Ալիեւը կարգադրել է վերականգնել Արցախից զավթած Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը

25/01/2017 schedule14:00

Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ հասունացող մեծ դժգոհության պայմաններում որոշել է սեփական վարկանիշը բարձրացնելու համար շահարկել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախից զավթած տարածքների թեման: Բաքվում հանկարծ հիշել են Արցախից զավթած տարածքների հարակից բնակավայրերը վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին: Հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել «Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանի Ջոջուք Մարջանլի գյուղի վերականգնման միջոցառումների մասին»: Ըստ այդմ, նախատեսվում է 2017 թվականի պետական բյուջեի պահուստային հիմնադրամից 4 միլիոն մանաթ (մոտ 2.1 միլիոն ամերիկյան դոլար) հատկացնել Ջոջուք Մարջանլի գյուղում սկզբնական փուլում 50 սեփական տուն, դպրոց եւ համապատասխան ենթակառուցվածքներ կառուցելու համար:

Գյուղը գտնվում է երբեմնի հայոց Վարազաթումբ կամ ներկայումս առավելապես Լելե Թեփե թյուրքացված անունով հայտնի բարձունքի հարեւանությամբ, որն ապրիլյան պատերազմի օրերին անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Սակայն, թե Ալիեւի հրամանագրի վերնագրից եւ թե ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացված տեղեկատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ջոջուք Մարջանլի գյուղն ադրբեջանցիներին է անցել քառօրյա պատերազմի ժամանակ: Իրականում նշված գյուղը արցախյան պատերազմի ժամանակ մի պահ անցած է եղել արցախյան ուժերի վերահսկողության տակ, սակայն ավելի ուշ այն կրկին հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ այդպես էլ մնացել է 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր:

Սակայն, քանի որ գյուղը գտնվում է Լելե թեփե բարձունքի տակ՝ հայկական դիրքերի անմիջական տեսադաշտի առաջ, տեղի բնակիչները մինչ օրս այնտեղ չեն վերադարձել: Այժմ, երբ Լելե Թեփեն անցել է ադրբեջանցիներին, հայկական կողմն այլեւս չի վերահսկում Ջոջուք Մարջանլին եւ դրան հարակից տարածքը: Դժվար չէ կռահել, որ փաստերը խեղաթյուրելով Իլհամ Ալիեւը փորձում է սեփական ժողովրդին մոլորության մեջ գցել եւ նման ապատեղեկատվությամբ հերթական հաղթանակի պատրանք ստեղծել։

Այնինչ, որքան էլ պաշտոնական Բաքուն փորձի այն ներկայացնել իբրեւ նոր «ազատագրված» տարածք՝ հակառակը ապացուցելու համար բավական է ուսումնասիրել հենց նույն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները գյուղի վերաբերյալ: Եվ ընդհանրապես, Youtube-ում կարելի է տասնյակ տեսանյութեր գտնել անմարդաբնակ եւ գրեթե ամբողջովին ավերված գյուղի վերաբերյալ: Հղմամբ տեսանյութում պատմվում է ազերի երիտասարդների՝ 2012 թվականի մայիսին Ջոջուք Մարջանլի կատարած այցի մասին, որտեղից նրանք մատնացույց են անում Լելե Թեփե բարձունքը:

Բաքվում այնքան են տարվել Արցախից զավթած որոշ տարածքների շուրջ ծավալած քարոզչությամբ, որ նույնիսկ չեն նկատում, որ որոշ պաշտոնյաների հայտարարություններ հակասում են Ալիեւի ստորագրած հրամանագրի անվանը: Օրինակ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Այդըն Միրզազադեն Ալիեւի վերը նշված հրամանագրից ժամեր առաջ հայտարարել էր, թե քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առաջարկվելու է տեղափոխվել եւ բնակություն հաստատել այնտեղ:

«Գրավյալ տարածքների հարակից բարձունքները գտնվում էին Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ուստի մեր քաղաքացիները չէին կարողանում ապրել այնտեղ, քանի որ դրանք գտնվում էին հայերի կրակահերթերի տակ: Հիմա այդ բարձունքներն անցել են մեր վերահսկողության տակ, ուստի կրակահերթերից ազատված տարածքներում կարելի է վերաբնակեցում իրականացնել»,- ասել է Միրզազադեն: Վերջինիս խոսքով, նախ ականազերծման աշխատանքներ են իրականացվելու, անցկացվելու են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, գազի խողովակաշար, քանդված տները վերականգնվելու են կամ նորերն են կառուցվելու, ապա ճշգրտվելու է այդ տարածքները լքած նախկին բնակիչների ցուցակը, ինչից հետո նրանց կառաջարկվի վերադառնալ:

Իսկ փոխվարչապետ, Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն ասել է, թե Ջոջուք Մարջանլիի նախկին 400 բնակիչներից 190-ը ցանկություն է հայտնել վերադառնալ գյուղ: Նա նշել է, որ գյուղը 1993թվականից սկսած գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ եւ այնտեղ մինչ այժմ միայն մեկ ընտանիք էր ապրում: Իսկ մնացածները չեն ցանկացել վերադառնալ, քանի որ Լելե Թեփեն գերակա դիրք էր գրավում գյուղի նկատմամբ:

Այսպիսով, դատելով Բաքվում հնչող հայտարարություններից՝ մինչեւ ապրիլ այդ տարածքներում փորձելու են նկատելի աշխատանքներ կատարել եւ քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրերին ներկայացնել այդ ամենը: Արցախից զավթած տարածքների թեման շահարկելու միջոցով փորձ է արվում կանխել երկրում հատկապես փախստականների շրջանում հասունացող դժգոհությունը՝ կապված վերջիններիս տրված արտոնությունները չեղարկելու որոշման հետ: Այն, որ հայտարարված վերաբնակեցումը սոսկ քարոզչական ակցիա է, վկայում է նաեւ այն փաստը, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տասնյակ ավերված գյուղեր կան, որոնք 1994 թվականից ի վեր չեն վերականգնվել կամ վերաբնակեցվել: Երկրում խորացող ճգնաժամի պայմաններում հանկարծ որոշում են ցուցադրական վերականգնել եւ վերաբնակեցնել հենց Ջոջուք Մարջանլին:

Տպել
9416 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ