Փոխմարզպետի որդու սպանությունից 20 օր անց Նորատուսում իրավիճակը դեռ չի հանդարտվում

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները շարունակում են ընդհատակում մնալ, նրանց տները դեռ շրջապատված են ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Մեխակ Հարությունյանը, հիշեցնենք, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Նորատուսի գյուղապետին շուրջ 20 օր է՝ գտնել հնարավոր չէ: Նրա բջջային համարն անհասանելի է, գյուղապետարանի համարները չեն գործում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից այսօր տեղեկացանք, որ շարունակում է ուժի մեջ մնալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով քննիչի որոշումը՝ մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել են Նորատուսի գյուղապետի լիազորությունները, ինչո՞ւ գյուղապետարանում որեւէ հեռախոսահամար չի գործում:

Մանգասարյանն ասաց, որ Մուրադ Հարությունյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է մնալ գործող գյուղապետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել եւ զրուցել գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ Մուրադ Հարությունյանն արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:

- Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչն է Հարությունյանի արձակուրդի պատճառը:

- Անհրաժեշտ էր, գնացել է:

- Գյուղապետարանի հեռախոսնե՞րն ինչու չեն պատասխանում:

- Քաղաքային համարները չեն գործում, միայն բջջային համարներով ենք խոսում:

- Իսկ գյուղացիներն անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս են զանգում:

- Մեր բջջային համարները համարյա բոլորի մոտ էլ կան, եթե պետք է լինում՝ զանգում են:

- Ասում են՝ գյուղում շատ լարված վիճակ է, փոխմարզպետի որդու սպանությունից հետո ոստիկաններ են ամենուր, գյուղապետն ու նրա հարազատները գյուղից հեռացել են, կա՞ նման բան:

- Դե բնականաբար էդ դեպքերից հետո անվտանգությունը ապահովելու խնդիր առաջացել էր:

- Դրանո՞վ է պայմանավորված, որ պարոն Հարությունյանը չի գալիս աշխատանքի:

- Գյուղապետը հիմա գյուղում չի:

- Փաստորեն ճիշտ է, որ նա եւ նրա հարազատները գյուղից հեռացել են:

- Գուցե ինչ-որ տեղ դա էլ կարող է դեր խաղալ, բայց եսիմ ինչ թշնամություն գյուղապետը եւ այդ ընտանիքը (սպանվածի ընտանիքը-խմբ.) չեն ունեցել: Ջահելներ են, երեւի իրար չեն հասկացել, հասել է էդ բանին:

- Իսկ ինչո՞ւ է գյուղից հեռացել համայնքի ղեկավարը:

- Գյուղապետը գնում- գալիս է, երեկ ես իրեն հանդիպել եմ, էսօր չեմ հանդիպել: Գալիս է գյուղ, գնում է:

- Որքա՞ն ժամանակով է նա արձակուրդ վերցրել, ե՞րբ կվերադառնա:

- Հունվարի 9-ից արձակուրդի մեջ է, փետրվարի առաջին տասնօրյակից հետո կգա:

- Ավագանին նիստ գումարո՞ւմ է այս ընթացքում:

- Երկու օր առաջ նիստ է եղել, ես եմ վարել:

- Չկա՞ գյուղապետի հրաժարականի հարց ավագանու կողմից:

- Ոչ, ոչ, աշխատանքը նորմալ իր հունով գնում է:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին սպանվել է հունվարի 7-ին, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում: Նրա սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Բանն այն է, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Տպել
25010 դիտում

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)