությունից պահանջել է մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը տրամադրել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը:

Ինչպես Armtimes.com-ին հայտնեց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, ինքն ավելի վաղ գանգատ է ներկայացրել դատարանի կանոնակարգի 39 կանոնի կարգով, որպեսզի Հարությունյանին անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

«Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը օրեր առաջ հարցում է կատարել ՀՀ կառավարությանը՝ տրամադրելու իմ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ Հովհաննես Հարությունյանի առողջական ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշեց փաստաբանը:

Հայարփի Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ զարգացումներ կարող են հաջորդել, եթե ՀՀ կառավարությունը մինչեւ փետրվարի 15-ը չներկայացնի պահանջված թղթաբանությունը: Ի պատասխան՝ պաշտպանը նկատեց՝ նման դեպքերում ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ավելի վաղ իր կողմից ներկայացվել են:

«Գանգատին կից՝ ես ներկայացրել եմ նաեւ պաշտպանյալիս առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք փաստաբանական հարցումների հիման վրա մինչ այժմ տրամադրվել են ինձ: Ես մի ամբողջ փաթեթ եմ ուղարկել եւ դեռ լրացուցիչ տեղեկատվություն եմ տրամադրում ՄԻԵԴ-ին»,- նշեց մեր զրուցակիցը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Հովհաննես Հարությունյանի ոտքը խիստ այտուցված է, 18 բեկորը 6 ամսից ավելի է՝ չեն հեռացվել ստորին վերջույթից:

«Իմ պաշտպանյալն այս պահին շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի մենախցերից մեկում՝ խիստ անմարդկային պայմաններում: Սա այն դեպքում, երբ նշված խցերի փակվելու մասին վերջերս հայտարարություն էր տարածվել: Այնուամենայնիվ, Հովհաննեսին տեղափոխել են այդ խցերից մեկը՝ պատճառաբանելով, որ այդպես վարվել են նրա դիմումի համաձայն: ՔԿՀ-ն իր այս քայլը պատճառաբանում է նրանով, որ իմ պաշտպանյալը ցանկացել է մենակ մնալ: Այնուամենայնիվ, մինչ օրս նշված դիմումի պատճեն ինձ այդպես էլ չի տրամադրվել»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Վերջում «Սասնա ծռեր» խմբի անդամի պաշտպանը տեղեկացրեց, որ կառավարության պատասխանից հետո իր գանգատի քննությունը ՄԻԵԴ-ում կշարունակվի։ Իսկ թե պատրաստվո՞ւմ է գործադիրը ներկայացնել պահանջված փաստաթղթերը, փաստաբանը տեղեկություն առայժմ չունի:

Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանի փաստաբանը եւ հարազատները շարունակ դժգոհում էին «Դատապարտյալների հիվանդանոցից, պնդում, որ այնտեղ խոնավ է, Հովհաննեսի վիրավոր ոտքը շարունակ ցավում է, իսկ բժիշկները, փոխանակ բուժելու նրան, ինչ-որ հոգեմետ դեղեր են տալիս:

Հիշեցնենք նաեւ, որ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել հուլիսի 26-ին: Նրա հարազատներն ավելի վաղ ահազանգում էին, որ Հովհաննեսի վիրավոր ոտքը սեւանում է:

Տպել
2519 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ