Գյուղացիները Սերժ Սարգսյանի եղբորից փոխհատուցում են պահանջում

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները դեռ հույս ունեն, որ 5 տարի առաջ գյուղում կառուցված փոքր հիդրոէլեկտրոկայանի կողմից իրենց վարելահողերի մի մասն օգտագործելու դիմաց փոխհատուցում կստանան:

Հիշեցնենք, որ Արգիճի գետի վրա 2012 թվականին «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը փոքր ՀԷԿ կառուցեց, իսկ կառուցապատման օրինականությունը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում, ստեղծվեց նաեւ «ՍՈՍ Արգիճի» բնապահպանական նախաձեռնությունը: Նշենք, որ Արգիճի գետը թափվում է Սեւանա լիճ:

Վերին Գետաշենի բնակիչ Էդուարդ Գասպարյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ գյուղական մոտ 10 տնտեսության հողատարածքների վնասն ավելի մեծ է, քան մյուսներինը: «Այդ մարդիկ, բոլորն էլ այս կամ այն չափով որոշ գումար են ստացել ու այդտեղ մնացած հողատարածքները 5-ից 6 տարի է չեն օգտագործվում ու այդքան գումարով բավարարվել են: Այսօրվա դրությամբ բոլորն էլ պահանջ ունեն: Սեփականության իրավունքի չարաշահում է տեղի ունեցել»,- ասաց Վերին Գետաշենի բնակիչն ու նշեց, որ դատարան չեն դիմել, իսկ դա պատճառաբանեց նրանով, որ գյուղացիներից ընդամենը 1-ն է դիմել դատարան՝ արդյունքն էլ գոհացուցիչ չէ:

Էդուարդ Գասպարյանը նշեց, որ գյուղում մոտ 3 հողատարածք կա, որտեղով անցնում է ՀԷԿ-ի խողովակաշարը: ՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետեւանքով վարելահողերի մի մասն էլ դարձել է անմշակ: Մեր զրուցակիցը վթարի ժամանակ փոխհատուցում է ստացել ընդամենը 25 հազար դրամ, սակայն իր հողատարածքից չեն հեռացվել քարերը, որոնք վթարի հետեւանքով են լցվել այգի: ՀԷԿ-ի շահագործումից հետո, ընդհանուր առմամբ, երեք վթար է եղել, ամեն անգամ վնասվել են գյուղի ցանքատարածությունները:

««Հիդրո Կորպորացիա»-ի տնօրենն այլ մարդ է, բայց մեզ հասած տեղեկություններով դա պատկանում է Լեւոն Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանի եղբորը»,- ասաց Էդուարդ Գասպարյանը՝ նշելով, որ Լեւոն Սարգսյանին անձամբ գյուղում չի տեսել: «Իրենք վստահ են, որ օրենքն իրենց կողմն է, անօրինականություն է կատարվում: Ամեն ինչ հաշվի են առել, ինձ 25 հազար դրամ փող են տվել, դրանով իմ ծախսերը փակել են: Այնինչ, ըստ օրենքի, եթե հողամասը չի օգտագործվում, պետք է հաշվեն՝ տարեկան ինչքա՞ն եկամուտ  է հնարավոր ստանալ, իմ եկամուտը փոխհատուցեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանից, սակայն նրա ընդունարանից փոխանցեցին, որ հանդիպման է այս պահին: Առաջիկայում կփորձենք Լեւոն Սարգսյանի տեսակետը նույնպես ներկայացնել:

Հիշեցնենք, որ կառավարությունը 2013 թվականին 3 տարով արտոնություն տվեց «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` ՀԷԿ-ը կառուցելու նպատակով սարքավորումներ ներմուծելու համար: 2016 թվականի հոկտեմբերին կառավարությունը կրկին արտոնություն տվեց այդ ընկերությանը: Այս անգամ էլ Թուրքիայից խողովակներ ներմուծելու համար:

Տպել
7563 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը