Հարկային մարմինները եւ նախագահի ապարատն ամենակոռումպացվածն են Հայաստանում

25/01/2017 schedule12:04

Հայաստանում սոցիալական անհավասարության լուրջ իրավիճակ է ստեղծվել, ինչը կոռուպցիայի համար պարարտ հող է նախապատրաստում: Այլ խնդիր է, որ հայաստանյան հասարակությունը բավական հանդուրժող է այս արատավոր երեւույթի նկատմամբ: «Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թվականի արդյունքները» խորագրով այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Մենք ունենք օլիգարխներ եւ ազդեցիկ գործարարներ, որոնք ազդում են կառավարության որոշումների վրա: Երբ նրանք սկսում են քաղաքականություն թելադրել պետությանը, պատկերն այնքան էլ մխիթարական չի լինում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե նախորդ տարի 0-ից 100 նիշանոց սանդղակում մեր համաթիվը 35 էր, ապա այժմ՝ 33: Համեմատության համար պետք է նշել, որ որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը:

Առհասարակ, 2014 թվականից մեր երկրում առկա է հետընթացի միտում, եւ եթե այսպես շարունակվի, Հայաստանն ապագայում չի կարողանա համեմատվել անգամ աֆրիկյան երկրների հետ, քանի որ դրանցից շատերը տարեցտարի զգալի առաջընթաց են գրանցում»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ եթե 2013-ի տվյալներով ամենակոռումպացված կառույցներ մեր երկրում համարվում էին դատարանները եւ առողջապահական հիմնարկները, ապա 2016-ի վիճակագրությամբ՝ հարկային մարմինները եւ նախագահի ապարատը:

Վարուժան Հոկտանյանը ուշադրություն հրավիրեց, հատկապես, Պանամայի եւ այլ օֆշորային սկանդալների վրա, որոնք, նրա խոսքով, ցույց տվեցին, որ բարձրաստիճան պաշտոնյաները, թալանելով պետական միջոցները, դրանք հաջողությամբ տեղափոխում են օֆշորային գոտիներ, մինչդեռ ոչ ոք չի կարողանում դիմագրավել այս արատավոր գործընթացին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ սոցիալական անհավասարությունը ուժեղ կապի մեջ է կոռուպցիայի հետ, ավելին՝ աղքատությունն ուղիղ համեմատական է կոռուպցիայի մակարդակին:

Ինչ վերաբերում է հարեւան Թուրքիային՝ Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ սանդղակում գրանցած համաթվով այդ երկիրը լրջորեն նահանջում է՝ ավելի ու ավելի խորացնելով կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես, Թուրքիան ունի 41 միավոր: Ադրբեջանի համաթիվը 30-նն է, այսինքն՝ ընդհուպ մոտենում է Հայաստանին: Իսկ ահա Իրանը նշված սանդղակում նշված է 29 համաթվով: Տպավորիչ աճ է գրանցել Բելառուսը, սակայն դա չի խանգարում փաստել, որ ԵՏՄ տարածքում Հայաստանից հետո այդ երկիրը երկրորդն է կոռումպացվածության մակարդակով:

Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թվականի արդյունքների համաձայն՝ Դանիան եւ Նոր Զելանդիան աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներն են: Նրանց համաթիվը 90-ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիա գրեթե չկա: Դանիային եւ Նոր Զելանդիային հաջորդում են Շվեդիան եւ Ֆինլանդիան՝ 89 համաթվով: Սրան հակառակ՝ աշխարհի ամենակոռումպացված երկրներ են համարվում Սոմալին, Հարավային Սուդանը եւ Սիրիան:

Տպել
3181 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին