Ծաղկաձորի ճոպանուղին ամեն րոպե կարող է վթարվել. 2006-ից ի վեր՝ ստուգումներ չեն իրականացվել

03/02/2017 schedule17:26

Ծաղկաձորի ճոպանուղին 2006 թվականից ի վեր շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների լրջագույն խախտումներով։ Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ահազանգեց ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ թեեւ բազմիցս Ծաղկաձորի ճոպանուղին սպասարկող «Լեռնատուր» ՍՊԸ-ի տնօրինությանը հորդորել են գրանցվել Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում եւ տարին ամենաքիչը 1 անգամ փորձաքննության անցնել, տնօրինությունն ականջալուր չի եղել այդ հորդորին:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետի համաձայն՝ ճոպանուղիները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Այդ կառույցները պարտավոր են գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում եւ տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Մեր կենտրոնը գործում է 2006 թվականից: Ճիշտ այդ տարվանից մենք պարբերաբար «Լեռնատուր» ՍՊԸ-ի տնօրինությանը հորդորում ենք ստուգումներ անցնել, սակայն մեր պահանջն այդպես էլ անարձագանք է մնում, ընկերությունն անգամ չի բարեհաճում գրանցվել Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք օրինազանց ընկերությունները ռեեստրում չգրանցվելու եւ փորձաքննության չենթարկվելու համար օրենքով սահմանված կարգով տուգանք են վճարում, Լուսինե Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց: Տուգանման գործընթացն, ըստ նրա, իրականացնում է ԱԻՆ-ում գործող տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ծաղկաձորի ճոպանուղին սպասարկող ՍՊԸ-ին, այն 2006 թվականից ի վեր՝ ոչ մի անգամ չի տուգանվել:

Լուսինե Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ օրենքի բոլոր դրույթները պահպանելով՝ գործում են միայն Տաթեւի, Ջերմուկի եւ Ալավերդու ճոպանուղիները:

Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող «Լեռնատուր» ՍՊԸ-ի տնօրեն Ասատուր Պողոսյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանած տիկինը՝ նրա քարտուղարուհի Նաիրան, պնդեց, որ ճոպանուղին տեխնիկական որեւէ խնդիր չունի, եւ մարդիկ առանց վախենալու կարող են օգտվել դրանից:

Հարցին՝ ի՞նչ հիմքերով է նման հայտարարություն անում, տիկին Նաիրան պատասխանեց, որ թեպետ տեխնիկական շահագործման մանրամասների չի տիրապետում, սակայն տեղյակ է, որ ճոպանուղին որեւէ խնդիր չունի:

Խնդրեցինք փոխանցել անձամբ ՍՊԸ-ի տնօրենի կամ տեխնիկի հեռախոսահամարը՝ զրուցելու վերջիններիս հետ, սակայն տիկին Նաիրա նշեց, որ համարը տալ չի կարող, տնօրենը տեղում չէ, խիստ զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել:

«Լավ, եկեք ես չպատասխանեմ: Միայն կասեմ, որ ճոպանուղուց օգտվող քաղաքացիների կյանքը վտանգված չէ»,- ասաց տիկին Նաիրան:

Տպել
7354 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում