Պավլովում շրջված Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղայինը ոչ կանոնավոր փոխադրում էր իրականացնում

Հունվարի 22-ին ժամը 11:55-ին ՌԴ Պավլովի շրջանում վթարված Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղում ուղեւորափոխադրում իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը որեւէ ընկերության չի պատկանում, գրանցված է անհատի անունով եւ իրականացնելիս է եղել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Դավիթ Մելքոնյանը՝ հավելելով, որ վարորդի տվյալները չունի, քանի որ այդ երթուղայինը գործել է նախարարության վերահսկողությունից դուրս:

«Որպես փոխադրող հանդես չի եկել, կանոնավոր փոխադրում չի իրականացրել, հետեւաբար տվյալներ չունենք: Մեր առաջարկած օրենքների նախագծերը հաստատվել են ԱԺ-ի կողմից, շուտով կմտնեն ուժի մեջ եւ մենք արդեն այդ դաշտը կկանոնակարգենք»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:

Հարցին, թե դրանից ինչ է փոխվելու՝ փոխնախարարը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ենթադրում եմ, որ անվտանգությունը, սպասարկման որակը պետք է բարձրացվեն,նաեւ չափորոշիչները խախտողների նկատմամբ, խստացվի վարչական պատասխանատվությունը: Սա ենթադրում է, որ ամեն մեկը չի կարող ուղեւոր փոխադրել»:

Մեր ստացած տվյալների համակցությամբ հաջողվեց պարզել, որ միկրոավտոբուսի վարորդը 32-ամյա Վանուշ Սահակյանն է: Վերջինս հետազոտվելուց հետո դուրս էր գրվել Պավլովի հանրապետական հիվանդանոցից, սակայն իրեն նորից վատ է զգացել եւ հետ վերադարձել:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Հայթայանից տեղեկացանք, որ այսօր ժամը 16:20-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։ Վերջինս հայտնել է, որ իրենց մոտ գտնվող վիրավորների թիվը 4-ից դարձել է 5 (խոսքը վարորդի մասին է, որը հետ է գնացել հիվանդանոց): Հիվանդանոցում շարունակում են մնալ երթուղայինի ուղեւորներ 1992 թվականին ծնված Գեւորիկ Դալլաքյանը, 1984 թվականին ծնված Կարեն Հակոբյանը, 1960 թվականին ծնված Մուշեղ Մանուկյանը, 1983 թվականին ծնված Հերմինե Բեկթաշյանը եւ վարորդը՝ 1985 թվականին ծնված Վանուշ Սահակյանը:

Երթուղայինի վթարի հետեւանքով հոսպիտալացված մյուս ուղեւորները՝ Մհեր Քոթանջյանը (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյանը (ծնվ. 1988 թ.), Արսեն Պողոսյանը (ծնվ.` 1987թ.), Գարիկ Կոստանդյանը (ծնվ.` 1987թ.) ավելի վաղ հետազոտվելուց հետո դուրս էին գրվել: Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։ 

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Նշենք, որ տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։

Նշենք, որ վիրավորներից Վանուշ Սահակյանը Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի գրանցում ունի, Գեւորիկ Դալլաքյանը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, սակայն ըստ քաղաքապետի, բնակվում է Վանաձորում: Հերմինե Բեկթաշյանը Դիլիջանի գրանցում ունի, Քոթանջյան Մհերն ու նրա եղբայր Դավիթը՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի: Վանաձորում է գրանցված նաեւ վիրավորներից Գարիկ Կոստանդյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միկրոավտոբուսը նախնական տվյալներով կողաշրջվել է: Նա ենթադրեց, որ վթարից հետո մեքենան տեղափոխվել է ՌԴ ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Հարցին, թե որն է եղել պատճառը՝ Ճաղարյանը չկարողացավ պատասխանել՝ ընդգծելով, որ ՌԴ իրենց գործընկեր մարմինները դեռ այդ մասին ոչինչ չեն հայտնում: 

ՀՀ քննչական կոմիտեում եւս տեղեկություններ չկան վթարի հետեւանքով հարուցված քրգործի կամ գործի այլ ընթացքի մասին: Քրգործ հարուցվելու մասին որեւէ տեղեկություն չկա նաեւ ռուսական կայքերում: Այսինքն՝ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե ինչն է հանդիսացել վթարի պատճառ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ: Հիվանդանոց էր տեղափոխվել 9 քաղաքացի: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ: 

Տպել
3634 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան