500 հազար դոլար՝ Խորխոռունու սպանության համար

20/08/2000 schedule20:55

Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ եղած ժամանակ մի քանի անգամ խոստացել էր բացահայտել Վահրամ Խորխոռունու սպանությունը: Մենք էլ մտածում էինք, գլխավոր դատախազ մարդ է, եթե խոստանում է՝ կբացահայտի:

Բայց պարզվում է, որ այդ ժամանակահատվածում Աղվան Հովսեփյանը ոչ թե սպանության բացահայտման ուղղությամբ էր աշխատում, այլ բանակցությունների մեջ էր քննչական մեկուսարանում գտնվող Հրայր Նարիմանյանի հետ եւ վերջինիս փորձում էր համոզել, որ իր վրա վերցնի Խորխոռունու սպանությունը: Իսկ Նարիմանյանը, իր իսկ վկայությամբ, հրաժարվել է ոչ միայն  «խոստովանությունից», այլեւ իրեն այդ խոստովանության համար առաջարկվող 500 հազար դոլարից: Որպես պատասխան, մեր իրավապահները ձերբակալել են նրա կնոջը:

***

1998թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտից եկա Երեւան, ինձ հետ էր նաեւ մի ծանոթ տղա («Ույուտ» կոոպերատիվի տնօրեն Արմեն Առաքելյանը՝ հետագայում սպանված): Եկանք եղբորս BMW-ով, մեր մյուս ընկերը բերել էր նաեւ եղբորս ընկերոջ ավտոմատը: Եղբորս ընկերը ծանր նյութական վիճակում էր, խնդրել էր վաճառել իր զենքը: Երեւանում հանդիպեցինք այդ ընկերոջ հետ: Այն ժամանակ գլխի չընկա, որ բարում ծագած կռիվը սարքած էր:

Քաղաքից դուրս գնացինք, որ իրար «հասկանանք»: Հինգ հոգով էինք՝ ես, սպանվածը եւ 3 ընկեր: Կանգ առանք Փարաքարի մոտ՝ դեկտեմբերի 9-ն էր, երեկոյան ժամը 11-ը: Երկու մեքենայով էինք՝ BMW-ով եւ «Մերսեդեսով»: Մի քիչ խոսելուց հետո ընկերներս ինձ առաջարկեցին հեռանալ: Ես մի ընկերոջ հետ BMW-ով շարժվեցի, իսկ Արմենը մյուսների հետ մնաց: Իմ մտքով անգամ չանցավ, որ դժբախտություն կարող է պատահել: Հազիվ էի 25 մետր քշել, երբ լսելով ավտոմատի կրակոց՝ արագ ետ դարձանք ու տեսանք գետնին ընկած դիակը: Ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու սպանեցին այդ տղային: Վիճեցինք, ապա երկուսը «Մերսեդեսով» հեռացան, մնացինք երկուսով: Չգիտեինք ինչ անել. ես առաջարկեցի դիակը այդ խուլ տեղից տեղափոխել ճանապարհաեզր, որ հեշտ գտնեն: Շոկի մեջ էի, չէի ենթադրում, որ ինձ կարող են կասկածել սպանության մեջ:

Կարծես իմ բախտից լիներ՝ այդ օրը, գրեթե նույն ժամին տեղի էր ունեցել նաեւ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Դատախազությունում մշակվեց այդ երկու սպանությունների կապի վարկածը, իբր սպանությունը իրականացրել են ղարաբաղցիները, իսկ պատվիրատուն Սամվել Բաբայանն է: Երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին ինձ կանչեցին Երեւան, քննիչի մոտ: Քննչական խմբում մի ղարաբաղցի տղա կար, որին ես առաջարկեցի ոչ պաշտոնապես օգնել՝ ցույց տվեցի սպանության տեղը: Ես ոչինչ չունեի վախենալու՝ չէ՞ որ ես չէի սպանել: Անցավ մի քանի ամիս, 99-ի մարտի 30-ին գործով եկա Երեւան, իսկ ապրիլի 1-ին առանց սանկցիայի 6-րդ վարչությունը ինձ ձերբակալեց: Ասացին՝ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հրամանն է: Մինչեւ ապրիլի 7-ը պահեցին 6-ում, ապա տեղափոխեցին ազգային անվտանգություն եւ միայն ապրիլի 12-ին կալանքի սանկցիայով տեղափոխեցին ժամանակավոր մեկուսարան:

Սկսվեցին իմ կյանքի ամենասեւ օրերը: Ինձ այցելում էին Հայաստանի Հանրապետության բոլոր «դեմքերը» եւ համոզում: Աղվան Հովսեփյանն ասում էր. «Կամավոր քո վրա վերցրու Խորխոռունու եւ Արմենի սպանությունները»: Ես հրաժարվում էի: Առաջարկեցին 500 հազար դոլար՝ էլի հրաժարվեցի: Սկսվեց շանտաժը, որ, իբր, ես Սամվել Բաբայանի անձնական քիլլերն եմ: Սկսեցին ծեծել՝ ամեն օր, մինչեւ կիսամեռ անելը: Մի քանի անգամ կտրեցի երակներս, բայց չթողեցին մեռնեմ: Երկու անգամ փորձեցի հոսանքի տալ ինձ՝ կրկին չստացվեց: Ես չէի կարող ընկերներիս մատնել, թեկուզ ընտանիքիս պատճառով, չէ՞ որ նրանք ազատության մեջ են եւ նրանց կարող են վնասել: Ծեծով արդյունքի չհասնելուց հետո որոշեցին եղբորս ձերբակալել: Նրան գողացան Ղարաբաղում եւ բերեցին Երեւան: Միաժամանակ խոստացան, որ եթե իրենց ուզածը չգրեմ, ամբողջ ընտանիքս կնստացնեն:

Սկսեցին ծեծել եղբորս, որ խոստովանի, թե ես իրեն պատմել եմ կատարածս սպանության մասին: Եղբայրս դիմադրում էր: Քննիչը որոշեց ձերբակալել կնոջս: Հինգ ամիս անց չդիմանալով՝ հանձնվեցի: Գրեցի, որ երկու սպանություններն էլ կատարել եմ մենակ: «Խոստովանությունից» հետո ԱԱ եկավ Վազգեն Սարգսյանը եւ ինձ ասաց. «Ես գիտեմ, որ դու չես սպանել, ինչո՞ւ ես քեզ վրա վերցրել»: Պատմեցի, որ ընտանիքիս անդամներին են ձերբակալել: Խոստացավ օգնել: Հաջորդ օրը գալիս է քննիչը եւ ասում, որ գրավոր հրաժարվեմ Խորխոռունու սպանությունից: Մեծ տառապանքներից հետո կնոջս ազատեցին, եղբորս տվեցին 5 տարի՝ զենք պահելու համար: Եվ միայն այն պատճառով, որ ընկերներիս անունը չտվեցի, դիակը թողեցին ինձ վրա: Տվեցին 15 տարի, որից 5-ը պիտի անցկացնեմ Գորիսում, իսկ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատարանը չլսեց իմ բացատրությունները եւ ոչինչ հաշվի չառավ:

Հրայր Նարիմանյան

Հ.Գ. Այս պատմության մեջ մեզ հատկապես անհավանական թվաց հոդվածագրի կնոջը վերաբերող հատվածը, ուստի փորձեցինք մանրամասները ճշտել հոդվածը խմբագրություն բերած Գոհար Նարիմանյանից: Վերջինիս պատմածը պարզապես ցնցեց մեզ. 99-ի օգոստոսի 22-ին Գոհարին Ղարաբաղից հրավիրում են Երեւան եւ ամուսնու հետ տեսակցության պատրվակով ձերբակալում: Հաջորդ օրը Գոհարին են ցույց տալիս կալանքի սանկցիան, որը հիմնավորված էր «նախաքննությանը չխոչընդոտելու» պատճառաբանությամբ: Մինչեւ դեկտեմբերի 24-ը՝ 4 ամիս Գոհարին պահում են Աբովյանի կանանց գաղութում: Քննիչ Հակոբ Բաբայանը (ՀՀ դատախազություն) չի թաքցնում իրենց նպատակը՝ հենց որ համոզես ամուսնուդ խոստովանի, քեզ բաց կթողնենք: Երեք անգամ առերեսում են անում ամուսնու հետ, բայց Հրայրը, չնայած կնոջ արցունքներին, հրաժարվում է խոստովանել չգործած մեղքը:

Պատանդի կարգավիճակում հայտնված կինը տառապանքի 4 ամիս է անցկացնում մեկուսարանում՝ զրկված մանկահասակ երեխաներից (4 եւ 6 տարեկան), մինչեւ որ Հրայրը կոտրվում է: Նախաքննությունը, ըստ Գոհարի, զլացել էր պարզել անգամ սպանության երեկոյի ողջ անցուդարձը, Հրայրի ուղեկիցների ինքնությունը եւ, չգիտես ինչու, կանգ էր առել շահադիտական նկատառումներով իրականացված սպանության վարկածի վրա (չնայած սպանվածի գրպանում հայտնաբերված 150 դոլարին): Առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Հրաչ Սարգսյան) 11 նիստով ավարտված դատավարությունը 28-ամյա Հրայրին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում (նախագահ՝ Մելիք Սարգսյան) 1,5 ժամվա ընթացքում այս սցենարը կրկնվեց՝ դատավճիռը թողնվեց նույնը: Հրայրը եւ իր հարազատները չեն ժխտում վերջինիս մեղքը, բայց զենքի վաճառքի կամ իմանալ չհայտնելու համար 15 տարի չեն տալիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5084 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ

Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին

Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ

ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր

Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել

Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է

ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով

Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին

Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի

Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի

Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի

Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան

Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP