«Մանվել Գրիգորյանը կվերընտրվի, դա աքսիոմա է. ԵԿՄ-ն կկանգնի Ս.Սարգսյանի կողքին». փոխնախագահ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի ինտրիգներից մեկը Երկրապահ կամավորականների միությունում տիրող իրավիճակն է: Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է «քաշել» ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, չի ուզում, որ նա նորից ԵԿՄ նախագահ դառնա, թույլ չի տալու նորից ԱԺ մտնել եւ այլն: Այս թեմայով մեր հարցերին պատասխանել է ԵԿՄ վարչության փոխնախագահ, Առողջապահության նախկին փոխնախարար Ղուկաս Ուլիխանյանը:

- Պարոն Ուլիխանյան, փետրվարի 18-ին Երկրապահ կամավորականների միության հերթական համագումարն է: Ի՞նչ հարցեր են ներառված օրակարգում:

- Դա մեր հերթական 11-րդ համագումարն է՝ իր սովորական օրակարգով, ելույթներով... Կանոնադրական որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու՝ օրենքներին համապատասխանեցնելու նպատակով, եւ լինելու է նաեւ համագումարի հայտարարություն:

- Հայտարարությունը ընտրությունների հետ կապ ունի՞:

- Մեր յուրաքանչյուր համագումար ունեցել է իր հայտարարությունը, որը տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երանգներ է ունեցել:

- Քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, արդյո՞ք նաեւ կասվի, թե որ ուժին է սատարում ԵԿՄ-ն:

- Իհարկե, ԵԿՄ-ն ոչ միայն հիմա պետք է ասի, արդեն մի քանի համագումարում հայտարարել է, որ կանգնած է իր մարտական ընկերոջ՝ Հանրապետության նախագահի բոլոր նախաձեռնությունների կողքին:

- Համագումարին ներկա կլինի՞ Սերժ Սարգսյանը:

- Ես չեմ կարող ասել, տեղյակ չեմ, բայց նախորդ համագումարին ներկա է եղել:

- Պարոն Ուլիխանյան, տեղեկություններ կան՝ Սերժ Սարգսյանը չի ուզում, որ Մանվել Գրիգորյանը դառնա ԵԿՄ նախագահ, ուզում է նրան «քցել»: Տեղյա՞կ եք՝ ինչ խնդիր կա:

- Նույնիսկ նման լուրեր չեմ լսել:

- Մանվել Գրիգորյանի մտերիմները չեն հերքում, որ նա այս անգամ չի առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում:

- Յուրաքանչյուրի խնդիրն իր անձնական խնդիրն է, ինքն է որոշում այս կամ այն կերպ: Դա Զորավարին կարող եք հարցնել: Նույնիսկ ասեկոսեների մակարդակով ես նման բան չեմ լսել:

- Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի հետ որեւէ խնդիր չունի՞ Սերժ Սարգսյանը:

- Իհարկե:

- Իսկ դուք, մյուսները, ուզո՞ւմ եք, որ նա նորից վերընտրվի: Հավանակա՞ն է, որ նորից Գրիգորյանը կվերընտրվի վարչության նախագահի պաշտոնում:

- Ոչ թե հավանական է, դա աքսիոմա է տվյալ պահին: Այսինքն՝ ապացույցի կարիք չունի:

- Միանշանակ նա՞ է լինելու:

- Ես ասացի:

- Դուք առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:

- Այո, այո:

- Ո՞ր ընտրատարածքում:

- Թիվ 1 ընտրատարածքում: Դա ընդգրկում է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք համայնքները: Երկրապահը որոշումը կայացրել է, սպասում ենք Հանրապետական կուսակցության քաղաքական որոշմանը:

- Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին, ձեր շանսերն այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում:

- Ես կարծում եմ, որ դեռ նման հարցեր քննարկելը վաղ է, որոշումը կլինի փետրվարի 6-ին, երբ մեր փաստաթղթերը կներկայացնենք ԿԸՀ, նոր կկարողանանք քննարկել: Փետրվարի 16-ը վերջնաժամկետն է: Արդեն 17-ին հնարավոր կլինի այդ մասին խոսել: Այս պահին կարող եմ ասել, որ «Երկրապահը» իր թեկնածուներին առաջադրելու է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակների միջոցով:

Նշենք, որ Ղուկաս Ուլիխանյանը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրն է:

Տպել
9995 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց