Դեսպանների քաղաքական վրաերթը. ՀՀ-ում ԵՄ դեսպանն իշխանափոխութան փաստացի կոչ է անում

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը նկատելիորեն կոշտացնում են իրենց դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Եթե ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի տեղապտույտի եւ կոռումպացված չինովնիկների անպատժելիության մասին, ապա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հստակ ակնարկում է, որ երկրում էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ:        

Հիշեցնենք, նման հայտարարություն Սվիտալսկին արեց հունվարի 2-ին Մատենադարանի դահլիճում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Եվրամիության համար այդքան էլ էական չէ, թե գալիք ընտրություններում որ քաղաքական ուժը կհաղթի, սակայն Եվրամիությունը ծայրաստիճան շահագրգռված է, որպեսզի այս ընտրությունները մաքուր անցնեն: Մենք հսկայական ներդրումներ ենք կատարել, որպեսզի ամրապնդենք վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Սակայն մյուս կողմից ձեր երկրի վարչապետն է ասում, որ անհրաժեշտ է էլիտայի փոփոխություն իրականացնել: Նույնը ասում է ձեր երկրի նախագահը: Ուստի, ամեն ինչ կախված է ժողովրդից: Հիշե´ք վարչապետի հայտարարությունը քվերակությանը մասնակցելիս», - նշեց դեսպանը:

ԵՄ դեսպանը, որ հանրային միջոցառումներում ելույթ ունենալիս շատ զգուշորեն եւ խնամքով է ընտրում բառերը, այս անգամ եզակի դիվանագիտական անկեղծություն դրսեւորեց: Նա քաղաքացիներին փաստացի կոչ արեց` իշխանափոխություն իրականացնել: Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրությունների օրը «հրաշք» կկատարվի, եւ Հայաստանում քվերակության միջոցով ՀՀԿ-ն կզիջի իր դիրքերը, սակայն դեսպանի շուրթերով Բրյուսելը, որը Երևանի ամենախոշոր դոնորներից եւ առեւտրային գործընկերներից է, հստակ քաղաքական ուղերձ է հղում առ Մելիք-Ադամյան 1՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Ինչո՞ւ :

Ընդհանրապես նման քննադատություններին կամ հայտարարություններին հայրենի իշխանությունները կամ գերադասում են չպատասխանել կամ պատասխանում են «սա մեր ներքին գործն է» ոճի հայտարարություններով: Բավական է հիշել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պատասխանն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ կոռուպցիայի դեմ անպտուղ պայքարի մասին քննադատությանը: Նա հորդորել էր դեսպանին` չխառնվել Հայաստանի ներքին գործերին:

Ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, երբ փող է անհրաժեշտ տարբեր հակակոռուպցիոն խորհուրդների ձեւավորման, ռեֆորմների իրականացման կամ բյուջետային ծախսերի փոսը փակելու համար. հայրենի իշխանությունները նախանձելի «պատվախնդրությամբ» վերցնում են առաջարկվող եվրոներն ու դոլարները: Իսկ երբ դոլար եւ եվրո տրամադրողները խոսում են երկրում առաջընթացի բացակայության մասին, միանգամից հայրենասերի շորեր հագած չինովնիկները հիշում են երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքի մասին` լրիվ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ այն պահին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ֆինանսավորում են այս կամ այն ռեֆորմը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլ նախաձեռնություններ, նրանք արդեն իսկ հայտնվում են հայաստանյան ներքին գործերի դաշտում եւ օրակարգ ձեւավորում:  

ՀՀԿ-ում դեսպանների գնահատականները հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով կիսում են, սակայն նշում են, որ այս ուղղությամբ «հսկակայկան աշխատանք է տարվում»: «Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ենք կարեւորում: Իհարկե, այս ոլորտում խնդիրներ կան, սակայն այնպես էլ չէ, որ աշխատանք չի տարվում: Այս ուղղությամբ կառավարությունը հսկայածավալ աշխատանք է իրականացրել», - մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ինչ վերաբերում է Սվիտալսկու՝ էլիտայի փոփոխության վերաբերյալ ակնարկին, ապա այստեղ Զաքարյանի խոսքն ավելի կոնկրետ էր:

Մենք կարեւորում ենք ընտրությունների  թափանցիկությունը ոչ թե նրա համար, որ այս կամ այն երկրի ներկայացուցիչն է դրա մասին խոսում, այլ առաջին հերթին նրա համար, որ դա մեզ եւ մեր հասարակությանն է պետք: Անհրաժեշտ է, որ խորհրդարան անցնեն քաղաքական ծրագրերով զինված ուժեր: Սակայն արհեստական միջավայրեր չենք կարող ստեղծել: Արհեստական ժողովարդավարություն չեն կարող կառուցել, այն հղի է տուբուլենտ իրավիճակներով: Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացումը պետք է տեղի ունենա ոչ թե արհեստական, այլ բնականոն հունով», - ասաց Զաքարյանը: Մեր հարցին՝ ինչպե՞ս է ընկալում ՀՀԿ-ն ԵՄ դեսպանի՝ էլիտայի փոփոխության ակնարկը, Զաքարյանը կրկնեց. «Հայաստանում արհեստական մոդելներ չեն աշխատելու»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի կարծիքով` դեսպանի հայտարարությունն ավելի ստույգ կարելի է ընկալել որպես էլիտային բնույթի փոփոխության ակնարկ: «Ու այդ հայտարարության հասցեատերը ոչ միայն իշխանությունն է, այլեւ ընդդիմությունը: Փոփոխություններ են անհրաժեշտ ողջ քաղաքական համակարգում: Այսօրվա մեր ընդդիմությունն էականորեն չի տարբերվում իշխանությունից: Նախկին իշխանության օդիոզ դեմքերը հիմա ընդդիմություն են խաղում: Ուստի, անհրաժեշտ է փոփոխություն նաեւ ընդդիմադիր դաշտում»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` ԵՄ եւ ԱՄՆ դեսպաններն արդեն բաց տեքստով են խոսում խնդիրների մասին, քանի որ թե՛ կոռուպցիայի, թե՛ ընտրությունների թափանցիկ եւ արդար անցկացման հարցում էական առաջընթաց չկա: «Հայաստանի իշխանությունները մի կողմից ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից փող ու ներդրումներ են խնդրում, մյուս կողմից՝ դժվար է բերել այդ ներդրումները, եթե դրանք պաշտպանված չեն», - եզրափակեց փորձագետը:

Տպել
9800 դիտում

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16.2 հա տարածք

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է. քրգործ է հարուցվել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհին որպես փորձնական մոդել կատարվել է ամառային-ձմեռային պահպանում

Բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած