Երևան-Երասխ ավտոմայրուղու վրա ավտոբուս է կողաշրջվել, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

06/02/2017 schedule10:41

Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երեւան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս պահին, սակայն նշված հիվանդանոցում տուժածներ չկան: Նրանցիցի մեկը՝ համեմատաբար թեթեւ վնասվածքներով, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Մյուս 3 տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեղեկանալու՝ ինչ վնասվածքներ են վերջիններս մոտ հայտնաբերվել եւ որքան կմնան հիվանդանոցում, Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

Նա մեզ տեղեկացրեց, որ բոլոր 3 տուժածները բժշկական հետազոտություն են անցել, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Տուժածներից մեկին արդեն իսկ դուրս են գրել, մյուս 2-ի հետազոտությունները շարունակվում են: «Նրանց մոտ ի սկզբանե գանգուղեղային վնասվածք էր կասկածվում, սակայն համակարգչային տոմոգրաֆիայի եւ էխոյի արդյունքում լուրջ վնասվածքներ կարծես չեն հայտնաբերվել: Ամեն բան պարզ կլինի 1 ժամից, եթե անհրաժեշտություն լինի, այդ 2-ին կպահենք մեզ մոտ»,- ասաց Միքայել Մանուկյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ ավտոբուսը սպասարկել է Արարատ-Երեւան երթուղին, սակայն դեռեւս պարզված չէ՝ որ ընկերությանն է այն պատկանել: «Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, ապա դրանք եւս պարզված չեն, դեռեւս քննություն է ընթանում: Հայտնի են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված տուժածների անունները՝ Նինել Պետրոսյան (ծնվ.1964 թ.) Հասմիկ Դադամյան (ծնվ.1970 թ.) եւ Արեւիկ Հարությունյան (ծնվ. 1994 թ.)»,- տեղեկացրեցին ԱԻՆ-ից:

Տպել
5878 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)