Այսօր կայանալիք հանդիպումն անչափ կարեւոր է Հենրիխ Մխիթարյանի թիմի համար

Այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվելու է «Հալ Սիթիին»: Հիշեցնեմ, որ 2 շաբաթ առաջ Մանչեսթերում կայացած 1-ին խաղում «Յունայթեդը» հաղթել էր 2-0 հաշվով եւ այսօր բոլոր հնարավորություններն ունի ապահովելու իր տեղը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում: Չնայած այս մրցաշարը իր հեղինակությամբ չի կարող համեմատվել Պրեմիեր լիգային, Անգլիայի գավաթի խաղարկությանը, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարելի է պնդել, որ այն շատ կարեւոր է «Մանչեսթեր Յունայթեդի» ու հատկապես թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար:

Նախ նշեմ, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունը անգլիական թիմերի համար ամենակարճ ճանապարհն է եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելու համար: Մրցաշարի ձեւաչափի համաձայն՝ թիմերը հաջորդ փուլի ուղեգրի համար մրցում են 1 անգամ եւ միայն կիսաեզրափակիչն է բաղկացած 2 հանդիպումներից: Ընդհանուր առմամբ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար անհրաժեշտ է անցկացնել ընդամենը 6 խաղ: Համեմատության համար նշեմ, որ եվրոպական ամենասակավաթիվ առաջնությունում՝ Հայաստանում, գավաթին տիրանալու համար անհրաժեշտ է անցկացնել 5 հանդիպում: Ընդ որում, Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցում է 6, Անգլիայի լիգայի գավաթին՝ 92 թիմ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ խաղարկությունում արդեն անցկացրել է 4 հանդիպում եւ տոնել միայն հաղթանակներ. հաղթել է «Նորթհեմպթոն Թաունին» (3-1), «Մանչեսթեր Սիթիին» (1-0), «Վեստ Հեմ Յունայթեդին» (4-1), կիսաեզրափակիչ 1-ին խաղում էլ՝ «Հալ Սիթիին» (2-0): Այսօր 0-2-ից ավելի մեծ հաշվով չպարտվելու դեպքում «Յունայթեդը» կապահովի իր տեղը եզրափակիչում, որը նախատեսված է փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում (ի դեպ երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել եզրափակիչի 1-ին մասնակիցը. 2 խաղերում նույն՝ 1-0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին» Անգլիայի լիգայի խաղարկության եզրափակիչ է դուրս եկել «Սաութհեմփթոնը»):

Նկատում եք, հավանաբար, որ եզրափակիչը կայանալու է ֆուտբոլային մրցանակների բաշխման համար շատ շուտ. ընդամենը 1 ամիս հետո եվրոպական ֆուտբոլը ունենալու է մրցաշրջանում առաջին դափնեկիրը: Հենց այս հանգամանքն է դարձնում ոչ այնքան մեծ հեղինակություն ունեցող Անգլիայի լիգայի խաղարկությունը կարեւոր, առաջնային «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մոուրինյոյի համար: «Յունայթեդի» երկարամյա մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի ավարտից՝ 2013 թվականից հետո, թիմը մարզել են մի քանի մարզիչներ (Դավիթ Մոյես, Ռայան Գիգզ, Լուի Վան Գալ), որոնք միասին հետագա 3 տարիների ընթացքում կարողացել են նվաճել ընդամենը 1 մրցանակ՝ Անգլիայի գավաթը (2015թ.): Ժոզե Մոուրինյոն ընդամենը այս մրցաշրջանում է մարզում «Յունայթեդը» ու արդեն նվաճել է 1 մրցանակ (Անգլիայի սուպերգավաթ) եւ Լիգայի գավաթը նվաճելու դեպքում էլ միանգամից առաջ կանցնի բոլորից եւ գրեթե կկանգնի Ֆերգյուսոնի կողքին: Ընդ որում, եվրոպական բոլոր թերթերը կգրեն, որ 2017 թվականին առաջին մրցանակը նվաճել է Մոուրինյոն՝ ամբիցիոզ պորտուգալացու համար սա շատ կարեւոր հանգամանք է:  

Եթե Ժոզե Մոուրինյոն դեռ իր ամբիցիաների փարատման ճանապարհին է, ապա Ուեյն Ռունին օրեր առաջ արձանագրեց միգուցե ամբողջ կարիերայի կարեւորագույն ցուցանիշը. Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ռունին (53 գոլ), դարձավ նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու: Անգլիայի առաջնության վերջին տուրում՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում, Ռունին խաղի վերջին վայրկյաններին փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը (1-1), փրկեց իր թիմին պարտությունից եւ խփեց «Յունայթեդի» կազմում իր 250-րդ գոլը, շրջանցելով թիմի եւ ընդհանրապես ֆուտբոլի պատմության լեգենդ, Մեծ Բրիտանիայի ասպետ՝ «Սըր» Բոբի Չարլտոնին:

«Միայն տեսնելով, թե ում ռեկորդն է գերազանցել Ուեյնը, կարելի է վստահորեն պնդել. նա ականավոր, բացառիկ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սուտգեյթը: «Ուեյնը կարողացավ գերազանցել 40 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը եւ վաստակեց իր տեղը ակումբի պատմության մեջ», - սա էլ Ալեքս ֆերգյուսոնի արձագանքն է: Նշեմ, որ «Յունայթեդի» կազմում 250 գոլ խփելու համար Ռունին անցկացրել է 546 հանդիպում, ընդ որում այդ ընթացքում նա մրցել է 89 թիմերի դեմ եւ կարողացել է գոլեր խփել 58-ին: Ռունին նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայի ռմբարկուն է արտագնա խաղերում խփած գոլերի քանակով (88 գոլ):

Տպել
3762 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին