Հանրապետակա՞նը օգտագործեց Հովիկ Աբրահամյանին, թե՞ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այնուհետեւ նրանց հեռացրել:

- Պարոն Նիկոյան, ՀՀԿ-ի համար Հովիկ Աբրահամյանի արած տարիների աշխատանքն ինչո՞ւ ըստ արժանվույն չգնահատվեց եւ այս փուլում նրան զրկեցիք որեւէ պաշտոն կամ կուսակցական դերակատարում ունենալուց, որ նա էլ դժգոհ հեռացավ ձեզանից ու պատրաստվում է այլ ուժերի հետ քաղաքականությամբ զբաղվել:

- Պարոն Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ ես եւ իմ գործընկերները մեր տեսակետները հայտնել ենք: Եվ բոլորիդ խորհուրդ եմ տալիս առաջ նայել:

- 2008թ. դուք շատ ավելի դաժան վարվեցիք ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի նկատմամբ, երբ նրան ստիպողաբար հեռացրիք, որպեսզի այդ պաշտոնին նույն Հ. Աբրահամյանին նշանակեք: Ընդ որում Տ. Թորոսյանը ձեր կուսակցության հիմնադիրներից էր, օրենսդրական աշխատանքի շատ ավելի մեծ կարողություն ուներ եւ, իսկապես, քաղաքական գործիչ էր:

- Քաղաքականության մեջ եկեք չօգտագործենք դաժանություն բառը: Քաղաքականության մեջ յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա, որ իր գործունեության ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կարող են շատ խնդիրներ առաջանալ: Եվ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դրանց դիմակայելու կամ լուծումներ գտնելու: Միշտ չէ, որ կուսակցությունից դուրս գալը լավագույն լուծումն է: Ես կարծում եմ, այն ժամանակ էլ եմ եղել այդ կարծիքին, որ Տ. Թորոսյանը իրավիճակին լավագույն լուծումը չտվեց, որովհետեւ ինքը կուսակցության մեջ ուներ տարիների փորձ ու ներդրում: Նա պետք է մնար ու տեր կանգներ դրան: Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնից նրան հեռացնելը եւ արդեն նրա կողմից ՀՀԿ-ից հեռանալը ինձ համար անընդունելի էին: Ես հորդորում էի, որ նա կուսակցությունից դուրս չգա, նա մեծ ջանքեր է ներդրել կուսակցության մեջ: Քաղաքական գործիչը պետք է բոլոր տիպի փոփոխությունների պատրաստ լինի:

- Ստացվում է, որ կուսակցության ղեկավարությունն օգտագործում է այդ անձանց ինչպես անհրաժեշտ է համարում, հետո՝ հեռացնում:

- Կան իրավիճակներ, որ յուրաքանչյուր կուսակցություն այդ պահին գտնում է, որ իր առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծի կուսակցական որոշ լիդերների միջոցով եւ այդ պահին նրանց է ակտիվացնում, որոշներին էլ՝ պասիվացնում է: Ինչքանով է դա արդյունավետ կամ ճիշտ, դա այլ հարց է, բայց յուրաքանչյուր կուսակցություն ունի նման քաղաքականություն: Եվ կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է շատ ըմբռնումով մոտենա նման փոփոխություններին: Իհարկե, պետք չէ ամեն ինչ որպես դոգմա ընդունել, պետք է փորձել խնդիրները քննարկման առարկա դարձնել, հակափաստարկներ ներկայացնել, բայց ամեն դեպքում պետք չէ արմատական քայլի գնալ եւ կուսակցությունից հեռանալ: Բայց այս ամբողջ տարիներին Տ. Թորոսյանը որեւէ քայլ չի արել, որ իր կուսակցությանը կամ կուսակցական ընկերներին վնասեր, նա չի պայքարել իր կուսակցության դեմ: Ավելին՝ նա դուրս է եկել քաղաքականությունից եւ անգամ փորձել է օգտակար լինել:

- Փոխարենը Հ. Աբրահամյանը հեռանալիս հայտարարություն տարածեց, որ ՀՀԿ-ից դուրս է շարունակելու քաղաքականությամբ զբաղվել, հետո այլաբանորեն հավելեց, թե իրեն փոխարինողները «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրեր են, որոնք կմխտռեն մայր գետի հունը»:

-  Դուք ինձ մի ներքաշեք ինտրիգների մեջ: Ես չեմ ուզում համեմատել, հակադրել, գումարել ու հանել: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ երբ Տ. Թորոսյանը դուրս եկավ կուսակցությունից, քաղաքականությամբ չզբաղվեց, չգնաց մեկ այլ կուսակցություն, որը մրցակցում է մեզ հետ:

- Արդյոք Հ. Աբրահամյանի հեռանալը չի՞ նշանակում, որ ինչպես դուք եք անհատներին օգտագործում կուսակցության շահերի համար, նույնպես էլ այդ անհատները կարող են կուսակցությունն օգտագործել իրենց շահերի՝ պաշտոն ստանալու, ազդեցություն ունենալու, հարստություն կուտակելու համար, այնուհետեւ հեռանալ:

- Եթե դուք ուշադիր լսել եք ՀՀ նախագահի 2015 թ. փետրվարի 12-ի եւ հետագա ելույթները, կտեսնեիք, որ նա խոսում է սկզբունքի, խնդիրների եւ ոչ թե անձերի մասին: Մեր հանրությունը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները քաղաքական դաշտի ու կառավարող կուսակցության առջեւ դրել են շատ խիստ պահանջներ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ՝  կուսակցության մեջ: Այդ բարեփոխումների անհրաժեշտությունն է խիստ կարեւոր, եւ ոչ թե որեւէ անձի, այդ թվում՝ իմ շահերը:

- Փաստորեն Հ. Աբրահամյանին ազատելով՝ Ս. Սարգսյանը ընդունում է, որ սխալ քայլ է արել, որ նրան նման բարձր պաշտոնների է նշանակել: Եվ հիմա Հ. Աբրահամյանը չտեղավորվեց նրա ասած բարեփոխումների մեջ: Վեց-յոթ տարի՞ էր անհրաժեշտ դա հասկանալու համար, թե՞ այժմ ձեր կուսակցության շահերի մեջ նա չի տեղավորվում:

- Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ: Ես ասում եմ, որ ցանկացած կուսակցություն ինչ-որ ժամանակ ուզում է իր առջեւ դրած խնդիրները լուծել ինչ-որ դեմքերի միջոցով կամ վեց-յոթ տարի հետո հակառակ պրոցեսն անելով: Ցանկացած առաջնորդ իր որոշումը կայացնում է այդ օրվա պահանջների հիման վրա: Եվ ընդհանրապես հանգիստ թողեք Տ. Թորոսյանին ու Հ. Աբրահամյանին:

- Այն ժամանակ ձեր առաջ վերարտադրվելու խնդիր էր դրված, որին հասնելու համար անհրաժեշտ էր չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սպառնալիքը: Հ. Աբրահամյանի միջոցով դուք դա արեցիք, վերջինս էլ իր հերթին դրա շնորհիվ երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրեց:

- Յուրաքանչյուր կուսակցության մոտ շատ բնական եւ շատ նորմալ պահանջ է, որ ցանկանում է ընտրվել ու վերարտադրվել: Աշխարհում ցույց տվեք որեւէ կուսակցության, որը չի ցանկանում իշխանության գալ: Հակառակ դեպքում ես կասեմ, որ այդ կառույցը կուսակցություն չէ եւ պետք է գնա հասարակական գործունեությամբ զբաղվի:

- Վեց-յոթ տարի առաջ այդ նպատակին հասնելու համար ձեզ անհրաժեշտ էին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ, հավելեմ նաեւ Մհեր Սեդրակյանին: Հիմա վերարտադրվելու համար փորձում եք մի փոքր ավելի ցիվիլ դեմքերով ներկայանալ:

- Այդ ձեւակերպումները դուք լրագրողներդ եք հնարել ու կապել որոշ անձերի հետ: Դուք ասում եք, թե նման անձերը ձեր համակարգի մասն են, բայց եթե նրանք դուրս են գալիս այդ կուսակցությունից, նրանց սրբեր, ժողովրդի իղձերն ու ցանկություններն արտահայտող մարդիկ եք համարում: Ընդդիմադիր դաշտը սիրով ընդունում է այդ մարդկանց այն դեպքում, երբ իշխանության մեջ նրանց քննադատում էր: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ քաղաքականության մեջ յուրաքանչյուր ոք ազատ է իր տեղը, դիրքը որոշելու համար: Մեր կուսակցության դռները բաց են եւ ցանկացողների, եւ դուրս եկողների համար, դա նոր բան չէ, 20 տարի այդպես է եղել:

Տպել
2196 դիտում

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է